Թվային արվեստ. համադրելով ավանդականն ու նորը

*Ce blog a été traduit à l’aide de l’IA
March 4, 2020
SMART

Թվային նկարչությունը ՍՄԱՐԹ-ի ամենահին ծրագրերից է, որ մշակվել էր շատ ավելի վաղ, քան ՍՄԱՐԹ քաղաքացիության կրթակարգը։ Կատարողական արվեստի և նկարչության հետ միասին այն կազմում է կրթակարգի արվեստի ճյուղը։

Թվային նկարչությունը ավանդական նկարչության նորարարական այլընտրանքն է։ Թվային միջավայրում մենք գործ չունենք փայտի, ածուխի կամ ներկի հետ․ մեր համակարգիչը դառնում է կտավ ու բազմագույն ներկապնակ։ Գործածելով Wacom գրաֆիկական պլանշետը՝ որպես համակարգչին միացված յուրատեսակ ալբոմ՝ ուսանողները գործածում են նորարարական ծրագրեր, ինչպես Photoshop և Adobe Illustrator-ն են՝ արտացոլելով իրականությունը։

Նկարիչ Վահրադ Մելիքջանյանը, որ թվային նկարչության վեց խմբեր է վարում, իր ուսանողներին անվերջ մղում է ստեղծարարության, նրանց ճաշակն է զարգացնում՝ ծանոթացնելով ու քննարկելով համաշխարհային մեծության նկարիչների գործեր՝ Սալվադոր Դալի, Պաբլո Պիկասո, Մինաս Ավետիսյան և ուրիշներ։ «Նաև մուլտֆիլմեր ենք դիտում ու առցանց խճանկարներ հավաքում՝ մարզելով մեր միտքը»,- ասում է Վահրադը։

Երիտասարդ գեղանկարիչներն ստեղծում են տարբեր թեմաներով ծաղրաշարեր՝ կոմիքսներ, անիմացիաներ, էսքիզներ։ Օրինակ՝ ուսանողներից մեկը պատկերել էր Թումանյանի «Գիքորի» հերոսներին՝ արդիականացնելով բովանդակությունը և հումորային նոտա դնելով, արդյունքում՝ Համբոն ու Գիքորը ՍՄԱՐԹ կենտրոնի մոտ էին։

«Ծրագիրը թույլ է տալիս մեր ուսանողներին կերտելու սեփական հերոսներին։ Այսօր երեխաները հերոսներ չունեն։ Երբ փորձում են անուն գտնել որևէ հերոսի կամ սիրելի կերպարի համար, պատմությանն են դիմում, տասնամյակներ հետ գնում»,- բացատրում է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ծրագրերի ղեկավար Շահանե Հալաջյանը, ով վստահ է, որ նոր կերպարների ստեղծումը դրական է ազդում երեխայի աշխարհայացքի վրա։

Թվային արվեստի առավելությունները բազմազան են։ Նախ՝ սկսելու համար այն հեշտ է ու հասանելի։ Երկրորդ՝ սեփական սխալները «ներելու բարի» համակարգ է, որտեղ սխալդ կարող ես ուղղել մի քանի ստեղնի սեղմելով, այսինքն՝ դրանք հավերժական չեն։ Եվ վերջապես, թվային նկարչության համար շատ սարքավորումներ պետք չեն․ համակարգիչ, ծրագիր և հատուկ պլանշետ, ու կարող ենք սկսել։

Մենք վստահ ենք, որ արվեստի ուժը կարող է փոխել աշխարհը, ու առանց ավելորդ ջանքերի զարգացնում ենք հմտություններ, որ դառնանք այդ աշխարհի մասը։

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

June 9, 2026
Կատեգորիա

Հայկական ավանդական գորգերից դեպի ժամանակակից դիզայն

June 22, 2026
Կատեգորիա

Նանե Սիմոնյանի խոհարարական ուղին. քոլեջից մինչև ակադեմիա ու իրական խոհանոց

June 22, 2026
Կատեգորիա

COAF Hosts First-Ever TEDx Event in Lori, Bringing Global Ideas to Debed

April 1, 2026
Կատեգորիա

Երբ երիտասարդները առաջնորդում են համայնքի զարգացումը, փոխակերպումն ավելի մեծ նշանակություն է ունենում

April 1, 2026
Կատեգորիա

Սովորել՝ կառուցելով. ՍՄԱՐԹ-ի ուսանողները՝ ռոբոտների հաքաթոնում