Նարե Պետրոսյան. գիտության և արվեստի խաչմերուկում

*Ce blog a été traduit à l’aide de l’IA
Մարկ Գարգարյան
September 28, 2026
SMART
Կանգնի՛ր Հայաստանի կողքին։Արձագանքի՛ր «Արարատի կանչ»-ին։

Օձունից Նարե Պետրոսյանը դեռ մանկուց հետաքրքրվել է կենդանիներով, ինչը տարիների ընթացքում վերածվել է մասնագիտական կողմնորոշման։ Այսօր նա կեսանաբանություն է ուսումնասիրում ԵՊՀ-ում։

«Ուզում էի իմանալ, թե ինչպես է ամեն ինչ գործում բնության մեջ, մասնավորապես՝ կենդանի օրգանիզմների անատոմիական կառուցվածքը մանրադիտակային մակարդակում»,- պատմում է Նարեն, ով դպրոցական տարիներին սկսել է բզեզներ, թիթեռներ և այլ միջատներ հավաքել ու ուսումնասիրել։

Կենսաբանությունից բացի նոր ոլորտներ փորձելու հնարավորություն նրան տվել է ՔՈԱՖ-ի՝ Յուրեջյանի անվան ՍՄԱՐԹ կենտրոնը, որտեղ Նարեն մասնակցել է տասը ծրագրի, փորձել իրեն տարբեր ուղղություններում և բացահայտել նոր կարողություններ։

«ՍՄԱՐԹ-ը հնարավորություն տվեց բացահայտելու իմ թաքնված տաղանդներն ու բարելավելու հաղորդակցման հմտություններս և ավելի լավ աշխատելու թիմում»։

Նրա կյանքում գիտությունը, սակայն, միակ հետաքրքրությունը չէ։ Ծնողները նկարիչներ են, և արվեստը մանկուց շրջապատել է նրան։ Վերջին երեք տարիներին Նարեն և քույրը՝ Վերգինեն, մասնակցել են «Վահէ և Լյուսի» արվեստի մրցույթին՝ տարբեր անվանակարգերում ստանալով մրցանակներ։

Ստացած դրամական պարգևով նա գնել է ինքնաթիռի տոմս և մեկնել Էստոնիա՝ ուսումը շարունակելու։

«Մեկ կիսամյակ սովորել եմ Տարտուի համալսարանում։ Օտար երկրում սովորելը ոչ միայն ակադեմիական, այլև անձնական կարևոր փորձ էր»,- ասում է Նարեն, ում երկարաժամկետ նպատակը Ճապոնիայում սովորելն է։

Նրան հատկապես հետաքրքրում է լաբորատոր պայմաններում ցողունային բջիջներից հյուսվածքների աճեցումը, քաղցկեղի զարգացման մեխանիզմներն ուսումնասիրող գիտական հետազոտությունները և այդ հիվանդության դեմ պայքարի նոր հնարավորությունները։

Կանգնի՛ր Հայաստանի կողքին։Արձագանքի՛ր «Արարատի կանչ»-ին։

Վերջին հոդվածներ

September 25, 2026
Կատեգորիա

Նարե Պետրոսյան. գիտության և արվեստի խաչմերուկում

September 25, 2026
Կատեգորիա

"Way Beyond What I Ever Expected": Peter & Marilyn Sarkesian Visit Future Armavir SMART Center

September 10, 2026
Կատեգորիա

Դավիթ Մուրադյան․ ծրագրավորումից մինչև արհեստական բանականություն

July 9, 2026
Կատեգորիա

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի շինարարությունն Արմավիրում ակտիվ ընթացքի մեջ է

July 9, 2026
Կատեգորիա

Ավարտական միջոցառումներ ՔՈԱՖ-ում․ աճի, բացահայտումների և նոր հնարավորությունների ևս մեկ տարի

July 9, 2026
Կատեգորիա

Ամառային ճամբարներ ՔՈԱՖ-ում․ երկար օրեր, պայծառ գաղափարներ, արևոտ տրամադրություն