Գաղտնիության քաղաքականություն

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը  (ՔՈԱՖ)  լավագույնս փորձում է հարգել և պաշտպանել առցանց և ոչ առցանց օգտատերերի, բարերարների և այցելուների գաղտնիությունը։ Սույն քաղաքականությունն ընդգծում է, թե ինչպես է մշակվում Ձեր անձնական տեղեկատվությունը։ ՔՈԱՖ-ն այս կայքը գործարկում է տվյալ գաղտնիության քաղաքականությանը համապատասխան։ Այս կայքն օգտագործելով կամ ՔՈԱՖ-ին էլեկտրոնային փոստով հաղորդակցվելով՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը տվյալ գաղտնիության քաղաքականության պայմաններին։

Տվյալների Հավաքագրում

Դուք կարող եք այցելել ՔՈԱՖ-ի կայքը՝ առանց անձնական տվյալներ տրամադրելու։ Սակայն, եթե որոշեք կատարել նվիրատվություն, ուղարկել էլեկտրոնային նամակ, գրանցվել կամավորական աշխատանքի համար, կամ ստանալ լրատու, ապա մեզ անհրաժեշտ կլինի համապատասխան տեղեկատվություն։

Երբ Դուք նվիրատվություն եք կատարում առցանց, անհրաժեշտ կլինի տրամադրել նույնականացվող անձնական տվյալներ՝ Ձեր խնդրանքը մշակելու և սպասարկելու նպատակով։ Այդ տվյալները կարող են ներառել Ձեր անունը, վճարման և առաքման հասցեները, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և բանկային քարտի համարը։ Ձեր բանկային քարտի տվյալները պահվում են անվտանգ սերվերում՝ միայն Ձեր վճարումը մշակելու համար անհրաժեշտ ժամանակահատվածում։

Երբ ուղարկում եք էլեկտրոնային նամակ ՔՈԱՖ-ին, Ձեր հաղորդագրությունը և էլ. հասցեն փոխանցվում են համապատասխան բաժին և կարող են պահվել մեր մշտական տվյալների շարքում։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ ՔՈԱՖ-ին ուղարկված ցանկացած հաղորդագրություն, նյութ, գաղափար կամ տեղեկատվություն դիտարկվելու է որպես ոչ գաղտնի և ոչ սեփական։

Երբ գրանցվում եք կամավորական ծրագրում կամ խնդրում եք ստանալ լրատու, մեզ անհրաժեշտ է Ձեր մասին անձնական տեղեկություն՝ հետադարձ կապ հաստատելու նպատակով։

ՏԵղեկատվության օգտագործումը

Ներքին օգտագործում

Մենք օգտագործում ենք Ձեր տրամադրած տեղեկատվությունը՝ Ձեր հարցումներին պատասխանելու կամ նվիրատվությունն արդյունավետորեն մշակելու համար։ Բանկային քարտի տվյալները պահվում են անվտանգ սերվերում միայն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է վճարումը իրականացնելու համար։ Բացի այդ, ՔՈԱՖ-ը կարող է տեղեկացնել Ձեզ միջոցառումների, լրատվական տեղեկագրերի, նվիրատվական հնարավորությունների, ակցիաների և օնլայն խանութի թարմացումների մասին։

Արտաքին օգտագործում / Երրորդ կողմի մատակարարներ

ՔՈԱՖ-ը կարող է համագործակցել երրորդ կողմի մատակարարների հետ՝ ավելի արդյունավետ ծառայություններ մատուցելու նպատակով մեր օգտատերերին և նվիրատուներին։ Այս մատակարարները պայմանագրային կերպով պարտավորվում են պահպանել գաղտնիությունը և տվյալների անվտանգությունը՝ չունենալով իրավունք այդ տվյալները օգտագործելու չթույլատրված նպատակներով։

Խնդրում ենք նկատի ունենալ.

ՔՈԱՖ-ը չի վարձում, վաճառում կամ կիսվում նվիրատուների ցանկով։

Ձեր տարբերակները: Մենք գիտակցում ենք, որ դուք կարող եք ցանկանալ սահմանափակել Ձեզ հետ կապվելու և Ձեր տեղեկատվության օգտագործման ձևը։ ՔՈԱՖ-ը առաջարկում է հետևյալ տարբերակները՝

  • Հրաժարվել էլեկտրոնային նամակներ ստանալուց. Գրեք մեզ coaf@coaf.org հասցեով կամ հետևեք ցանկացած հաղորդագրության մեջ առկա բաժանորդագրությունից հրաժարվելու հրահանգներին։
  • Հրաժարվել հեռախոսով կամ փոստով կապ հաստատելուց: Գրեք coaf@coaf.org հասցեով կամ զանգահարեք +1 (212) 994-8234 հեռախոսահամարով՝ մեզ տեղեկացնելու համար, որ չեք ցանկանում կապվել մեզ հետ։

Անվտանգություն

ՔՈԱՖ-ը օգտագործում է SSL (Secure Socket Layering) տեխնոլոգիա՝ Ձեր անձնական և բանկային քարտի տվյալները պաշտպանելու համար։ SSL-ը կոդավորում է ամբողջ անձնական տեղեկատվությունը՝ ներառյալ անունը, հասցեն և քարտի համարը, որպեսզի դրանք չկարողանան ընթերցվել ինտերնետային փոխանցման ընթացքում։

Մենք ներդրել ենք ֆիզիկական, էլեկտրոնային և վարչական միջոցառումներ՝ մեր կողմից հավաքագրված տվյալների անվտանգությունն ապահովելու համար։ ՔՈԱՖ-ի աշխատակիցներն անցնում են տվյալների գաղտնիության վերաբերյալ վերապատրաստում և ենթարկվում են գաղտնիության պայմանագրերի։

Պահեստային ֆայլեր (cookies)

ՔՈԱՖ-ի կայքը օգտագործում է պահեստային (cookies)՝ փոքր տեքստային ֆայլեր, որոնք պահպանվում են Ձեր կրիչում՝ Ձեր օգտագործման փորձը բարելավելու նպատակով։ Ֆայլերը կարող են պահպանել գաղտնաբառեր, որոշ նախընտրություններ և հետևել օգտագործողի գործունեությանը՝ անհատականացված բովանդակություն տրամադրելու համար։ Սույնով որևէ մեկը չի կարող մուտք գործել Ձեր սարքի հիշողություն կամ ստանալ զգայուն անձնական տեղեկատվություն։ Դուք կարող եք Ձեր դիտարկչում / բրաուզեր/ սահմանել, որ տեղեկացնի ֆայլի ստացման դեպքում կամ մաքրի դրանք ըստ ցանկության։

Հղումներ այլ կայքերին

ՔՈԱՖ-ը պատասխանատվություն չի կրում մեր կայքից տրվող արտաքին հղումների միջոցով հասանելի այլ կայքերի գաղտնիության քաղաքականության կամ բովանդակության համար։

Գաղտնիության քաղաքականության փոփոխություններ

ՔՈԱՖ-ը իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի փոփոխել սույն գաղտնիության քաղաքականությունը՝ օրենքի պահանջներին, կազմակերպչական փոփոխություններին կամ կայքի զարգացմանը համապատասխան։ Խրախուսում ենք պարբերաբար այցելել այս էջ՝ գործող քաղաքականությանը ծանոթանալու համար։

ՄԵՐ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Մեր Խորհուրդը տրամադրում է ռազմավարական տեսլական, ապահովում է ամուր կառավարում և հանդես է գալիս անշեղ նվիրումով։ Այս առաջնորդները առանցքային դեր ունեն մեր ուղու ձևավորման մեջ՝ նպատակ ունենալով ստեղծել կայուն ծրագրեր կրթության, առողջապահության և սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում։

Խորհրդի համատեղ փորձառությունը ընդգրկում է մի շարք ոլորտներ՝ կազմակերպությանը տրամադրելով բազմակողմանի դիտանկյան հնարավորություն, որով հնարավոր է դառնում գործունեության արդյունավետ վերահսկումը: Համախմբվելով նույն գաղափարի շուրջ՝ մենք շարունակում ենք մեր աշխատանքը՝ փոխելով կյանքեր՝ համայնք առ համայնք։