ՔՈԱՖ-ի անգլերենի նոր դասագրքերը՝ ՀՀ հանրակրթական դպրոցներում

Անի Մուրադյան
September 1, 2025
English Programs

ՔՈԱՖ-ը՝ ԿԳՄՍՆ 2025թ․ դասագրքերի մրցույթի հաղթող

Երկրորդ տարին անընդմեջ ՔՈԱՖ-ի մշակած անգլերենի դասագրքերը հաղթող են ճանաչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած բաց մրցույթում և երաշխավորվել նախարարության կողմից։

ՔՈԱՖ-ի 4-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների անգլերենի դասագրքերը լրացնում են 2023 թվականին մեր թիմի կողմից մշակված 3-րդ, 6-րդ և 8-րդ դասարանների դասագրքերին։ 2025 թ.-ի հունիսի տվյալներով մեր դասագրքերը կիրառվում են հանրապետության 600-ից ավելի հանրակրթական դպրոցներում։

Այս դասագրքերը մշակվել են փորձառու ուսուցիչների հետ համագործակցությամբ ու փորձարկվել Լոռու և Արմավիրի մարզերի դպրոցներում՝ ապահովելով շարունակական և չափորոշիչներին համապատասխան ուսուցում՝ տարրականից մինչև ավագ դպրոց։


ՔՈԱՖ-ի դասագրքերի առանձնահատկությունները.

  • Սովորողակենտրոն և ինտերակտիվ կառուցվածք
  • Ունկնդրման վարժությունների ձայնագրություններ լեզվակիրների կողմից
  • Մշակութային համատեքստում հարմարեցված բովանդակություն հայ սովորողների համար
  • Սահուն ինտեգրում ուսուցման բոլոր մակարդակներում՝ նպաստելով 21-րդ դարի հմտությունների և կարողությունների զարգացմանը:

Այս հաղթանակը ՔՈԱՖ-ի առաքելության կարևոր ուղենիշներից է, որի հիմքում Հայաստանում անգլերենի ուսուցումը վերափոխելն ու սովորողների և ուսուցիչների հզորացումն է՝ ժամանակակից աշխարհում հաջողության հասնելու նպատակով։

Մեր անգլերենի դասագրքերի ազդեցության մասինավելին  կարդացեք այստեղ՝ https://www.coaf.org/from-the-classroom-to-the-national-stage/

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

September 1, 2025
Կատեգորիա

ՔՈԱՖ-ի անգլերենի նոր դասագրքերը՝ ՀՀ հանրակրթական դպրոցներում

September 1, 2025
Կատեգորիա

Նարեկ Սարոյան. «Աքսեսն այն շանսն էր, որ պետք է բաց չթողնեի»

September 1, 2025
Կատեգորիա

ՔՈԱՖ-ի անգլերենի դասագրքերը՝ հանրակրթական դպրոցներում. ինչպե՞ս են դրանք փոխակերպում կրթությունը Հայաստանում

September 1, 2025
Կատեգորիա

Լոռու դպրոցների անգլերենի ուսուցիչները՝ կրկին ուսանող

September 1, 2025
Կատեգորիա

Անգլերեն սովորելը՝ հաջողության բանալի