Նոր հնարավորություններ՝ ամանորյա նվերների փոխարեն

Վալան Գրուպը կազմակերպություններին հրավիրում է միանալու իր տոնական նախաձեռնությանը

Միացե՛ք նախաձեռնությանը, կատարե՛ք նվիրատվություն

Կազմակերպիչ՝ Վալան Գրուպ

Վերջնաժամկետ՝ 12/31/25

Գործընկեր՝

Ստեղծելով երկարաժամկետ ազդեցություն. Վալան Գրուպը միանում է ՔՈԱՖ-ի առաքելությանը

Այս Ամանորին նվերները կարող են վերափոխող ազդեցություն ունենալ. միացե՛ք Վալան Գրուպի բարեգործական նախաձեռնությանը և տոնական նվերների փոխարեն կատարե՛ք նվիրատվություն «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին (ՔՈԱՖ)։

Սա Հայաստանի համայնքներում բնակվող երեխաների ու նրանց ընտանիքների համար իրական փոփոխություններ ստեղծելու ձեր հնարավորությունն է։

ԿԱՏԱՐԵԼՈՎ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
  • Դուք նպաստում եք Հայաստանի համայնքաբնակ երեխաների կրթական հնարավորությունների ընդլայնմանը
  • Նրանց հաղորդակցական հմտությունների զարգացմանը
  • Սոցիալ-հոգեբանական ծառայությունների հասանելիությանը
  • Հայաստանի համաչափ և կայուն զարգացմանը
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Կնքվել է հուշագիր, որի նպատակն է ամրապնդել Վալան Գրուպի և ՔՈԱՖ-ի միջև գործընկերային հարաբերությունները՝ աջակցելով հիմնադրամի կրթական և համայնքային զարգացման ծրագրերին։

Արժևորելով այն մեծ ազդեցությունը, որ ՔՈԱՖ-ը թողնում է հազարավոր ընտանիքների կյանքում՝ Վալան Գրուպն այս տարի գործընկերների համար նախատեսված ամանորյա նվերների փոխարեն 2.000.000 ՀՀ դրամի չափով նվիրատվություն է կատարել ՔՈԱՖ-ին։ Ավելին՝ Վալան Գրուպը նաև արշավ է նախաձեռնել՝ հրավիրելով այլ կազմակերպություններին միանալու Հայաստանի մանուկների համար ավելի լուսավոր ապագա ստեղծելու ջանքերին։

ՎԱԼԱՆ ԳՐՈՒՊԸ

Ալյումինե դռների և պատուհանների, ֆասադային կոնստրուկցիաների առաջատար արտադրողն է Հայաստանում։ 25 տարի շարունակ Վալան Գրուպը կայուն և վստահ ընթացքով շարունակում է զարգանալ։ Ընկերությունն այսօր ունի 5 մասնաճյուղ, ավելի քան 200 աշխատակից և հանդիսանում է մոտ 60 միջազգային առաջատար ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Գործընկերներն են բացառապես հավաստագրված եվրոպական առաջատար արտադրողներ, ինչը երաշխավորում է յուրաքանչյուր նախագծի բարձր որակն ու երկարաժամկետ վստահելիությունը։

ՄԻԱՑԵ՛Ք ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ

Ձեր ներդրումը երկարաժամկետ ազդեցություն կարող է ունենալ։

Համագործակցության և այլ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 010 502076 հեռախոսահամարին կամ գրել coaf@coaf.org էլ. հասցեին։

Read COAF Stories

September 10, 2026
Կատեգորիա

Դավիթ Մուրադյան․ ծրագրավորումից մինչև արհեստական բանականություն

September 2, 2026
Կատեգորիա

Զոյա Հովսեփյան. քիմիայի ուսուցչուհուց սոցիալական աշխատող

August 27, 2026
Կատեգորիա

Օգնելով երեխաներին գտնել իրենց ձայնը․ ՔՈԱՖ-ի լոգոպեդական ծրագիրը

July 29, 2026
Կատեգորիա

Սպիտակ խալաթի «ծանրությունը». Սոնյայի՝ բժիշկ դառնալու ճանապարհը

August 3, 2026
Կատեգորիա

Նոր հմտություններ, նոր մտածողություն, նոր հնարավորություններ․ երբ ԱԲ-ն հանդիպում է ՔՈԱՖ Քաղաքացիական կրթության ծրագրին

July 18, 2026
Կատեգորիա

The True Spirit of COAF | One Beneficiary's Heartfelt Letter to Jack Youredjian