«Պատմություններ, որոնք փոխում են աշխարհն ու ապագան»

*Ce blog a été traduit à l’aide de l’IA
ՔՆԱՐ ԲԱԲԱՅԱՆ
December 22, 2025
SMART

Թոմաս Էդիսոնի գյուտից մինչև արհեստական բանականություն, Ֆրիդա Կալոյի ու Կոկո Շանելի արվեստից մինչև Մայքլ Ջեքսոնի երգեր։ 560 դիմորդ, 7 մրցութային ուղղություն (պար, վոկալ, թվային նկարչություն, ձայնային ձևավորում, նկարչություն, թատերարվեստ, երաժշտություն), 89 հաղթող։

Օրերս ՍՄԱՐԹ կենտրոնում կայացավ «Պատմություններ, որոնք փոխում են աշխարհն ու ապագան» խորագրով «Վահէ և Լյուսի» հիմնադրամի ու ՔՈԱՖ-ի համատեղ կազմակերպած թվով երրորդ մրցանակաբաշխության արարողությունը։ 11-18 տարեկան ՍՄԱՐԹացիներն ու լոռեցի պատանիները անհատական և հիբրիդային ձևաչափով հանդես եկան աշխարհն ու ապագան փոխող իրենց պատմություններով։

Մրցույթին նախորդել են ՍՄԱՐԹ կրթակարգի վեց ուղղությունները ներառող աշխատարաններ, որոնք վարել են տեղացի և տարբեր երկրներից հրավիրված մասնագետներ։ Աշխատարանների միջակայքում կազմակերպվել են նաև ՍՄԱՐԹ այցերը։

Այս տարի մի քանի նորամուծություններ են եղել.

Նախ՝ իրազեկման շրջայցեր են իրականացվել ՔՈԱՖ-ի ոչ շահառու համայնքներ (Տաշիրի ու Սպիտակի գյուղեր)։

Բազմաթիվ դիմորդների խնդրանքով վերականգնվել է վոկալի անվանակարգը։

Այս տարի չեն մոռացել նաև տաղանդավոր ՍՄԱՐԹ շրջանավարտներին ու հատուկ անվանակարգ են սահմանել նրանց համար։

Երրորդ տարին է, ինչ ՔՈԱՖ-ը հաջողությամբ համագործակցում է «Վահէ և Լյուսի» հիմանդրամի հետ, որի նպատակն է հանրայնացնել մշակույթը։

«Մրցույթը լավ մեկնարկային հարթակ է արվեստով հետաքրքրված լոռեցի բոլոր պատանիների համար։ Այս կերպ փորձում ենք ՍՄԱՐԹ-ի ռեսուրսը հասանելի դարձնել Լոռու շուրջ 60 համայնքների 11-18 տարեկանների համար»,- ասում է ՍՄԱՐԹ-ի կենտրոնի ղեկավար Մետաքսյա Դավթյանն ու հավելում, որ դրամական պարգևներն էլ վկայում են այն մասին, որ կարելի է արվեստով գումար վաստակել, ինչը պակաս կարևոր չէ։

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

July 9, 2026
Կատեգորիա

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի շինարարությունն Արմավիրում ակտիվ ընթացքի մեջ է

July 9, 2026
Կատեգորիա

Ավարտական միջոցառումներ ՔՈԱՖ-ում․ աճի, բացահայտումների և նոր հնարավորությունների ևս մեկ տարի

July 9, 2026
Կատեգորիա

Ամառային ճամբարներ ՔՈԱՖ-ում․ երկար օրեր, պայծառ գաղափարներ, արևոտ տրամադրություն

July 6, 2026
Կատեգորիա

Կերտելով համայնքների ապագան. AmCham-ն աջակցում է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի ագրոտեխնոլոգիական նոր նախաձեռնությանը

July 7, 2026
Կատեգորիա

Ուսանողները՝ ուսանողների համար. ՍՄԱՐԹամեջի նոր ձևաչափը

July 6, 2026
Կատեգորիա

Դիանա Մուրադյան. ՍՄԱՐԹուկի հատուկ վիզայով «ուղիղ չվերթով» դեպի ՍՄԱՐԹ ծրագրեր