Վալերիկ 2*: Անտրոպոմորֆների տիրակալը` Վահրադ Մելիքջանյան

September 3, 2025
Photoblog

Վանաձորից 26-ամյա արվեստագետ Վահրադ Մելիքջանյանը ոնց որ իր իսկ նկարներից ու ռոբոտ-քանդակներից փախած կերպար լինի:

Վահրադն այս կարծիքը չի էլ հերքում: Նա համոզված է, որ յուրաքանչյուր արվեստագետ ենթագիտակցորեն իրենից ինչ-որ բան է դնում իր ստեղծած կերպարի մեջ:

«Առաջին անտրոպոմորֆ ռոբոտն ով տեսնում է, ասում է, որ ոտքերը ճիշտ իմ ոտքերի կրկնօրինակն է»,- ժպտալով ասում է Վահրադը` հայացքն իր ոտքերից սահուն տեղափոխելով քանդակի ուղղությամբ:

Նրա բոլոր հերոսներն իր մեջ  են ապրում, նա ուղղակի այլ իրականությունից նրանց տեղափոխում է մեր իրականություն: Ահա թե ինչու Վահրադը անիմաստ է համարում նրանց անուններ տալ:

«Ինչպե՞ս կարելի է անուն տալ մի բանի, որ մեր տեսանելի իրականության մեջ գոյություն չունի: Նրանք ապրում են  միայն ինձ տեսանելի իրականությունում»,- ասում է նա:

Արվեստի ամեն մի ճյուղ յուրովի է հետաքրքրում Վահրադին, բայց վերջին ամիսներին նրա ամբողջ ուշքն ու միտքը անտրոպոմորֆ ռոբոտներն են, որոնց ստեղծման վրա էլ նա աշխատում է օր ու գիշեր:

Վահրադի ստեղծած անտրոպոմորֆների հավաքածուն բաղկացած է լինելու 30 ռոբոտներից, որոնք պլանավորում է ցուցադրել ինչ-որ լքված գործարանի շենքում:

*Ընկերական շրջապատում Վահրադին նաև Վալերիկ են անվանում։ Նրա անունը չհիշելը մեծ խնդիր չէ․ Վալերիկ անվանը նույնպես արձագանքում է։

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

September 18, 2025
Կատեգորիա

Գոռ Պապոյան. կարատեի աշխարհի կրկնակի չեմպիոն ՍՄԱՐԹացին

September 1, 2025
Կատեգորիա

«ՍՄԱՐԹաՑատկահարթակին» է մոտենում Մարի Բաղդասարյանը

September 1, 2025
Կատեգորիա

Էլեն Խառատյան. «ՍՄԱՐԹ-ը Հայաստանի ու աշխարհի մակարդակով հնարավորություններ է ընձեռում»

September 1, 2025
Կատեգորիա

Սևադա Հովհաննիսյան. Clocker-ից դբա ՍՄԱՐԹ

September 1, 2025
Կատեգորիա

Նարեկ Աղեկյանի ՍՄԱՐԹ ճամփորդությունը

September 1, 2025
Կատեգորիա

Տարոն Պետրոսյան. «ՍՄԱՐԹ-ի շնորհիվ սովորեցի լայն նայել աշխարհին»