
Քաղաքացիական կրթություն
Հզորացնել ուսանողներին՝ դառնալու սոցիալական բարձր պատասխանատվությամբ առաջնորդներ

Ակտիվ քաղաքացի լինելու մշակույթի ձևավորում
ՔՈԱՖ-ի քաղաքացիական կրթության ծրագրերը հզորացնում են երիտասարդներին՝ իրենց դպրոցներում և համայնքներում նշանակալի քայլեր նախաձեռնելու համար։ Ամենշաբաթյա հաճախականությամբ այս ծրագիրը ձևավորում է սոցիալական պատասխանատվությամբ առաջնորդների, որոնք պատրաստ են դառնալու գալիք փոփոխությունների հիմնասյունը:

Զարգացնել քննադատական մտածողությունը
ՔՈԱՖ-ի բանավեճի ակումբները ուսանողներին հմտացնում են քննադատաբար մտածելու, վստահ արտահայտվելու և իրենց համայնքներում առկա խնդիրներն անկաշկանդ բարձրաձայնելու հարցում:

Օգնելով երեխաներին կողմոնորշվել մասնագիտության ընտրության հարցում
Այս ծրագիրը միջնակարգ և ավագ դպրոցի աշակերտներին օգնում է համապատասխանեցնել իրենց հետաքրքրություններն ու հմտությունները իրական աշխարհի կրթական և մասնագիտական ուղիների հետ։

Զարգացնել ֆինանսական գրագիտության մակարդակը
Ուսանողները գնահատում են համայնքի կարիքները և կազմում են այնպիսի նախագծեր, որոնք հնարավոր է լուծել ձեռներեցության միջոցով:

Հզորացնել ուսանողներին՝ իրենց միջավայրում առաջնորդ լինելու համար
Ուսանողական խորհուրդները խթանում են երիտասարդների մասնակցությունը դպրոցի կառավարմանը ու համայնքային որոշումների կայացմանը:
Մեր կրթաթոշակառուները
Ուսանողների առաջնորդությամբ իրականացվող ծրագրեր
Սկսած հանրային տարածքների վերականգնումից մինչև իրազեկման արշավների կազմակերպում՝ ծրագրի մասնակիցները նախաձեռնում և առաջնորդում են նախագծեր, որոնք նպաստում են ամբողջ համայնքի բարելավմանը:

Իրական խնդիրների լուծում
Ուսանողները բացահայտում են տեղի մարտահրավերները և նախագծում ստեղծագործական լուծումներ՝ իրական ազդեցությամբ։

Համագործակցություն տարբեր համայնքների միջև
Երիտասարդ առաջնորդները միավորում են ուժերը իրենց համայնքներից դուրս գտնվող երիտասարդների հետ։

Իրական առաջնորդության փորձ
Մասնակիցները զարգացնում են քաղաքացիական պատասխանատվության զգացում իրենց համայնքների նկատմամբ։