Հզորացնելով Հայաստանի համայնքների ընտանիքներին. ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի կենտրոնների ազդեցությունը 2025-ին

Անի Մուրադյան
December 29, 2025
Child & Family Services

Ինչպես են շուրջ 6,000 երեխաներ, ծնողներ և ոլորտի մասնագետներ 2025 թվականին զարգացրել իրենց հմտությունները, դիմակայունությունն ու ինքնավստահությունը։

2025 թվականին ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի կենտրոնները շարունակեցին իրենց կարևոր առաքելությունը Հայաստանի մարզերում՝ դառնալով վստահելի հենակետ երեխաների, ծնողների և մասնագետների համար։ Տարին ամփոփվում է ոչ միայն խոսուն թվերով, այլև իրական, չափելի ազդեցությամբ։ Մյասնիկյանում, Դեբեդում, Քարակերտում և Հացիկում գործող չորս կենտրոնների միջոցով ՔՈԱՖ-ն աջակցել է 5,767 մարդու՝ նպաստելով ընտանիքների կայուն զարգացմանը և համայնքների ամրապնդմանը։

  • 2,814 շահառու
  • 2,953 վերապատրաստումների և թրեյնինգների մասնակից

Նշում․ տվյալները ներառում են մինչև 2025 թվականի նոյեմբերի կեսը գրանցված ակտիվությունը և կարող են փոքր-ինչ տարբերվել ընթերցման պահին։

Այս կենտրոնները շարունակաբար աջակցում են ընտանիքներին, հզորացնում մասնագետներին և նպաստում ավելի առողջ ու դիմակայուն համայնքների ձևավորմանը։

Ռեսուրս կենտրոնի նշանակությունը

ՔՈԱՖ-ի երկրորդ ՍՄԱՐԹ ավանի կարևոր բաղադրիչ հանդիսացող Յուրեջյանի անվան Երեխայի և ընտանիքի կենտրոնը Մյասնիկյանում դարձել է կարողությունների զարգացման առանցքային հարթակ։ Ծառայելով շուրջ 15 հարակից համայնքի՝ կենտրոնը գործում է համագործակցության, արժանապատվության և շարունակական ուսուցման սկզբունքներով։ Այն միաժամանակ իրականացնում է նաև ռեսուրս կենտրոնի գործառույթ՝ ամբողջ տարվա ընթացքում կազմակերպելով վերապատրաստումներ այն մասնագետների համար, որոնք ամեն օր աշխատում են երեխաների և ընտանիքների հետ։

2025 թվականին Մյասնիկյանի Երեխայի և ընտանիքի կենտրոնն աջակցել է․

  • 482 շահառուի՝ տրամադրելով հոգեբանի, սոցիալական աշխատողի և լոգոպեդի անհատական ծառայություններ, ինչպես նաև ընդգրկելով վաղ մանկան զարգացման ծրագրերում,
  • 909 մասնակցի՝ վերապատրաստումների և համայնքային միջոցառումների շրջանակում։

Ռեսուրս կենտրոնի ծրագրերն ընդգրկել են հետևյալ ուղղությունները՝

  • խոսքի զարգացում,
  • վաղ մանկության փուլեր և ծնողավարում,
  • դեռահասների հոգեկան առողջություն և դիմակայունություն,
  • տրավմա-իրազեկ մոտեցումները սոցիալական աշխատանքում, 
  • ABA մեթոդաբանություն և ներառական կրթություն,
  • սենսորային ինտեգրում,
  • կոնֆլիկտների կարգավորում և հուզական ինքնակարգավորում։

Մյասնիկյանի առանձնահատկությունն այն է, որ ծրագրերի բազմաշերտությանը զուգահեռ այն նաև հանդիսանում է փորձարարական հարթակ։ ՔՈԱՖ-ի մասնագիտական զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր նախ մշակվել և հղկվել են այստեղ, ապա ներդրվել Քարակերտում, Հացիկում և Դեբեդում՝ ապահովելով միասնական չափորոշիչներ ողջ ցանցում։

Յուրաքանչյուր վերապատրաստման, քննարկման և գործնական աշխատարանի միջոցով Մյասնիկյանի ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի կենտրոնը ձևավորում է ուսուցման նոր մշակույթ՝ միավորելով մասնագետներին ու ծնողներին, խթանելով համայնքներում գիտելիքի փոխանակումը և բարձրացնելով երեխայակենտրոն աշխատանքի ու ծնողավարության մակարդակը ամբողջ տարածաշրջանում։

ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի կենտրոնների ազդեցությունը 2025-ին

2025 թվականին ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի կենտրոններում իրականացվել են բազմազան ծրագրեր՝ համակողմանի աջակցություն ցուցաբերելով երեխաներին ու նրանց ընտանիքներին։

Բոլոր կենտրոններում կազմակերպվել են հետևյալ ուղղություններով միջոցառումներ.

  • խոսքի զարգացում ինչպես երեխաների, այնպես էլ  նրանց հետ աշխատող մասնագետների համար
  • ծնողավարման հմտությունների բարելավում հաղորդակցության և խնամքի հմտությունների ամրապնդման նպատակով,
  • հուզական և վարքային զարգացում՝ երեխաների, դեռահասների և ծնողների համար,
  • դպրոցներում բուլինգի կանխարգելում և բարեկեցության խթանում (համայնքային դպրոցների հետ համագործակցությամբ)
  • Վաղ մանկան զարգացում և նախապատրաստում դպրոցական կյանքին 
  • հոգեկան առողջության աջակցություն երեխաների և դեռահասների համար 
  • սոցիալական աշխատանքի և դեպքերի կառավարման վերապատրաստումներ տեղի մասնագետների համար
  • կարողությունների զարգացում ուսուցիչների, հոգեբանների և լոգոպեդների համար։

Յուրաքանչյուր կենտրոնի ազդեցությունը

ՔՔարակերտի ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի կենտրոնում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել  դպրոցներում բուլինգի կանխարգելմանը։ Իրականացվել են առաջնորդության զարգացման, դեռահաս-ծնող հաղորդակցության և բռնության վերաբերյալ ընդհանուր իրազեկվածության բարձրացման ծրագրեր՝ ուղղված դեռահասների համար անվտանգ և բարենպաստ միջավայրի ստեղծմանը։

Հացիկի ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի կենտրոնում իրականացվել են խոսքի զարգացման բազմաթիվ ծրագրեր՝ ծնողների և մանկավարժների  ակտիվ ներգրավվածությամբ։

Այս կենտրոնները ոչ միայն աջակցում են անհատներին, այլև հզորացնում ամբողջ համայնքը։

Ազդեցության մասին՝ թվերով

  • Դեբեդ | 855 շահառու | 840 մասնակից (թրեյնինգներ, դասընթացներ)
  • Քարակերտ | 831 շահառու | 675 մասնակից (թրեյնինգներ, դասընթացներ)
  • Հացիկ | 646 շահառու | 529 մասնակից (թրեյնինգներ, դասընթացներ)
  • Մյասնիկյան | 482 շահառու | 909 մասնակից (թրեյնինգներ, դասընթացներ)

Մոդելի առանձնահատկությունը

ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի կենտրոնների մոդելի հիմքում  պարզ, բայց հիմնարար մոտեցումն է․ երեխայի բարեկեցությունը անմիջականորեն կախված է իրեն շրջապատող մեծահասակների բարեկեցությունից, գիտելիքից և կարողություններից։

2025 թ.-ին կենտրոնները սկսել են էականորեն ավելի սերտ համագործակցել, տարբեր համայնքների մասնագետները ներգրավվել են համատեղ վերապատրաստումներում, իսկ փորձի փոխանակումը դուրս է եկել մեկ կենտրոնի կամ մեկ համայնքի շրջանակից։

Այսպիսով, կենտրոնների գործունեության հիմքում միայն առկա խնդիրներին արձագանքելը չէ, այլև համայնքների կայուն զարգացումը։

Դեպի 2026 թվական՝ ավելի մեծ նպատակներով

Առաջիկա տարում ՔՈԱՖ-ը նախատեսում է շարունակել և խորացնել այս ազդեցությունը՝

  • իրականացնելով նոր ծրագրեր մասնագետների և ծնողների համար,
  • ընդլայնելով ծնողների ներգրավվածությունն ու վաղ մանկան զարգացման ծրագրերը,
  • շարունակելով դեռահասների հոգեկան առողջության և դիմակայունության բարձրացման նախաձեռնությունները,
  • ամրապնդելով համագործակցությունը ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի  կենտրոնների, տեղական հաստատությունների և համայնքների միջև, 
  • ընդլայնելով և կատարելագործելով ծրագրերը գործող համայնքներում՝ ավելի մեծ թվով ընտանիքների աջակցելու նպատակով։

Յուրաքանչյուր նոր հմտություն և աջակցություն ստացած յուրաքանչյուր ընտանիք ամրապնդում է համայնքի, ապա նաև երկրի ներքին դիմակայունությունը։

Շնորհակալ ենք

Այս ամենը հնարավոր չէր լինի առանց մեր աջակիցների, գործընկերների և համայնքի անդամների վստահության։ Ձեր աջակցության շնորհիվ Հայաստանի համայնքներում բնակվող երեխաները զգում են, որ նրանց լսում են, հասկանում ու աջակցում։

Միասին մենք ձևավորում ենք լուսավոր ապագա գալիք սերունդների համար։

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

January 13, 2026
Կատեգորիա

Արմինեն ու Մելինեն՝ ՍՄԱՐԹ-ի սոցիալական աշխատողների տանդեմը

December 29, 2025
Կատեգորիա

Հզորացնելով Հայաստանի համայնքների ընտանիքներին. ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի կենտրոնների ազդեցությունը 2025-ին

November 18, 2025
Կատեգորիա

ՔՈԱՖ-ի Սոցիալական աշխատանքի ծրագիրը․ հզորացնելով ընտանիքներին, վերափոխելով համայնքները

September 1, 2025
Կատեգորիա

Աջակցության անկյուն. ինչպե՞ս է ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի նոր կենտրոնը հոգատարության միջավայր ձևավորում Մյասնիկյանում

September 1, 2025
Կատեգորիա

H.O.P.E. («Հույս») ծրագիր. վերափոխելով կյանքեր

September 1, 2025
Կատեգորիա

Ուղիղ չվերթով Քարակերտի կենտրոնից Դալարիկի դպրոց