ՔՈԱՖ-ը գալիս է Սյունիք՝ մեկնարկելով անգլերենի ուսուցիչների մենթորության ծրագիր

Անի Մուրադյան
October 6, 2025
News

Ավելի քան երկու տասնամյակ ՔՈԱՖ-ը ձեռնամուխ է լինում Հայաստանի գյուղական համայնքների զարգացմանը՝ ընդլայնելով հնարավորությունները, հզորացնելով սերունդներին և ճանապարհ հարթելով դեպի պայծառ ապագա։ Այսօր ուրախությամբ հայտնում ենք մեր առաքելության կարևոր մի հանգրվանի մասին․ ՔՈԱՖ-ը պաշտոնապես ընդլայնում է համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի աշխարհագրությունը՝ գնալով Սյունիք։

Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի առատաձեռն աջակցության շնորհիվ ՔՈԱՖ-ը Սյունիքում սկսում է իր առաջին կրթական նախաձեռնությունը՝ «Անգլերենի ուսուցիչների հզորացում․ մենթորության ծրագիր»-ը։ Այն իրականացվելու է Գորիսի ու հարակից բնակավայրերի անգլերենի ուսուցիչների համար՝ դառնալով մեր «այցեքարտը»՝ Գորիսի և Կապանի ՍՄԱՐԹ կենտրոնների կառուցումից առաջ։

Ինչո՞ւ է սա կարևոր

Կրթությունը մշտապես եղել է ՔՈԱՖ-ի առաքելության կենտրոնում։ Տարիներ շարունակ հիմնադրամը համայնքներում զարգացրել է թե՛ ֆորմալ և թե՛ արտադպրոցական կրթությունը՝ այդ թվում գործարկելով անգլերենի նորարարական ծրագրեր և ստեղծելով անգլերենի դասագրքեր, որոնք այսօր կիրառվում են հանրապետության ավելի քան 600 դպրոցում։ ՔՈԱՖ-ի ջանքերով հարյուրավոր ուսուցիչներ վերապատրաստվել են միջազգային փորձին համահունչ մեթոդներով՝ դասավանդումը դարձնելով ժամանակակից ու պահանջված։

Գորիսում իրականացվող մեր նոր ծրագիրը կներառի՝

  • անգլերենի եռամսյա արագացված դասընթաց ուսուցիչների համար,
  • յոթ մենթորի վերապատրաստում Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոսական կազմի կողմից,
  • մենթոր–մենթի համագործակցություն՝ ներառյալ դասալսումներ, քննարկումներ և համատեղ դասավանդում,
  • ամփոփիչ համաժողով, որի ընթացքում ուսուցիչները կներկայացնեն ծրագրի ընթացաքում իրենց ունեցած ձեռքբերումները, կկիսվեն փորձով և նորարարական մեթոդներով։

Ծրագիրը կխթանի հանրակրթական դպրոցների 14 ուսուցչի մասնագիտական կարողությունների զարգացումը՝ ուղղակիորեն ազդելով նաև հարյուրավոր աշակերտների ուսումնառության որակի բարձրացմանը։ 

Կրթական ներուժի ամրապնդում Սյունիքում դասարանից այն կողմ

ՔՈԱՖ-ը նախատեսում է այս ծրագրին զուգահեռ Սյունիքում հանդես գալ նոր ձեռնարկներով, որոնք միասին կծառայեն որպես կամուրջ տարածաշրջանում ավելի լայնածավալ նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։ Եվրամիության հովանավորությամբ և ՀՀ կառավարության աջակցությամբ ՔՈԱՖ-ը երկու նոր ՍՄԱՐԹ կենտրոն կբացի Գորիս և Կապան քաղաքներում։ Այս նորարարական կենտրոնները կդառնան համաշխարհային մակարդակի արտադպրոցական կրթության, ստեղծարար ծրագրերի և համայնքային ներգրավվածության հարթակներ՝ Հայաստանի հարավային գյուղերը կապելով ավելի լայն հնարավորությունների հետ։

Դեպի ավելի կայուն ապագա

«Սա մեր առաջին քայլն է Սյունիքում և կարևոր նախադրյալ այն լայնածավալ փոփոխությունների, որոնք սպասվում են առաջիկա տարիներին»,– նշում է ՔՈԱՖ գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը։

Սա ավելին է, քան պարզապես անգլերենի իմացության կամ դասավանդման հմտությունների ամրապնդում․ մենթորության այս ծրագիրը նորարարության, կապերի և հնարավորությունների սերմանում է։ ՔՈԱՖ-ի մուտքը Սյունիք մեր առաքելության կարևոր հանգրվաններից է, որի արդյունքում ավելի շատ համայնքաբնակ երեխաներ ու ընտանիքներ կկարողանան օգտվել ՔՈԱՖ-ի վերափոխող ծրագրերից։

Սա դեռ միայն սկիզբն է:

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

December 18, 2025
Կատեգորիա

$8M+ Raised to Support Rural Armenia at 22nd Annual COAF Holiday Gala

October 29, 2025
Կատեգորիա

Ամփոփում ենք ՔՈԱՖ-ի «Դեպի դպրոց 2025» դրամահավաքի արդյունքները․ շնորհակալություն Հայաստանի ապագան քարտեզագրելու համար

October 6, 2025
Կատեգորիա

ՔՈԱՖ-ը գալիս է Սյունիք՝ մեկնարկելով անգլերենի ուսուցիչների մենթորության ծրագիր

September 18, 2025
Կատեգորիա

Դեբեդը նոր ուսումնական տարին դիմավորում է ժամանակակից նորակառույց դպրոցով

September 1, 2025
Կատեգորիա

Շնորհակալություն անմոռանալի ամառային դրամահավաք-երեկոյի համար

September 1, 2025
Կատեգորիա

Resources for the Los Angeles Community and Ways to Help In the Aftermath of Fires