Զոյա Հովսեփյան. քիմիայի ուսուցչուհուց սոցիալական աշխատող

*Ce blog a été traduit à l’aide de l’IA
ՔՆԱՐ ԲԱԲԱՅԱՆ
September 2, 2026
Child & Family Services

Առաջին մասնագիտությամբ քիմիայի ուսուցչուհի Զոյա Հովսեփյանն Արցախի Մադաթաշեն գյուղի դպրոցում հասցրել է  ընդամենը մեկ տարի դասավանդել։ Հետո մի քանի տարի ամբողջ հաստիքով մայրիկ է աշխատել՝ ժամանակ առ ժամանակ այն համատեղելով մանկապարտեզի դաստիարակի ու դայակի աշխատանքի հետ։

2020թ. արցախյան 44-օրյա պատերազմից հետո ստեղծված սոցիալական ծանր իրավիճակում օգտակար լինելու համար Զոյան՝ որպես կամավոր, ներգրավվեց սոցիալական հարցումների գործընթացում։

«500-ից ավելի տնայց եմ արել ու առաջնային կարիքների գնահատում իրականացրել հետպատերազմյա Ստեփանակերտում»,- սոցիալական ոլորտում իր առաջին փորձն այսպես է հիշում Զոյան։

Կամավորությանը հաջորդեցին մասնագիտական դասընթացն ու մագիստրատուրան, որին զուգահեռ նա սոցիալական աշխատանք էր իրականացնում Ստեփանակերտի «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությունում՝ որպես սոցիալական աշխատող։

2023թ. սեպտեմբերին՝ Արցախից բռնի տեղահանությունից հետո, Զոյան ընտանիքով հաստատվեց Արմավիր քաղաքում ու աշխատանքի անցավ տեղի ՏՄԱԿ-ում (Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն)՝ որպես սոցիալական աշխատող։ Մեկ ամիս անց նա արդեն միացավ ՔՈԱՖ-ի Յուրեջյանի անվան Մյասնիկյանի Երեխայի ու ընտանիքի կենտրոնի բազմամասնագիտական թիմին։

«Սկզբում թերահավատ էի, ամեն ինչ նոր էր ինձ համար, գյուղերի անուններն անգամ դժվարանում էի մտապահել։ Այսօր «աչքերս փակ» կարող եմ մեր շահառու համայնքների ճանապարհը տեղացիներից էլ լավ ցույց տալ»,- հպարտանում է Զոյան ու հավելում, որ աշխատանքն իրեն օգնել է նաև նոր տեղում հարմարվելուն և ռեսուրսներ գտնելուն։

Այսօր Զոյան սպասարկող բնակավայրերի թվով ռեկորդակիր է. Արմավիրի մարզի 15 գյուղ՝ Նորապատից մինչև Երվանդաշատ։ Նա խոստովանում է, որ հաջողացնում է համատեղել իր երկու մասնագիտությունները։

«Ծնողավարության և մարդու իրավունքների ամառային դպրոցի շնորհիվ ես առիթ եմ ունենում տարին մի քանի անգամ աշխատելու դպրոցականների հետ։ Այդպես ես էներգիա եմ հավաքում բուն սոցիալական աշխատանքի համար»,- անկեղծանում է Զոյան։

Ամեն մի հաջողված դեպք սոցիալական աշխատողի համար մի փոքր հաղթանակ է, որն օգնում է առաջ նայել։

«Հաճելի է լինում, երբ կոնկրետ շահառուի օրինակով տեսնում ես քո աշխատանքի արդյունքը»,- եզրափակում է Զոյան։
Սոցիալական աշխատողը պարբերական տնայցերի միջոցով հետևում է շահառու ընտանիքների իրավիճակին և անհրաժեշտության դեպքում տրամադրում աջակցություն կամ ուղորդումներ անում։
Այսօր Զոյան աշխատում է ավելի քան 250 ընտանիքի հետ։
Զոյան չի դադարում ինքնակրթվել ու հարմար առիթը բաց չի թողնում մասնագիտական զարգացման նախաձեռնությունների մասնակցելու։
SԱրմավիրի ՔՈԱՖ Երեխայի ու ընտանիքի կենտրոնների «Ծնողավարության դպրոցի» ծրագրի մաս է կազմում սոցիալական աշխատանքի բաղադրիչը։
Մեղվաբուծությունը Զոյայի նոր հոբբին է, որը հավակնում է դառնալ երրորդ մասնագիտություն։
Մարդու իրավունքների ամառային դպրոցն Արաքս բնակավայրում։

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր
Boy launching a green model airplane on a dirt road with mountains in the background.

Վերջին հոդվածներ

September 2, 2026
Կատեգորիա

Զոյա Հովսեփյան. քիմիայի ուսուցչուհուց սոցիալական աշխատող

August 27, 2026
Կատեգորիա

Օգնելով երեխաներին գտնել իրենց ձայնը․ ՔՈԱՖ-ի լոգոպեդական ծրագիրը

July 9, 2026
Կատեգորիա

Ավարտական միջոցառումներ ՔՈԱՖ-ում․ աճի, բացահայտումների և նոր հնարավորությունների ևս մեկ տարի

April 7, 2026
Կատեգորիա

Ամուր հիմք. ինչպես են ծնողները վերաիմաստավորում վաղ մանկության զարգացման կարևորությունը Մյասնիկյանում

January 27, 2026
Կատեգորիա

ՔՈԱՖ-ի Սոցիալական աշխատանքի ծրագիրը․ հզորացնելով ընտանիքներին, վերափոխելով համայնքները

March 13, 2026
Կատեգորիա

Արմինեն ու Մելինեն՝ ՍՄԱՐԹ-ի սոցիալական աշխատողների տանդեմը