Տաթևի «գիտաֆանտաստիկ» ուղին ՔՈԱՖ-ի հետ

*Ce blog a été traduit à l’aide de l’IA
Անի Մուրադյան
October 1, 2025
COAF Alumni

Տաթև Նազարյանը մեծացել է Մեծ Այրումում՝ Հայաստանի Լոռու մարզի հանդարտ ու չքնաղ գյուղերից մեկում։ Այստեղ 2014 թվականին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) հիմնեց ՍՄԱՐԹ սենյակ. նորարարական կրթական միջավայր, որը շրջադարձային եղավ ինչպես 11-ամյա Տաթևի, այնպես էլ ամբողջ համայնքի համար։

Այս լուսավոր, աշխույժ ու ոգեշնչող միջավայրը, որն արտադպրոցական ծրագրեր էր առաջարկում համայնքի երեխաներին, շուտով վերածվեց հմտությունների զարգացման և ինքնաճանաչման կարևոր հարթակի։ Տաթևն ամեն օր շտապում էր այնտեղ՝ բացահայտելու իր իրականությունից դուրս աշխարհը։

Երբ Տաթևն առաջին անգամ մտավ ՍՄԱՐԹ սենյակ, նա չէր էլ կարող պատկերացնել, որ հենց այստեղ է բացահայտելու իր նոր հետաքրքրություններն ու հնարավորությունները։ Այն, ինչ սկզբում պարզապես հոբբի էր, փորձարկում և ուսումնասիրություն, աստիճանաբար վերածվեց բնապահպանական նորարարության հանդեպ խոր հետաքրքրության։ ՍՄԱՐԹ սենյակը դարձավ ավելին, քան պարզապես ուսումնական սենյակ. այն Տաթևի գիտաֆանտաստիկ ճանապարհի ու բացառիկ հաջողությունների մեկնարկային կետն էր։


Օրգանական թափոնից՝ էկո-կաշի. Տաթևի հայտնագործությունը

Կենսաբանությունը Տաթևին հետաքրքրել է դեռ վաղ տարիքից։ Ժամանակի ընթացքում այդ սերը միայն խորացել է։ Անընդհատ հարցեր տալու և սովորելու պատրաստակամությունը ի վերջո նրան տարել է Երևանի պետական համալսարան, որտեղ նա սովորում է ՔՈԱՖ-ի կրթաթոշակի աջակցությամբ։

Հենց ԲՈՒՀ-ի կենսաբանության դասերից մեկի ժամանակ էլ ծնվեց այն գաղափարը, որը պետք է փոխեր ամեն ինչ։ Տաթևը իր դասախոսին մի պարզ, բայց համարձակ հարց տվեց՝ «Հնարավո՞ր է օրգանական թափոններից էկո-կաշի ստանալ»։

Նրա դասախոսը պատասխանեց՝ «Այո՜, հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է», և սա դարձավ այն կայծը, որը ոգեշնչեց Տաթևին։ ՔՈԱՖ-ի ստարտափ ինկուբացիոն ծրագրի աջակցությամբ նա սկսեց փորձարկումների երկար ու հետևողական գործընթաց։ Տասնյակ փորձեր, ձախողումներ, անքուն գիշերներ և… վերջապես Տաթևին հաջողվեց ստեղծել էկո-կաշի օրգանական թափոններից։ Այսօր նրա նորարարությունն արդեն արտոնագրված է և մեծ հեռանկարներ է խոստանում։

«Ես դեռ հիշում եմ այն գեղեցիկ օրը, երբ արդեն ստացվել էր... Կոլբան ձեռքիս վազեցի ղեկավարիս մոտ ու հարցրի՝ «հնարավո՞ր է սա այն է, ինչ ես երկար ժամանակ փորձում էի ստանալ». Չեմ կարող իմ էմոցիաները և հուզմունքը ներկայացնել, թե ինչքան էի ուրախացել, որ տևական փորձերից հետո ստացա առաջին նմուշը»։

Դե ի՞նչ, ճանաչեք այս գյուտի հետևում կանգնած հանճարեղ երիտասարդ կնոջը և բացահայտեք, թե ինչպես կարող են գիտությունն ու երևակայությունը վերափոխել աշխարհը։

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

July 29, 2026
Կատեգորիա

Սպիտակ խալաթի «ծանրությունը». Սոնյայի՝ բժիշկ դառնալու ճանապարհը

June 22, 2026
Կատեգորիա

Նանե Սիմոնյանի խոհարարական ուղին. քոլեջից մինչև ակադեմիա ու իրական խոհանոց

December 30, 2025
Կատեգորիա

ՔՈԱՖ Կրթաթոշակների և կարիերայի զարգացման ծրագրի ոգևորիչ արդյունքները 2025-ին

October 6, 2025
Կատեգորիա

Տաթևի «գիտաֆանտաստիկ» ուղին ՔՈԱՖ-ի հետ

August 31, 2025
Կատեգորիա

Ճանապարհի հարթում. ներսում COAF-ի կարիերայի պատրաստության համաժողովը երիտասարդների համար