Առողջապահություն

Դպրոցից մինչև բուժհաստատություններ՝ ՔՈԱՖ-ի առողջապահական ծրագրերը վերափոխում են առողջության առաջնային պահպանման օղակի ծառայությունները և առողջ ապրելակերպի մոտեցումները՝ ապահովելով որակյալ առողջապահական ծառայություններ Հայաստանի համայնքների բնակիչների համար։

85,000+
74
2002 թվականից ի վեր ավելի քան 85,000 շահառու։
Ծառայություն է մատուցվել 74 համայնքներում։
Young boy brushing his teeth looking at his reflection in the bathroom mirror.
Hand holding a clipboard with checklists and a yellow clock with a black checkmark inside it.
Հմտությունների զարգացում

Զարգացնել տեղի բուժաշխատողների մասնագիտական հմտությունները։ 

Hands forming a heart shape over a baby bump against a white background.
Համայնքային կրթություն

Հզորացնել համայնքները, որ իրենք կարողանան վերահսկել և հոգ տանել իրենց առողջության մասին:

Green hand-drawn medical cross symbol on a transparent background.
Առողջապահական ծառայությունների հասանելիություն 

Այնպես անել, որ համայնքներում ընտանիքներն ու երեխաները ունենան հասանելիություն առողջապահական բոլոր անհրաժեշտ ռեսուրսներին:

Երեխաների սկրինգային հետազոտություններ

Առողջական խնդիրների վաղ հայտնաբերում սկրինինգների միջոցով և ուղղորդում ընտանիքներին անհրաժեշտ բուժօգնության:

ՔՈԱՖ-ը հզորացնում է բժիշկներին և բուժքույրերին՝ արդյունավետ մանկաբուժական զննումներ իրականացնելու համար։ Մեր ծրագիրը զարգացնում է մասնագետների կարողությունները, խթանում առողջական խնդիրների վաղ հայտնաբերումը և ապահովում ընտանիքների կապը՝ անհրաժեշտ ծառայությունների հետ։

Human hands cupping a red heart symbolizing care and health support.

Կարևոր նշում՝ Միայն 2024 թվականին, 2-6 տարեկան 1,617 երեխա ստացել է համալիր տարեկան զննում 35 գյուղում։

Առողջության առաջնային օղակի բարեփոխման փորձարարական ծրագիր

Woman undergoing eye exam using a white optical device while two medical staff observe in background.

ՔՈԱՖ-ը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ Դսեղում իրականացնում է առողջության առաջնային պահպանման ծառայությունների որակի բարձրացման փորձարարական ծրագիր։ Սա գյուղական համայնքներում առաջին բուժօգնության կենտրոններ ստեղծելու առաջին նմանատիպ ծրագիրն, որի նպատակն է ապահովել համալիր և բուժառուակենտրոն ծառայություններ՝ համաձայն միջազգային լավագույն փորձի։Ծրագիրն իրականացվում է ՀՀ Առողջապահության նախարարության և Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ։

Իմացեք ավելին
Տվյալահենք

Կենտրոնացում առողջական վիճակի ցուցանիշների և բարելավման վրա:

Ուշադրության կենտրոնում բուժառուն է

Բուժանձնակազմը համագործակցում է բուժառուների հետ՝ առողջության ռիսկերը վերահսկելու և նվազեցնելու համար։

Համակարգված խնամք

Սոցիալական աշխատողի և հոգեբանի ծառայություններին հասանելիություն տեղում։

Առողջ ապրելակերպի խթանում դպրոցներում

Medical students in white coats practicing eye drops administration on a seated man in a classroom.

Ձևավորել կայուն հիմքեր՝ առողջ կյանքի համար: Այս ծրագիրը կրթում և հզորացնում է ուսանողներին, ուսուցիչներին և ծնողներին՝ բարելավելու իրենց ֆիզիկական և հոգեբանական առողջությունը։

Իմացեք ավելին
6,136+
1,600+
22
19
ուսանող մասնակցել է ծրագրին 2024 թ․-ին
սեմինար է կազմակերպվել
դպրոցում մատուցվել են ծառայություններ
գյուղական համայնք է ընդգրկված եղել

Ամբողջական տեսլական
գյուղական առողջության համար

ՔՈԱՖ-ի առողջապահական ծրագրերը սերտորեն համագործակցում են կրթության և ընտանիքի աջակցման ծրագրերի հետ՝ նպաստելով համայնքների համատեղ առաջընթացին։ Մաքուր ատամներից սկսած մինչև քրոնիկ հիվանդությունների խնամք, վստահելի ծնողներից մինչև պրոֆեսիոնալ տեղական բուժաշխատողներ՝ մեր նպատակն է երկարաժամկետ և խորը ազդեցություն թողնել՝ հիմնված կանխարգելման, մատչելիության և մարդու արժանապատվության սկզբունքների վրա։

Blue plus sign with irregular black outline on a transparent background.

Ատամնաբուժական ծրագիր

Dentist wearing mask and gloves examining a boy’s teeth using dental tools in a clinic.

Ատամնաքարի դեմ պայքարը սկսվում է մեկ ժպիտից: ՔՈԱՖ-ն իրականացնում է բազմակողմանի ատամնաբուժական նախաձեռնություն, որը ներառում է դպրոցներում իրազեկող կրթություն, ատամի մաքրման կանխարգելիչ ծառայություններ և վերականգնողական բուժումը մատչելի դարձնելու հնարավորություն Դսեղի, Քարակերտի և Մյասնիկյանի երեք ժամանակակից ատամնաբուժական կլինիկաներում։

Իմացեք ավելին
1.458
986
472
1941
երեխա ստացել է բուժօգնություն 2024 թ.-ին
երեխա անցել է ատամնամաքրման, ֆտորիդային և բուժման այլ ընթացակարգեր
երեխա ստացել է ատամնաբուժական վերականգնում կամ այլ բուժումներ
երեխա ամեն օր լվանում է ատամները դպրոցներում գործող ատամակայաններում

Պատմություններ

April 17, 2026
Կատեգորիա

270,000 ԱՄՆ ԴՈԼԱՐ՝ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ. ՔՈԱՖ-Ը ԴՐԱՄԱՀԱՎԱՔ Է ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ

April 7, 2026
Կատեգորիա

Երբ ամեն վայրկյանը կարևոր է. ամրապնդելով առաջին օգնության հմտությունները Արմավիրում

February 18, 2026
Կատեգորիա

Ինչպե՞ս են համայնքների բնակիչները գնահատում առողջապահության որակը Հայաստանում

October 2, 2025
Կատեգորիա

«Առողջ ապրելակերպը՝ սովորություն 2025». հանրային իրազեկման արշավ

March 13, 2026
Կատեգորիա

Կանխարգելելի մահացության հաղթահարումը Հայաստանում. խոստումնալից արդյունքներ Դսեղի պիլոտային ծրագրից

September 3, 2025
Կատեգորիա

Learning to Save Lives–First Aid Takes Center Stage in Rural Armenia

Աջակցե՛ք առողջ ապրելակերպի խթանմանը

ՔՈԱՖ-ի առողջապահական ծրագրերը հնարավոր են դառնում միայն մեր նվիրատուների և գործընկերների աջակցության շնորհիվ։ Ձեր աջակցությունը թույլ է տալիս ընդլայնել ատամնաբուժական ծառայությունները, ֆինանսավորել կարևոր հետազոտական ծրագրերը, նպաստել ընտանիքների բարեկեցությանը և ընդլայնել մեր փորձարարական ծրագիրը։Նվիրաբերի՛ր այսօր, որ գյուղ առ գյուղ կառուցենք առողջ և ուժեղ Հայաստան։