
Անգլերենի ծրագրեր

Դեպի ավելի մեծ աշխարհ

ՔՈԱՖ-ի անգլերենի ծրագրերը վերափոխում են անգլերեն սովորելու մոտեցումները։
Համայնքի ուսանողներին հասանելի են դառնում համաշխարհային հնարավորությունները։
Դասավանդողների հզորացում՝ վերապատրաստումների, մենթորության և գործընկերային հարթակներ ու կապեր ստեղծելու միջոցով։
Անգլերենը բերելով իրական կյանք՝ մենք կազմում ենք բովանադակալից և գրավիչ նյութեր՝ համահունչ ուսանողների հետաքրքրությանը։
Անգլերենի «Աքսես» արտադպրոցական ծրագիր
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան եւ ՔՈԱՖ-ի համատեղ ջանքերով իրականացվող այս ծրագիրը գործում է 2011 թվականից ի վեր՝ 13–16 տարեկան պատանիներին առաջարկելով երկու տարի տևողությամբ անգլերենի արտադպրոցական կրթություն։




Մեր ուսանողները
Մենթորություն դասավանդողների համար
ՔՈԱՖ-ի մենթորության ծրագիրը հզորացնում է դասավանդողներին՝ ստեղծելու ինքնավստահություն, համայնքակենտրոնություն և գերազանցության ձգտում։ Ծրագիրը կամուրջ է հանդիսանում փորձառու դասավանդողների և սկսնակների միջև հետևյալ միջոցառումներով՝

Խորհրդատվական հանդիպումներ
Մենթորները ամենամսյա հանդիպումների շրջանակում տրամադրում են անհատականացված աջակցություն՝ միտված մասնագիտական աճին և դասարանում առաջացող դժվարությունների հաղթահարմանը։

Դասալսումներ
Դասավանդողները ստանում են կառուցողական դիտարկումներ ուսուցման տեխնիկան և աշակերտների ներգրավվածությունը բարելավելու համար։

Համագործակցության խթանում
Դասավանդողները միասին մշակում և անցկացնում են դասեր՝ խթանելով փոխադարձ աջակցության մշակույթը։
բարձրացնելով որակի չափանիշը ամբողջ Հայաստանում

ՔՈԱՖ-ը մշակել է պետական մրցույթում հաղթած և կիրառության համար երաշխավորված անգլերենի 7 դասարանի դասագիրք, որոնք այժմ կիրառվում են ավելի քան 600 հանրակրթական դպրոցում։
Պատմություններ
Հզորացրո՛ւ գալիք սերնդին
Ձեր աջակցությամբ Հայաստանի համայնքների սրտում հասանելի է դառնում անգլերենի կրթությունը, որը համապատասխանում է միջազգային ստանդարտներին։ Միասին մենք ուսանողներին ու դասավանդողներին տրամադրում ենք այն գործիքները, որոնցով նրանք կարող են վստահորեն առաջ շարժվել և նվաճել իրենց տեղը արագ զարգացող աշխարհում։