Լուսինե Ազարյան. ՍՄԱՐԹ-ի շտապ օգնությունը

*Ce blog a été traduit à l’aide de l’IA
ՔՆԱՐ ԲԱԲԱՅԱՆ
November 18, 2025
SMART

Անծանոթ մեկը, ՍՄԱՐԹ-ում տեսնելով ամենատարբեր աշխատանքներում ներգրավված Լուսինեին, միանգամից չի կռահի. ի վերջո ինչո՞վ է նա զբաղվում կենտրոնում։ Միայն բուժօգնություն ցուցաբերելիս հագին սպիտակ խալաթն է, որ մատնում է նրան։ 

ՍՄԱՐԹ-ի անփոփոխ բուժքույր վանաձորցի Լուսինե Ազարյանը, երբ 2019 թվականին աղջկա դասարանի հետ շրջայցի եկավ կենտրոն, զգացողություն ուներ, որ հարազատ տանն է։ 

‍

«Ամեն ինչ այնքան ջերմ էր ու հարազատ, որ շրջայցից մի քանի օր հետո մտա ՔՈԱՖ-ի կայքը ու սկսեցի ուսումնասիրել, հույսով, որ բուժքրոջ կամ մանկավարժի թափուր հաստիք կգտնեմ ինձ համար»,- իր մշտական պայծառ ժպիտով հիշում է Լուսինեն։

‍

Հաստիքը գտնվեց, և Լուսինեն, թողնելով ընտանեկան փոքր բիզնեսը, նախընտրեց բուժքրոջ պրակտիկան վերսկսել, մանավանդ, որ աշխատանքը երեխաների հետ պետք է լիներ, ինչը ինքը ամենից շատն է սիրում։

‍

«Չկա մի օր, որ ես ստիպված գամ աշխատանքի։ Բոլորը զարմանում են՝ որտեղի՞ց ինձ այսքան էներգիա. եթե անկեղծ՝ ես էլ չգիտեմ։ Ես լիցքավորվում եմ երեխաների ու գործընկերներիս հետ շփումից»,- անկեղծանում է Լուսինեն, ով ՍՄԱՐԹ-ում անցկացրած վեց տարիների ընթացքում հասցրել է մասնագիտական աճ ունենալ, նոր հմտություններ ձեռք բերել, ծանոթանալ շահառու համայնքների խնդիրներին և վաստակել գործընկերների, շահառուների սերն ու հարգանքը։

ՍՄԱՐԹ-ի ներածական շաբաթվա շրջանակում Լուսինեն նորակոչիկ սմարթացիներին առողջ ապրելակերպի ու առաջին բուժօգնության դասեր է տալիս։
Բուժքույր Լուսինեն ներգրավված է նաև սմարթուկների ու սմարթացիների ամառային ճամբարում, որտեղ իրեն հատուկ սրտացավությամբ «հազար ու մի գործի է կպնում»։
Առաջին բուժօգնության և առողջ ապրելակերպի դասընթացներից բացի, Լուսինեն նաև ծնողավարման սեմինարներ է վարում սմարթացիների ծնողների համար։
«Առողջ ապրելակերպը՝ սովորություն 2025» արշավի ժամանակ Լուսինեն լոռեցի երեխաներին ցույց է տալիս, թե ինչպես ձեռքերը ճիշտ լվանալ։
«Բերանի խոռոչի հիգիենան» առողջ ապրելակերպի ու ներածական շաբաթի անբաժանելի մասն է։
Լուսինեի մասին վստահաբար կարելի է ասել՝ տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում։
Լուսինեն ամեն օր հետևում է, որպեսզի սմարթուկները խումբ մտնելուց առաջ ձեռքերը ճիշտ լվանան։
ՍՄԱՐԹ-ի ավտոբուսների վարորդները յուրաքանչյուր երթից առաջ բուժզննում են անցնում։ Լուսինեն չափում է զարկերակային ճնշումը, ջերմությունը և ալկոթեստ անում։
Կենտրոնի մաքրությանը հետևելն ու կազմակերպելը ևս Լուսինեի պարտականություններից է։

Geography Should Not Determine a Child's Future

Վերջին հոդվածներ

September 25, 2026
Կատեգորիա

Նարե Պետրոսյան. գիտության և արվեստի խաչմերուկում

September 25, 2026
Կատեգորիա

"Way Beyond What I Ever Expected": Peter & Marilyn Sarkesian Visit Future Armavir SMART Center

September 10, 2026
Կատեգորիա

Դավիթ Մուրադյան․ ծրագրավորումից մինչև արհեստական բանականություն

July 9, 2026
Կատեգորիա

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի շինարարությունն Արմավիրում ակտիվ ընթացքի մեջ է

July 9, 2026
Կատեգորիա

Ավարտական միջոցառումներ ՔՈԱՖ-ում․ աճի, բացահայտումների և նոր հնարավորությունների ևս մեկ տարի

July 9, 2026
Կատեգորիա

Ամառային ճամբարներ ՔՈԱՖ-ում․ երկար օրեր, պայծառ գաղափարներ, արևոտ տրամադրություն