Նանե Սիմոնյանի խոհարարական ուղին. քոլեջից մինչև ակադեմիա ու իրական խոհանոց

*Ce blog a été traduit à l’aide de l’IA
ՔՆԱՐ ԲԱԲԱՅԱՆ
June 3, 2026
COAF Alumni

Այն, ինչ մի տարի առաջ միայն երազանք էր թվում Աքորիից (Լոռի) ՍՄԱՐԹ շրջանավարտ Նանե Սիմոնյանի համար, այսօր արդեն իրականություն է։ Անցած մեկ տարում նա դարձավ ՔՈԱՖ կրթաթոշակառու, որի շնորհիվ հինգ ամիս խոհարարություն սովորեց Երևանի Երեմյան Ակադեմիայում։

«Ակադեմիայում ուսումնասիրելով տարբեր խոհանոցներ՝ վերջնական համոզվել եմ, որ խոհարարությունն իսկապես իմն է, և ուզում եմ այդ ուղղությամբ առաջ գնալ ու զարգանալ»,- պատմում է Նանեն ու հավելում, որ ստացած նոր գիտելիքն ու հմտություններն իրեն օգնում են ինքնավստահ լինել խոհանոցում։

Խոհանոցում ինքնավստահությունը թերևս կարևոր է, մանավանդ, երբ դու աշխատում ես Երևանի հայտնի ռեստորաններից մեկում՝ «Քամանչա»-ում, որպես սառը ուտեստների խոհարար։

Նանեի օրը սկսվում է ռեստորանի ճաշացանկում ներառված աղցանների նախապատրաստական աշխատանքներով և ավարտվում օրական միջինում 50 բաժին աղցան պատրաստելով։

«Այնքան եմ հմտացել արդեն, որ կշեռքի կարիք էլ չկա, հստակ գիտեմ գրամներով, թե ամեն աղցանի մեջ ինչից ու որքան է պետք դնել»,- հպարտությամբ ասում է Նանեն ու խոսելուն զուգահեռ պատրաստում հերթական համեղ աղցանը։

Եթե ռեստորանի խոհանոցում նա պարտավոր է հետևել հստակ բաղադրատոմսի, ապա իր տան խոհանոցում նա ազատ ստեղծագործում է։

«Քանի որ տնից հեռու ուսանող էի, ամեն առավոտ մի հետաքրքիր, հեշտ ու մատչելի նախաճաշ էի հորինում։ Հետո միտք ծագեց ոչ միայն պատրաստել և ուտել, այլ նաև խոհարարական բլոգ վարել, որը օգտակար կլիներ ինձ նման ուսանողներին»,- պատմում է Նանեն։

ՍՄԱՐԹ-ից մինչև խոհարարական ակադեմիա ու «Քամանչա» տանող ուղին Նանեին քայլ առ քայլ մոտեցնում է իր՝ սեփական փոքրիկ թեյարան ունենալու երազանքին։

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

June 11, 2026
Կատեգորիա

Նանե Սիմոնյանի խոհարարական ուղին. քոլեջից մինչև ակադեմիա ու իրական խոհանոց

December 30, 2025
Կատեգորիա

ՔՈԱՖ Կրթաթոշակների և կարիերայի զարգացման ծրագրի ոգևորիչ արդյունքները 2025-ին

October 6, 2025
Կատեգորիա

Տաթևի «գիտաֆանտաստիկ» ուղին ՔՈԱՖ-ի հետ

August 31, 2025
Կատեգորիա

Ճանապարհի հարթում. ներսում COAF-ի կարիերայի պատրաստության համաժողովը երիտասարդների համար

September 1, 2025
Կատեգորիա

Ուղղորդելով գալիք սերնդի առաջնորդներին. ՔՈԱՖ-ի կրթաթոշակառուները հանդիպում են իրենց մենթորներին