2025-ը ՔՈԱՖ-ի Անգլերենի ծրագրերի համար շրջադարձային էր

Անի Մուրադյան
December 30, 2025
English Programs

2025 թվականին ՔՈԱՖ-ի Անգլերենի ծրագրերը բացառիկ հաջողություններ գրանցեցին՝ նոր հնարավորություններ ստեղծելով ինչպես Հայաստանի համայնքների երեխաների, այնպես էլ ուսուցիչների համար։ Վերապատրաստումներ, ճամբարներ, մասնագիտական հանդիպումներ, համայնքային ծրագրեր. յուրաքանչյուր քայլ ուղղված է եղել հմտությունների ամրապնդմանը, առաջնորդության զարգացմանն ու քաղաքացիական գիտակցության բարձրացմանը։

Աքսեսի ավարտական ճամբար

«Փոփոխության ձայնը․ երիտասարդները՝ գործողության մեջ» խորագրով ճամբարները դարձան Անգլերենի Աքսես ծրագրի ճամփորդության վառ ամփոփումը։ Հոկտեմբերին կազմակերպված երկու ճամբարներին մասնակցեց ընդհանուր առմամբ 563 ուսանող Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերի 31 համայնքից։

Այս անկաշկանդ ուսումնական միջավայրում անցկացվեցին աշխատարաններ, թիմային ակտիվություններ, ինչպես նաև ներկայացվեցին երեխաների համայնքային նախագծերը։ Մասնակիցները ոչ միայն ամրապնդեցին իրենց լեզվական հմտությունները, այլև զարգացրին 21-րդ դարի կարևոր կարողություններ՝ առաջնորդություն, համագործակցություն, հաղորդակցում, խնդիրների լուծում և քաղաքացիական գիտակցություն՝ անգլերենը կիրառելով որպես ինքնարտահայտման ու հասարակական դիրքորոշում ձևավորելու միջոց։

Առաջնորդություն և քաղաքացիական ներգրավվածություն

Աղվերանում կայացած անգլերենի Աքսես ծրագրի ճամբարը, որը կազմակերպվել էր ՔՈԱՖ-ի և ԱՄՆ դեսպանատան համագործակցությամբ

Ճամբարների առանցքում երիտասարդների քաղաքացիական ներգրավվածությունն ու առաջնորդությունն էին։ Քննարկումների և աշխատարանների ընթացքում մասնակիցները վերաիմաստավորեցին իրենց դերը համայնքում՝ հասկանալով, թե ինչպես կարող են փափուկ հմտությունները վերածվել իրական ազդեցության դպրոցում, համայնքում և դրանից դուրս։

Ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկը համայնքային ծրագրերի մշակումն էր։ Խմբային աշխատարանների արդյունքում ուսանողները բարձրաձայնեցին իրենց համայնքներում առկա խնդիրները, առաջարկեցին կիրառելի լուծումներ և ներկայացրին դրանք լսարանին։ Այսպիսով, նրանք հնարավորություն ունեցան ոչ միայն զարգացնելու ստեղծագործական և քննադատական մտածողությունը, այլև ամրապնդելու ինքնավստահությունը՝ կիրառելով անգլերենը գործնականում։

Փոխադարձ ուսուցում և ոգեշնչում

Ճամբարները փոխադարձ ուսուցման ու փորձի փոխանցման հրաշալի հարթակ էին։ Անգլերենի Աքսես ծրագրի շրջանավարտները վերադարձել էին՝ պատմելու ՔՈԱՖ-ի հետ անցած ուղու, միջազգային ծրագրերում ունեցած փորձի և հաղթահարված դժվարությունների մասին՝ այդպիսով ոգեշնչելով մասնակիցներին գնալ սեփական երազանքների հետևից։ Միևնույն ժամանակ մանկավարժներն ու ծրագրավարները աշխատարանների շրջանակում խոսեցին այն մասին, թե ինչպես ժամանակակից գործիքները, այդ թվում՝ արհեստական բանականությունը, կարող են գիտակցված և պատասխանատու կերպով օգտագործվել համայնքային խնդիրների լուծման համար։

Փոխկապակցված համայնքներ

Աքսես ծրագրի ուսանողները ճանաչողական այցով Հայաստանի Ազգային պատկերասրահում և Հայաստանի ամերիկյան համալսարանում են եղել։

Միջհամայնքային համագործակցությունը ճամբարների մեկ այլ առանցքային կետ էր. տարբեր համայնքների ուսանողները միասին խմբային աշխատանքներ կատարեցին, գաղափարներ փոխանակեցին և համատեղ ծրագրեր մշակեցին։ Յուրաքանչյուր ճամբար ամփոփվեց ավարտական արարողությամբ և վկայականների հանձնումով:

Անգլերենի ծրագրերը Լոռիում. «Անգլախոս գյուղական դպրոցներ»

Այս նույն ամիսներին Լոռիում անցկացվեց երկու ինտենսիվ ճամբար «Անգլախոս գյուղական դպրոցներ» ծրագրի շրջանակում։ 2025 թվականի հոկտեմբերի 23-ին և 24-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացված այս ծրագրերին միացավ ավելի քան 300 աշակերտ Լոռու մարզի 17 համայնքներից։

430 պատանի ամփոփեց իր Աքսեսյան ուղին ավարտական ճամբարի շրջանակում, որի ընթացքում ներկայացրին համայնքային ծրագրերը և մասնակցեցին բազմազան ակտիվությունների Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում

Ինտերակտիվ աշխատարաններն ու թիմային նախաձեռնությունները երիտասարդներին հնարավորություն տվեցին ոչ միայն քննարկել ակտիվ քաղաքացիական մասնակցության ու համագործակցության կարևորությունը, այլև գործնական օրինակներով հասկանալ, թե ինչպես կարելի է գաղափարները փոխակերպել համայնքի համար նշանակալի գործողությունների։

Դեպի 2026՝ նոր սպասումներով

ՔՈԱՖ-ի Անգլերենի ծրագրերի շրջանակում 2025 թվականին շահառուները ձեռք են բերել ավելին, քան միայն լեզվական հմտություններ. ծրագրին ներգրավված թե՛ ուսանողները, թե՛ ուսուցիչները զարգացրել են իրենց առաջնորդության հմտությունները, ամրապնդել ինքնավստահությունն ու քաղաքացիական պատասխանատվությունը։ Այսպիսով, նրանք անգլերենը դիտարկում են ոչ թե որպես պարզապես ուսումնական առարկա, այլ որպես ինքնարտահայտման և ազդեցություն ունենալու գործիք։

ՔՈԱՖ-ում մենք վստահ ենք՝ նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն համայնքների զարգացման գործում։ Դրանք նպաստում են համագործակցության մշակույթի ձևավորմանը և աջակցում երիտասարդներին ու մանկավարժներին դրական փոփոխություններ ստեղծելու ճանապարհին։

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

December 30, 2025
Կատեգորիա

2025-ը ՔՈԱՖ-ի Անգլերենի ծրագրերի համար շրջադարձային էր

December 4, 2025
Կատեգորիա

ԱԲ-ն՝ կրթության մեջ. ՔՈԱՖ-ը և ԱՄՆ դեսպանատունը նորարարությունը բերում են դասասենյակներ

October 6, 2025
Կատեգորիա

ՔՈԱՖ-ը գալիս է Սյունիք՝ մեկնարկելով անգլերենի ուսուցիչների մենթորության ծրագիր

September 1, 2025
Կատեգորիա

ՔՈԱՖ-ի անգլերենի նոր դասագրքերը՝ ՀՀ հանրակրթական դպրոցներում

September 1, 2025
Կատեգորիա

Նարեկ Սարոյան. «Աքսեսն այն շանսն էր, որ պետք է բաց չթողնեի»

October 16, 2025
Կատեգորիա

ՔՈԱՖ-ի անգլերենի դասագրքերը՝ հանրակրթական դպրոցներում. ինչպե՞ս են դրանք փոխակերպում կրթությունը Հայաստանում