Միացի՛ր մեր թիմին

Smiling man with dark hair and beard wearing a white striped polo shirt against a gray background.
Middle-aged woman with shoulder-length brown hair wearing a beige blazer and black top, smiling.
Smiling woman with glasses wearing striped shirt and black blazer against gray background.
Smiling middle-aged woman with dark hair wearing a pink top against a gray background.

Միացեք մեր թիմին

Smiling man with dark hair and beard wearing a white striped polo shirt against a gray background.
Middle-aged woman with shoulder-length brown hair wearing a beige blazer and black top, smiling.
Smiling woman with glasses wearing striped shirt and black blazer against gray background.
Smiling middle-aged woman with dark hair wearing a pink top against a gray background.

Դարձի՛ր փոփոխության շարժիչ ուժ

Portrait of a woman with long brown hair wearing a black blazer and white patterned top.
Smiling woman with shoulder-length dark hair wearing a beige top and blue triangle earrings.
Man with curly hair, beard, round glasses, and a green plaid shirt against a light gray background.
Smiling woman with short brown hair wearing a black patterned top against a white background.

Դարձի՛ր փոփոխության շարժիչ ուժ

Portrait of a woman with long brown hair wearing a black blazer and white patterned top.
Smiling woman with shoulder-length dark hair wearing a beige top and blue triangle earrings.
Man with curly hair, beard, round glasses, and a green plaid shirt against a light gray background.
Smiling woman with short brown hair wearing a black patterned top against a white background.
Կարդալ ավելին

Քո կարիերայի հաջորդ կանգառը՝ ՔՈԱՖ-ում

Black question mark inside a yellow speech bubble with rough edges on a transparent background.
Թվային հաղորդակցության մասնագետ

Եթե ունես սոցիալական մեդիայի գործնական փորձ, հետաքրքրված ես բովանդակության ստեղծմամբ, պատրաստ ես աշխատելու արժեքահեն և նպատակային միջավայրում, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Թվային հաղորդակցության մասնագետի (Digital Communications Specialist) դերը հենց քեզ համար է։

Հիմնական պարտականւթյուններ՝

‍
Սոց. մեդիա մարքեթինգ

  • Մշակել և վարել ՔՈԱՖ-ի սոցիալական ցանցերի բովանդակության օրացույցը (content calendar)՝ պլանավորումից և տեքստերի պատրաստումից մինչև հրապարակումների ժամանակացույցի կազմում և հրապարակում։
  • Գրել գրավիչ և բրենդի ոճին համապատասխանող երկլեզու (հայերեն, անգլերեն) տեքստեր/նկարագրություններ:
  • Ապահովել բովանդակության պարբերական հրապարակումը Facebook, Instagram, LinkedIn, YouTube, X, TikTok հարթակներում։ Ամենօրյա կերպով հետևել նամակներին, մեկնաբանություններին և արագ արձագանքել դրանց։
  • Սերտորեն համագործակցել արտադրական (production) թիմի հետ վիզուալ նյութերի պլանավորման և մշակման ընթացքում․ ըստ անհրաժեշտության իրականացնել հեռախոսային նկարահանումներ (stories/reels), ինչպես նաև վարել հարցազրույցներ ՔՈԱՖ-ի շահառուների, թիմակիցների և հյուրերի հետ։
  • Պլանավորել և իրականացնել թիրախավորված գովազդային արշավներ (Meta Ads Manager)՝ ապահովելով հրապարակումների տեսանելիության աճը, լսարանի ընդլայնումն ու արշավների արդյունավետությունը։
  • Հետևել սոցիալական մեդիայի հարթակների զարգացումներին, թրենդներին և նոր հնարավորություններին՝ դրանք ՔՈԱՖ-ի հաղորդակցության մեջ կիրառելու նպատակով։

Թվային բովանդակություն և PR

  • Հաջողված պատմություններն ու նորությունները վերածել երկլեզու բովանդակալից հոդվածների/բլոգերի ՔՈԱՖ-ի կայքի համար։
  • Մշակել և ուղարկել պարբերական տեղեկագրեր ՔՈԱՖ-ի աջակիցներին և գործընկերներին։
  • Ըստ անհրաժեշտության թարմացնել ՔՈԱՖ-ի պաշտոնական կայքի տեքստային և վիզուալ բովանդակությունը։
  • Ապահովել պարբերական հաղորդակցություն լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, կազմակերպել հարցազրույցներ, այլ հեռուստա/ռադիո եթերներ։
  • Գրել և տարածել մամուլի հաղորդագրություններ ՔՈԱՖ-ի կարևոր իրադարձությունների, ծրագրերի մեկնարկի և նվաճումների վերաբերյալ։
  • Պարբերաբար իրականացնել տարբեր նյութերի թարգմանություններ անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն։

Աճ և վերլուծություն

  • Հետևել էջերի վիճակարգրությանը (ներգրավվածություն, տեսանելիություն, աճ)։
  • Ներկայացնել ամսական հաշվետվություններ։
  • Շարունակաբար բարելավել բովանդակության և սոցիալական մեդիայի ռազմավարությունը՝ հիմնվելով արդյունքների, լսարանի վարքագծի և ոլորտի թրենդների վրա։

ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
‍Վերջնաժամկետը՝ 2026թ․ սեպտեմբերի 25-ի օրվա ավարտն է։

Լոգոպեդ Քարակերտի ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի կենտրոնում

Եթե դու նպատակասլաց, ստեղծագործ, ակտիվ և փորձառու մասնագետ ես, ապա «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) Քարակերտի Երեխայի և ընտանիքի կենտրոնի լոգոպեդի (ժամանակավոր/փոխարինող) դերը հենց քեզ համար է։

Հիմնական պարտականություններ՝

Լոգոպեդական միջամտություններ (80%)

  • Դիտարկել և բացահայտել շահառու համայնքների երեխաների և մեծահասակների խոսքային խանգարումները, հաղորդակցման դժվարությունները։
  • Իրականացնել յուրաքանչյուր շահառուի համալիր գնահատում։
  • Հետազոտման արդյունքների հիման վրա իրականացնել անհատական և խմբային լոգոպեդական ծառայություններ։
  • Խոսքային խնդիրների շտկման նպատակով կիրառել համապատասխան շտկողական, ուսուցողական մեթոդներ և գործիքներ։

Կրթություն և իրազեկում (10%)

  • Կազմակերպել և իրականացնել դասընթացներ շահառու երեխաների ծնողների համար լոգոպեդական աշխատանքների վերաբերյալ իրազեկման նպատակով։
  • Պարբերաբար մշակել տեղեկատվական նյութեր՝ պաստառներ, տեղեկատվական թերթիկներ, ծնողների /օրինական ներկայացուցիչների/, համայնքների բնակիչների համար։
  • Խոսքային խանգարումների կանխարգելման նպատակով իրականացնել սեմինարներ ծնողների, նախադպրոցական հաստատությունների և դպրոցների աշխատակիցների, ավագ դպրոցի աշակերտների  համար։

Համագործակցություն (10%)

  • Համագործակցել Կենտրոնի բազմամասնագիտական թիմի, Հիմնադրամի տարբեր բաժինների հետ առավելագույն արդյունքի հասնելու համար։
  • Սերտորեն համագործակցել համայնքների կրթական  և առողջապահական հաստատությունների հետ:


ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը՝ 2026թ․ սեպտեմբերի 27և-ի օրվա ավարտն է։

Կրթական և շրջանավարտների ծրագրերի կրտսեր մասնագետ

Եթե դու նպատակասլաց, կազմակերպված, նախաձեռնող և հեշտ հաղորդակցվող մասնագետ ես, սիրում ես աշխատել երիտասարդների հետ, հետաքրքրված ես Հայաստանի համայնքների զարգացմամբ և կրթական ծրագրերով, ապա  «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի  (ՔՈԱՖ)  կրթական և շրջանավարտների ծրագրերի կրտսեր մասնագետի դերը հենց քեզ համար է։

Հիմնական պարտականություններ՝

Ծրագրային բաղադրիչների հետ կապված աշխատանքներ

  • Մասնակցել կրթական և շրջանավարտների ծրագրերի մոդելի մշակման և զարգացման աշխատանքներին։
  • Մասնակցել կրթաթոշակների մրցույթի հայտարարման և իրականացման կազմակերպչական աշխատանքներին:
  • Իրականացնել կրթաթոշակառուների ուսման վճարների փոխանցման կազմակերպչական աշխատանքները՝ ապահովելով կրթաթոշակառուների հետ ընթացիկ ամբողջական և պատշաճ հաղորդակցումը:
  • Մասնակցել կրթաթոշակառուների համար աշխատունակության հմտությունների և անգլերենի զարգացման դասընթացների, մենթորության, կամավորության ու պրակտիկայի միջոցառումների մշակման և իրականացման աշխատանքներին:
  • Մասնակցել կրթաթոշակառուների կողմից իրականացվող համայնքային ծրագրերի համակարգման աշխատանքներին, այդ թվում՝ ծրագրերի գաղափարների հավաքագրում, հետադարձ կապի ապահովում, գնահատում։

Տվյալների  վարում և վերլուծություն

  • Պարբերաբար թարմացնել և վարել կրթաթոշակառուների և շրջանավարտների տվյալների շտեմարանը։ Անհրաժեշտության դեպքում մասնակցել տվյալների շտեմարանների վերամշակման և նոր շտեմարանների ստեղծման աշխատանքներին։
  • Տվյալների հիման վրա պատրաստել հաշվետվություններ, կատարել տվյալների մշակման և վերլուծական աշխատանքներ։
  • Իրականացնել կրթաթոշակառուների շրջանում հարցումներ և տվյալների հավաքագրում՝ ծրագրերի արդյունավետությունը գնահատելու և դրանք զարգացնելու նպատակով։
  • Պատրաստել կատարված աշխատանքների պարբերական հաշվետվություններ։

Հաղորդակցություն և համագործակցություն

  • Ապահովել ամենօրյա արդյունավետ հաղորդակցություն կրթաթոշակառուների հետ։ Տրամադրել տեղեկատվություն ծրագրային բաղադրիչների, ինչպես նաև ՔՈԱՖ-ի տարբեր ծրագրերի և այլ կրթական, աշխատանքային հնարավորությունների մասին:
  • Աջակցել կրթության և կրթաթոշակներ տրամադրող պետական, տեղական, հասարակական, միջազգային կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ տարվող համագործակցության աշխատանքներին:
  • Մասնակցել գյուղական համայնքներում կրթական ծրագրերի և երիտասարդների համար նախատեսված հանդիպումների ու միջոցառումների կազմակերպմանը։ Անհրաժեշտության դեպքում մշակել կրթական նյութեր և իրականացնել դասընթացներ ու թեմատիկ հանդիպումներ երիտասարդների հետ։
  • Համագործակցել ՔՈԱՖ-ի Գյուղական ծրագրերի բաժնի և այլ բաժինների աշխատակիցների հետ՝ ծրագրերի սահուն իրականացման նպատակով։
  • Ստեղծել և պահպանել արդյունավետ գործընկերային հարաբերություններ՝ ըստ անհրաժեշտության։ Աջակցել շահառու համայնքներում ՔՈԱՖ-ի կրթական և կրթաթոշակային ծրագրերի վերաբերյալ իրազեկման աշխատանքներին։

Շրջանավարտների համայնքի զարգացում

  • Մշակել և աջակցել ՔՈԱՖ շրջանավարտների ակտիվ համայնքի ստեղծմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների իրականացմանը։
  • Աջակցել շրջանավարտների ներգրավմանը ՔՈԱՖ-ի տարբեր ծրագրերում և նախաձեռնություններում։


ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը՝ 2026թ․ սեպտեմբերի 18-ի օրվա ավարտն է։

ՍՄԱՐԹ ավանի հյուրերի սպասարկման և գործառնությունների մասնագետ

Եթե դու նախաձեռնող, հաղորդակցվող, պատասխանատու և հյուրերի հետ աշխատել սիրող մասնագետ ես, հեշտությամբ շփվում ես տարբեր տարիքի և մշակույթների մարդկանց հետ, արագ կողմնորոշվում ես տարբեր իրավիճակներում և հաճույքով աշխատում ես դինամիկ միջավայրում, ապա «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ ավանի Հյուրերի սպասարկման և գործառնությունների մասնագետի դերը հենց քեզ համար է։ Այս դերում դու կլինես ՍՄԱՐԹ ավան այցելող հյուրերի առաջին շփման կետերից մեկը և պատասխանատու կլինես նրանց բարձրակարգ, բարեհամբույր և ամբողջական սպասարկման, ինչպես նաև Այցելուների կենտրոնի ամենօրյա գործառնությունների սահուն ընթացքի ապահովման համար։

Հիմնական պարտականություններ՝

Հյուրերի սպասարկում և ընդունելություն

  • Ընդունել և սպասարկել ՍՄԱՐԹ ավան և Այցելուների կենտրոն այցելող հյուրերին՝ ապահովելով ջերմ, բարեհամբույր և պրոֆեսիոնալ սպասարկում,
  • Ներկայացնել ՍՄԱՐԹ ավանը, ՔՈԱՖ-ի գործունեությունը, Այցելուների կենտրոնի ծառայությունները, Կոնցեպտ հյուրանոցը և ՍՄԱՐԹ ավանի հնարավորությունները,
  • Հասկանալ այցելուների կարիքներն ու հետաքրքրությունները, տրամադրել համապատասխան տեղեկատվություն և անհրաժեշտության դեպքում ուղղորդել նրանց համապատասխան ծառայության կամ պատասխանատուի մոտ,
  • Արձագանքել այցելուների հարցերին և դժգոհություններին՝ պահպանելով հարգալից, հանգիստ և լուծումներին ուղղված մոտեցում,
  • Ապահովել այցելուների սպասարկումը ՍՄԱՐԹ ավանի տարբեր հատվածներում՝ անհրաժեշտության դեպքում աջակցելով նաև հյուրանոցում և այլ տարածքներում։

Սրճարանի, բարի և խանութի գործառնություններ

  • Ընդունել և սպասարկել սրճարանի և բարի հյուրերի պատվերները՝ ծանոթ լինելով գործող մենյուին և ապրանքատեսակին,
  • Պատրաստել կամ մատուցել սահմանված մենյուով նախատեսված ապրանքներն ու ըմպելիքները՝ համապատասխան ուղղորդում անցնելուց հետո,
  • Հետևել սրճարանի, բարի և սպասարկման գոտիների մաքրությանը, կարգուկանոնին և պատրաստվածությանը,
  • Ներկայացնել և վաճառել Այցելուների կենտրոնում առկա ապրանքները՝ ապահովելով վաճառքի տարածքի պատշաճ տեսքը,
  • Հետևել ապրանքների և անհրաժեշտ նյութերի մնացորդներին, մասնակցել պատվերների, ապրանքների ընդունման և գույքագրման գործընթացներին,
  • Ապահովել վաճառքների և համապատասխան հաշվառման գործընթացների պատշաճ իրականացումը։

Ամենօրյա գործառնությունների ապահովում

  • Հետևել Այցելուների կենտրոնի ամենօրյա պատրաստվածությանը, մաքրությանը, կարգուկանոնին և աշխատանքային տարածքների պատշաճ վիճակին,
  • Ժամանակին արձանագրել ապրանքների, նյութերի, սարքավորումների կամ տարածքների հետ կապված խնդիրները և տեղեկացնել համապատասխան պատասխանատուին,
  • Աջակցել անհրաժեշտ ապրանքների և նյութերի պատվերների, մատակարարումների և մնացորդների վերահսկման գործընթացներին,
  • Մասնակցել ՔՈԱՖ-ի, ՍՄԱՐԹ ավանի և Այցելուների կենտրոնի միջոցառումների նախապատրաստման, իրականացման և հետմիջոցառային աշխատանքներին։


ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը՝ 2026թ․ սեպտեմբերի 5-ի օրվա ավարտն է։

Կրտսեր հաշվապահ

Եթե դու ունես հաշվապահական կրթություն ու գիտելիքներ և արագ ես կողմնորոշվում հաշվետարության մեջ, ապա՝ Լոռու Կոնցեպտ հյուրանոցում և ռեստորանում կրտսեր հաշվապահի դերը հենց քեզ համար է։ Կրտսեր հաշվապահը պատասխանատու է լինելու ՍՄԱՐԹ ավանում գտնվող Հյուրանոցի և Այցելուների կենտրոնի ամենօրյա հաշվապահական գործառույթների իրականացման համար, այդ թվում՝ հաշիվների դուրսգրում, ապրանքային շարժի վերահսկողություն։ Առավել մանրամասն․

Պարտականություններ՝
  • Ապրանքային շարժի վերահսկում և ձևակերպում առևտրային iiko ծրագրում, այդ թվում` ապրանքանյութական արժեքների հաշվառման իրականացում, ստացված հաշիվների ստուգում, մուտքագրում, ելքագրում և այլն,
  • Հաշիվների դուրս գրում և ձևակերպում ՀԾ-Հաշվապահ ծրագրում,
  • ՀԴՄ վաճառների և վերադարձի կտրոնների վերահսկում և ձևակերպում ՀԾ-Հաշվապահ ծրագրում,
  • Գույքագրված ապրանքանյութական արժեքների մնացորդների համեմատում և անհրաժեշտության դեպքում մասնակցություն գույքագրման պրոցեսին,
  • Գույքագրման ժամանակ կամ ըստ անհրաժեշտության  ապրանքանյութական արժեքների ժամկետայնության, QR-կոդերի, գնապիտակների ճշտության  և առկայության ստուգում,
  • Ստացված ապրանքանյութական արժեքների հաշվարկային փաստաթղթերի առկայության և ճշտության վերահսկում,
  • Գլխավոր հաշվապահի կողմից այլ հանձնարարությունների իրականացում:

‍ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ

Վերջնաժամկետը՝ 2026թ․ սեպտեմբերի 6-ի օրվա ավարտն է։

Ստոմատոլոգ (բերանի խոռոչի հիգիենայի մասնագետ)

Ստոմատոլոգ (բերանի խոռոչի հիգիենայի մասնագետ)

Եթե դու նախաձեռնող, պատասխանատու, ակտիվ, երեխաների հետ հեշտությամբ հաղորդակցվող, վերջիններիս առողջության բարելավմամբ ոգեշնչվող և կանխարգելիչ ստոմատոլոգիայի կարևորությանը հավատացող մասնագետ ես, ապա «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) Ստոմատոլոգի (բերանի խոռոչի առողջության մասնագետի) դերը հենց քեզ համար է։ Մենք փնտրում ենք մասնագետի՝ 2026թ սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին երեխաների բերանի խոռոչի առողջության գնահատման և կանխարգելիչ ծառայությունների մատուցման համար։ Ծառայությունների մատուցման վայրը Արմավիրի մարզն է (Արմավիրի մարզի շահառու տարբեր բնակավայրերը)։

Հիմնական պարտականություններ՝

  • Իրականացնել 3–6 տարեկան երեխաների բերանի խոռոչի և ատամների առողջության գնահատում մանկապարտեզներում,
  • Գնահատել և գրանցել կարիեսի տարածվածությունն ու ինտենսիվությունը՝ որոշելով dmft/DMFT ինդեքսը,
  • Լրացնել ծրագրային փաստաթղթերը, ապահովել տվյալների ճշգրիտ հավաքագրումն ու փոխանցումը,
  • Իրականացնել ատամների ֆտորապատում՝ համաձայն հաստատված մասնագիտական ուղեցույցների,
  • Ապահովել աշխատանքի ընթացքում մասնագիտական էթիկայի, վարակի կանխարգելման և հիգիենայի պահանջների պահպանումը, ծառայությունների անվտանգ և որակյալ իրականացումը մանկապարտեզային պայմաններում,
  • Հետևել օգտագործվող նյութերի և պարագաների պատշաճ կիրառմանն ու պահպանմանը։
  • Իրականացնել գործնական և տեսական դասընթացներ երեխաների համար՝ բերանի խոռոչի հիգիենայի և ատամների ճիշտ խոզանակման վերաբերյալ,
  • Կազմակերպել հանդիպումներ և իրազեկման միջոցառումներ ծնողների և մանկապարտեզների աշխատակիցների համար՝ բերանի խոռոչի առողջության պահպանման և կարիեսի կանխարգելման թեմաներով,
  • Նպաստել առողջ վարքագծի ձևավորմանը և կանխարգելիչ մշակույթի տարածմանը շահառու համայնքներում։

ՍՊԱՍՈՒՄԵՆՔ ՔԵԶ‍
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2026թ․-ի սեպտեմբերի 1-ի օրվա ավարտն է։

Մատուցող

Եթե եռանդուն ես և ակտիվ, պատրաստ ես բարեհամբույր կերպով սպասարկել հյուրերին, ապա ՔՈԱՖ («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Կոնցեպտ հյուրանոցի և համագումարների կենտրոնի ռեստորանի մատուցող/մատուցողուհու դերը հենց քեզ համար է։

Պարտականություններ՝

  • Դիմավորել և ուղեկցել հաճախորդներին դեպի իրենց սեղանները, տրամադրել և ներկայացնել մենյուն:
  • Անհրաժեշտության դեպքում տրամադրել հաճախորդին մանրամասն տեղեկություն ճաշատեսակների մասին և աջակցել ուտեստի ընտրության հարցում:
  • Ամեն օր՝ մինչև աշխատանքը սկսելը, խոհարարից ճշտել ուտեստների առկայությունը:
  • Վերցնել  պատվերներ և դրանք մատուցել կոկիկ և ժամանակին:
  • Ստուգել պատվերի ճշգրտությունը և սխալների դեպքում անմիջապես լուծել խնդիրը մինչև այն մատուցելը:
  • Հետևել սեղանների մաքրությանը մինչև հաճախորդների ժամանումը, հյուրընկալության ընթացքում և հաճախորդների հեռանալուց հետո:
  • Ապահովել հյուրանոցի ռեստորանային ծրագրում պատվերների գրանցման և հաշիվների փակման ճշգրիտ գործընթացը։
  • Աջակցել աշխատակազմին և լինել թիմի լիարժեք անդամ:
  • Աշխատել ջանասիրաբար սպասարկման գերազանց որակի հասնելու համար:

‍
‍ՔՈ ԹԻՄԸ

Ստանձնելով Կոնցեպտ հյուրանոցում և համագումարների կենտրոնում մատուցողի դերը՝ դու կմիանաս ՔՈԱՖ ՍՄԱՐԹ բիզնես թիմին և կաշխատես Կոնցեպտ հյուրանոցի և համագումարների կենտրոնի ղեկավարի անմիջական առաջնորդությամբ։


ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ

Հայտերի ընդունման վերջնաժամկետ սահմանված չէ։ Դիմել հնարավոր է նախքան հաստիքին համապատասխան մասնագետի ընտրությունը։

Խոհարարական թիմի անդամներ

ՔՈԱՖ-ը Լոռվա մարզում գտնվող Կոնցեպտ հյուրանոցի համար փնտրում է խոհարարական թիմի նոր անդամներ՝

  • Շեֆ-խոհարար
  • Սու շեֆ
  • Խոհարար

ՔՈԱՖ-ը, հավատարիմ մնալով ապագա կառուցելու իր առաքելությանը, հայտարարում է Կոնցեպտ հյուրանոցի ռեստորանի զարգացման նոր կոնցեպտի մեկնարկը։ Մենք առաջարկում ենք մասնագիտական աճի կոնցեպտ, որը հնարավորություն է տալիս միաժամանակ սովորել, աշխատել, զարգանալ և վարձատրվել դրա դիմաց։

Սա առաջարկ է նրանց համար, ովքեր մոտիվացված են դառնալու իրական մասնագետ կամ շարունակաբար կատարելագործվելու։ Մենք հավատում ենք մարդկանց մասնագիտական աճին։ Եթե դու պատրաստ ես աշխատել, սովորել և մնալ թիմում՝ մենք պատրաստ ենք ներդրում անել քեզ վրա և օգնել առաջ գնալ։‍

Մեզ համար սա պարզապես աշխատանքի հայտարարություն չէ։ Սա ճանապարհ է՝ սովորել → աշխատել → վարձատրվել → աճել։‍

Դիմի՛ր, եթե
  • Եթե նոր ես սկսում, բայց ուզում ես դառնալ իսկական խոհարար,
  • Եթե արդեն աշխատել ես խոհանոցում և զգում ես, որ կարող ես ավելին,
  • Եթե պատրաստ ես կարգապահ աշխատանքի և թիմային միջավայրի,
  • Եթե ուզում ես մի տեղ, որտեղ քեզ այսօր տեսնում են որպես ապագա մասնագետի։

Շեֆ-խոհարարի և սու շեֆի դեպքում պարտադիր է առնվազն 3 տարվա աշխատանքային փորձը և պատրաստակամություն՝ առաջնորդելու թիմը։

Ի՞նչ ես դու ստանալու
  • Կայուն, երկարաժամկետ աշխատանք,
  • Իրական սովորելու միջավայր՝ փորձառու խոհարարի առաջնորդությամբ,
  • Մասնագիտական աճի հնարավորություն ներսից,
  • Աշխատանք Լոռվա բնության մեջ՝ քաղաքային ճնշումից հեռու,
  • Արժանապատիվ վարձատրություն՝ ըստ փորձի և աճի։

Եթե սա քո մասին է, դիմի՛ր այսօր։

ՔՈԱՖ Այցելուների կենտրոնի բարիստա

Եթե դու նախաձեռնող ես, սիրում ես աշխատել մարդկանց հետ, գնահատում ես որակյալ սպասարկումը և կազմակերպչական աշխատանքը, ապա «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) Այցելուների կենտրոնում մենք սպասում ենք քեզ։ Ավելի մանրամասն․

Հիմնական պարտականություններ՝

  • Ապահովել բարեկիրթ սպասարկում և խթանել այցելուների գոհունակությունը՝ կիրառելով մասնագիտական ​​հաղորդակցման հմտությունները:
  • Բարեհամբյուր ողջունել և սպասարկել Այցելուների կենտրոնի սրճարանի հաճախորդներին, տրամադրել խորհրդատվություն առկա ապրանքների կամ ծառայությունների վերաբերյալ:
  • Ապահովել սրճարանի արդյունավետ և սահուն աշխատանքը։
  • Անհրաժեշտության դեպքում պատրաստել և հաճախորդներին մատուցել սննդամթերք և ըմպելիք՝ ներառյալ սենդվիչներ, սուրճ, թեյ և այլն:
  • Վերահսկել դրամարկղի աշխատանքը, ընդունել վճարումները և աշխատել վճարային համակարգերի հետ՝ խստորեն հետևելով ընդունված պայմաններին և ընթացակարգերին:
  • Կազմակերպել օրական և ամսական ֆինանսական հաշվետվություններ:
  • Կիրառել միջոցներ սրճարանի վաճառքների և տեսանելիության բարելավման համար։
  • Կազմակերպել միջոցառումներ՝ ի նպաստ սրճարանի վաճառքի արդյունավետության:
  • Գույքագրել, պահեստավորել մատակարարված ապրանքները և բացակայության պարագայում համալրել տեսականին՝ հետևելով պահպանման նորմերին:
  • Շարունակաբար ուսումասիրել և սովորել սննդամթերքի և ըմպելիքների պատրաստման և մատուցման նոր մեթոդների մասին՝ սննդի որակը բարելավելու համար:
  • Պարբերաբար թարմացնել ցուցանակները և տեսականին։
  • Հետևել սննդամթերքի անվտանգության բոլոր կանոններին և որակի վերահսկմանը:
  • Ծրագրում մուտքագրել և ելքագրել վաճառված ապրանքատեսականիները։
  • Ցուցաբերել ներգրավվածություն կենտրոնի այլ գործառույթներում՝ այդ թվում՝ կենտրոնում առկա այլ ապրանքների վաճառքի իրականացում՝ ըստ անհրաժեշտության։
  • Այցելուներին տրամադրել Դեբեդի կիրճի զբոսաշրջային ողջ ներուժի վերաբերյալ համապարփակ տեղեկություն։

‍

ՍՊԱՍՈՒՄԵՆՔ ՔԵԶ‍

Հայտերի ընդունման վերջնաժամկետ սահմանված չէ։ Դիմել հնարավոր է նախքան հաստիքին համապատասխան մասնագետի ընտրությունը։

Հյուրանոցի ադմինիստրատոր ՔՈԱՖ Կոնցեպտ հյուրանոցում և համագումարների կենտրոնում

Եթե սիրում ես հյուրընկալության ոլորտը, ունես համապատասխան փորձ և փնտրում ես հնարավորություն միանալու այնպիսի թիմի, որը համադրում է բարձրակարգ սպասարկումն ու սոցիալական ազդեցությունը, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Կոնցեպտ հյուրանոցում և Համագումարների կենտրոնում ադմինիստրատորի դերը հենց քեզ համար է։

Հիմնական պարտականություններ՝

  • Իրականացնել հյուրերի ժամանման, տեղավորման և մեկնման գործընթացը։
  • Կատարել հյուրանոցի ամրագրումները՝ ճշգրիտ գրանցելով անհրաժեշտ տվյալները։
  • Ընդունել վճարումներ՝ հետևելով սահմանված ֆինանսական ընթացակարգերին։
  • Իրականացնել հյուրերի գրանցումները հյուրանոցային ծրագրում։
  • Սերտորեն համագործակցել մաքրության պատասխանատուների հետ՝ երաշխավորելու, որ սենյակների կահավորանքը, մաքրությունը և պայմանները համապատասխանում են ընդունված չափանիշներին։
  • Հյուրերին տրամադրել տեղեկատվություն՝ վերջիններիս հանգիստը և ուղևորումը դեպի տեսարժան վայրեր կազմակերպելու վերաբերյալ։

ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ

Հայտերի ընդունման վերջնաժամկետ սահմանված չէ։ Դիմել հնարավոր է նախքան հաստիքին համապատասխան մասնագետի ընտրությունը։

Ինչո՞ւ միանալ ՔՈԱՖ-ին

Yellow arrow pointing upwards along ascending yellow stairs on a black background.
Վերափոխող աշխատանքային փորձ

Միացի՛ր ՔՈԱՖ-ին, բացահայտի՛ր կարիերայի զարգացման նոր հնարավորություններ դրական միջավայրում և նպաստի՛ր Հայաստանի գյուղական համայնքները զարգացնելու մեր առաքելությանը:

Yellow circular checkmark icon with a black checkmark inside.
Մասնագիտական աճի հնարավորություններ

ՔՈԱՖ-ը նպաստում է քո մասնագիտական աճին։ Օգտվի՛ր մասնագիտական զարգացման հնարավորություններից՝ մասնակցելով համապատասխան աշխատաժողովների և սեմինարների, որոնց շնորհիվ դու կընդլայնես քո գիտելիքները և կպահպանես ոլորտում առաջատարի դերդ:

Yellow and black stylized leaf or plant icon on a black background.
Արդյունքների վրա հիմնված խրախուսումներ

ՔՈԱՖ-ում մենք բարձր ենք գնահատում նվիրված աշխատանքդ և խրախուսում ըստ քո կատարողականի։ Սա այն միջավայրն է, որտեղ քո ջանքերը տեսանելի են ու գնահատված։

ՔՈԱՖցիների պատմությունները

September 25, 2026
Կատեգորիա

Նարե Պետրոսյան. գիտության և արվեստի խաչմերուկում

September 25, 2026
Կատեգորիա

70 Scholars, 1 New Chapter: Meet the 2026–2027 COAF Youredjian Scholarship Cohort

September 25, 2026
Կատեգորիա

"Way Beyond What I Ever Expected": Peter & Marilyn Sarkesian Visit Future Armavir SMART Center

September 10, 2026
Կատեգորիա

Դավիթ Մուրադյան․ ծրագրավորումից մինչև արհեստական բանականություն

September 2, 2026
Կատեգորիա

Զոյա Հովսեփյան. քիմիայի ուսուցչուհուց սոցիալական աշխատող