Սարոյանական օրեր․ արվեստի մրցույթ

Նոր կյանք տալով Ուիլյամ Սարոյանի ժառանգությանն արվեստի միջոցով

Այս նախաձեռնությունը խրախուսում է աշակերտներին արտահայտել իրենց ստեղծագործական ներաշխարհը՝ ամերիկահայ գրողի գործերից ոգեշնչված նկարներով։
Young boy wearing a hat intently painting on a canvas outdoors in a green park.

Ցանկանո՞ւմ ես մասնակցել մրցույթին,պարզապես ուղարկի՛ր մեզ քո ստեղծագործությունը։

«Սարոյանական օրեր» արվեստի մրցույթը, որը կազմակերպում է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) և Սարոյան հիմնադրամի համագործակցությամբ, ՔՈԱՖ-գործընկեր դպրոցների 11–15 տարեկան աշակերտներին հրավիրում է բացահայտելու Ուիլյամ Սարոյանի ինքնատիպ աշխարհը արվեստի միջոցով։

Մրցույթի մասնակիցները պետք է կարդան Սարոյանի գործերը և, ոգեշնչվելով դրանցից, իրենց տպավորությունները ներկայացնեն յուրօրինակ նկարների ձևաչափով։ Մրցույթը նպատակ ունի խրախուսելու ստեղծագործական միտքը, երևակայությունն ու մշակութային արժեքները՝ միաժամանակ աշակերտներին ծանոթացնելով ամենասիրված հայ գրողներից մեկի հետ։
Լավագույն անհատական աշխատանքներն ու ակտիվ դպրոցները կպարգևատրվեն մրցանակներով։

Առցանց հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2025 թ.-ի նոյեմբերի 15-ն է։

Կազմակերպիչ՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամ (ՔՈԱՖ)

Մասնակիցներ՝ 11–15 տարեկան աշակերտներ Արմավիրի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի և Սյունիքի  մարզերի ՔՈԱՖ-գործընկեր համայնքային դպրոցներից

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 2025թ-ի. նոյեմբերի 15
‍
Թեմա՝ Ուիլյամ Սարոյանի գրական գործերից ոգեշնչված գեղարվեստական ստեղծագործություններ (նկարներ)։

Նպատակներ՝

  1. Աշակերտներին ծանոթացնել Ուիլյամ Սարոյանի գրական ժառանգությանը։
  2. Խթանել Սարոյանի գործերի նոր մեկնաբանություններն ու գեղարվեստական վերապրումները։
  3. Խրախուսել գրական տեքստերի գեղարվեստական մեկնաբանումները։
  4. Զարգացնել երեխաների ստեղծագործական մտածողությունը, երևակայությունն ու գեղարվեստական հմտությունները։

Հայտերի ներկայացման ձևաչափ՝

  1. Նկարը կարող է կատարված լինել ցանկացած տեխնիկայով՝ ջրաներկ, գուաշ, յուղաներկ, մատիտ, խառը տեխնիկա և այլն։
  2. Չափը՝ ոչ փոքր A4-ից և ոչ մեծ A2-ից։
  3. Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել միայն մեկ աշխատանք։
  4. Նկարը պետք է լինի բնօրինակ և չհրապարակված։
  5. Հայտերը ներկայացվում են առցանց։ Մասնակիցը պետք է.
    • լրացնի այս հղման բոլոր դաշտերը,
    • ներբեռնի աշխատանքի լուսանկարը .jpg ձևաչափով,
    • ներկայացնի կարճ նկարագրություն (մինչև 100 բառ), որով կմեկնաբանի իր ստեղծագործությունը և կնշի, թե Սարոյանի որ գործից է ոգեշնչվել։

‍

Կարևոր պատմություններ

September 29, 2026
Կատեգորիա

Նարե Պետրոսյան. գիտության և արվեստի խաչմերուկում

September 30, 2026
Կատեգորիա

ՔՈԱՖ-ը՝ Երևան Մարաթոն 2026-ի բարեգործական գործընկեր․ աջակցելով Հայաստանի համայնքներում մարզական հնարավորությունների ընդլայնմանը

September 29, 2026
Կատեգորիա

70 Scholars, 1 New Chapter: Meet the 2026–2027 COAF Youredjian Scholarship Cohort

September 29, 2026
Կատեգորիա

"Way Beyond What I Ever Expected": Peter & Marilyn Sarkesian Visit Future Armavir SMART Center

September 10, 2026
Կատեգորիա

Դավիթ Մուրադյան․ ծրագրավորումից մինչև արհեստական բանականություն