Կիսվի՛ր քո ՍՄԱՐԹ պատմությամբ
Հունիսի 5-ին Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում առաջին անգամ տեղի կունենա «ՍՄԱՐԹամեջ. ուսանողները՝ ուսանողների համար» միջոցառումը, որի շրջանակում ընտրված ուսանողները կներկայացնեն անցած տարիներին կենտրոնում իրականացրած իրենց լավագույն նախագծերը։
Յուրաքանչյուր ելույթի տևողությունը չի ֆերազանցելու 10 րոպեն։
Սա հարթակ է, որտեղ գաղափարները դառնում են լսելի, ոգեշնչում մյուսներին և ցույց տալիս, թե ինչպես կարող է գիտելիքը վերածվել իրական ազդեցության։
Ո՞վ կարող է մասնակցել
Այն ուսանողները, որոնք վերջին երկու տարվա ընթացքում մասնակցել են որևէ ՍՄԱՐԹ ծրագրի և իրականացրել նախագիծ, որով հպարտանում են։
Մենք կօգնենք քեզ նախապատրաստվել
Որպես մասնակից՝ դու կստանաս անհրաժեշտ բոլոր գործիքներն ու ուղղորդումը։ Քեզ կտրամադրվի
- ելույթի ձևանմուշ,
- աջակցություն ՔՈԱՖ-ի հաղորդակցության թիմի կողմից,
- խորհուրդներ՝ ելույթը ճիշտ կառուցելու և լսարանին ներկայացնելու համար։
Վստահ եղի՛ր՝ մենք քո կողքին ենք նախապատրաստական ամբողջ ընթացքում։
Ինչպիսի՞ նախագծեր կարող են ներկայացվել
Մենք բաց ենք ամենատարբեր ձևաչափերի և թեմաների համար։
- Դիզայն
- Տեխնոլոգիա
- Արվեստ
- Համայնքային նախաձեռնություններ
- Հետազոտություն
- Թիմային աշխատանք
- Խնդիրների լուծում
- Կամ ցանկացած այլ թեմա։
Անկախ նրանից՝ աշխատել ես անհատական, թե թիմով, եթե քո գիտելիքը վերածվել է իրական արդյունքի, ուրեմն մենք սպասում ենք քո հայտին։
Քանի՞ նախագիծ է ընտրվելու
Մեր թիմը կառանձնացնի 5 լավագույն նախագիծ, որոնց հեղինակները կներկայացնեն դրանք ՍՄԱՐԹ-ի բեմից։
Կարո՞ղ եմ նախագիծ ներկայացնել ընկերոջս հետ
Իհարկե։ Մենք խրախուսում ենք թիմային աշխատանքը, ուստի կարող ես դիմել ինչպես անհատապես, այնպես էլ ընկերներիդ հետ՝ ներկայացնելով ձեր համատեղ նախագիծը։
Ինչպե՞ս դիմել
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև մայիսի 17-ը լրացնել հայտադիմումի հակիրճ հարցաշարը։
Դիմի՛ր հիմա, հնարավոր է՝ հենց քո նախագիծը լինի լավագույն հնգյակում։


.jpg)

.jpg)
