ՄԻ ԳԱՎԱԹ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ

Նշված սրճարանների ցանցից գնված յուրաքանչյուր #ԲարությանԳավաթ (սուրճի կամ մեկ այլ ըմպելիքի տեսքով), որը հաճախորդը կվերցնի իր հետ (takeaway) կապահովի վաճառքի արդյունքում գոյացած հասույթի մի մասի նվիրաբերումը ՔՈԱՖ-ին։
Person holding multiple seasonal-themed coffee cups with a Coffeeshop Company logo.

Ցանկանո՞ւմ ես մասնակցել մրցույթին,պարզապես ուղարկի՛ր մեզ քո ստեղծագործությունը։

«Մի գավաթ բարություն» նախաձեռնությունն այստեղ է՝ նշելու «Քոֆիշոփ Քոմփանի» ընկերության 10-ամյակն ու աջակցելու «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի փոխակերպող ծրագրերին։ Այսպիսով, նշված սրճարանների ցանցից գնված յուրաքանչյուր #ԲարությանԳավաթ (սուրճի կամ մեկ այլ ըմպելիքի տեսքով), որը հաճախորդը կվերցնի իր հետ (takeaway) կապահովի վաճառքի արդյունքում գոյացած հասույթի մի մասի նվիրաբերումը ՔՈԱՖ-ին։

Այս բարեգործական նախագծի նպատակն է բարելավել մանուկների կյանքը Հայաստանի գյուղական համայնքներում և ապահովել նրանց փայլուն ապագան: 

Վիլյամ Սարոյանի համանուն ստեղծագործությունից ոգեշնչված այս նախաձեռնության առաջին բարության գավաթը երևանցի սրճասերների ձեռքում հայտնվեց 2020 թվականին։ Այսօր, մեր սիրելի սրճարանի 10-ամյակի առթիվ, մենք վերսկսում ենք այն՝ հրաշալի թարմացումով։ Այսուհետ ՔՈԱՖ-ի շրջանավարտները «Քոֆիշոփ Քոմփանի»-ի հրուշակեղենի արտադրամասում կպատրաստեն շոկոլադե թխվածքաբլիթներ՝ ձեզ տրամադրելով նաև «քաղցր բարություն» անելու հնարավորություն։ Նշված թխվածքաբլիթների վաճառքից գոյացած հասույթի 100%-ը կուղղվի ՔՈԱՖ-ի ծրագրերին:

Բացահայտեք քաղաքի «ամենաբարի» սուրճի մշակույթը, վայելեք մի գավաթ սուրճ և քաղցրավենիք՝ միաժամանակ նպաստելով Հայաստանի մանուկների կյանքի որակի բարելավմանը:

Young woman in fuzzy jacket holding a coffee cup topped with a chocolate cookie, smiling and looking to the side.

‍

Կարևոր պատմություններ

September 29, 2026
Կատեգորիա

Նարե Պետրոսյան. գիտության և արվեստի խաչմերուկում

September 30, 2026
Կատեգորիա

ՔՈԱՖ-ը՝ Երևան Մարաթոն 2026-ի բարեգործական գործընկեր․ աջակցելով Հայաստանի համայնքներում մարզական հնարավորությունների ընդլայնմանը

September 29, 2026
Կատեգորիա

70 Scholars, 1 New Chapter: Meet the 2026–2027 COAF Youredjian Scholarship Cohort

September 29, 2026
Կատեգորիա

"Way Beyond What I Ever Expected": Peter & Marilyn Sarkesian Visit Future Armavir SMART Center

September 10, 2026
Կատեգորիա

Դավիթ Մուրադյան․ ծրագրավորումից մինչև արհեստական բանականություն