Գաղափարից՝ իրականություն․ 5 ստարտափ նախագիծ

September 1, 2025
News

Երիտասարդ մտքերն ամենախենթն ու աբստրակտն են։ Աշխարհում շատ հաջողված բիզնեսներ դրանցից են ծնվել։ Այդպիսի գաղափարներով լի են նաև ՔՈԱՖցիները, որոնք վերջերս «Աֆլաթուն» ծրագրի շրջանակներում ներկայացրել են ստարտափերի 5 գաղափարներ։ Այսօր մեր բլոգում մինի «Shark Tank» է․ ծանոթացե՛ք փիթչերին։

«Գյուղամեջ»՝ գյուղատնտեսության թեմայով սեղանի խաղ

Սեղանի խաղերն ավելի քան ակտուալ են, իսկ գյուղական կոլորիտով սեղանի խաղե՞րը։ Եթե չգիտեք այդպիսին, ներկայացնում ենք «Գյուղամեջ» սեղանի խաղը, որի հեղինակները Մյասնիկյան գյուղում ՔՈԱՖ-ի «Աֆլաթուն» ծրագրի մասնակիցներն են։

52153645175_ae1b89bba9_c-768x512-1.jpg (768×512)

Քարտերը բաղկացած են․

  • հարցերից (Օր.՝ «Ի՞նչ անել, երբ ընտանի կենդանին սատկել է կասկածելի hանգամանքներում»),
  • միֆ-իրականություն ընտրությունից (Օր․՝ «Արդյոք ճագարները կարո՞ղ են սատկել վախից»),
  • միտքը սրամտորեն շարունակելու հարցերից (Օր․՝ «Ի՞նչ կլինի, եթե կովն իր կաշին փոխի»)։ Ամենը հիմնված է գյուղի կենցաղի վրա, ու քաղաքում ապրող մարդկանց համար հրաշալի առիթ է ստեղծում ծանոթանալու հայկական գյուղի իրականությանը։

«Տուն տանելու կանաչի»՝ տանը սեփական ձեռքով կանաչի աճեցնելու տուփ

Ո՞վ չէր ուզի բնակարանում ինքնուրույն կանաչի աճեցնել ու որևէ ուտեստ պատրաստելիս թարմ քաղել և ավելացնել։ ՔՈԱՖցիների նոր գաղափարը՝ «Տուն տանելու կանաչի» տուփը հնարավոր է դարձնում Էկոլոգիապես մաքուր կանաչիներ աճեցնել հենց տանը։

52152140747_76fe2df169_c-768x512-1.jpg (768×512)

Ընտրում եք՝ ինչ տեսակի կանաչի աճեցնել, և ունեք բոլոր բաղադրիչներն այդ գործընթացի համար՝ սերմը ցանելուց, խնամելուց մինչև աճի ընթացքին հետևել։

«Ֆինանսներ Ֆիննիկի հետ»՝ ֆինանսական գրագիտության նոթատետր

Ծանոթացե՛ք մեր խելացի, կազմակերպված, գանգրահեր Ֆիննիկի հետ՝ ֆինանսական գրագիտության խորհրդանիշը Արտենի գյուղում։ Աֆլաթուն ծրագրի ընթացքում ուսումնասիրելով բյուջեն, խնայողությունն ու այլ ֆինանսական հմտություններ՝ ՔՈԱՖցիները որոշեցին ստեղծել ուսուցողական և ժամանցային մի նոթատետր, որն իրենց հասակակիցներին կծանոթացնի ֆինանսական կարևոր հմտությունների։

IMG_20220613_190129-1-768x1024-1.jpg (768×1024)

Նոթատետրի թեմաներն են՝

  • ՍՄԱՐԹ նպատակ
  • Ռեսուրսներ
  • Խնայողություն
  • Բյուջե
  • Խելացի սպառող
  • Արտարժույթ

Թերթելու ընթացքում Ձեզ հետ զրուցում է Ֆիննիկը, ում ձայնն անգամ կարող եք լսել QR կոդի միջոցով։ Ֆիննիկն էլ իր հերթին արվեստի գործ է․ կերպարը ստեղծել ու ձեռքով նկարել են հենց ՔՈԱՖցիները։

«RePen» էկո գրիչներ՝ սևագրության թղթերից

«Սևագրերը դեն նետել պետք չէ, պլաստիկի փոխարեն էլ միշտ կարելի է գտնել այլ՝ ավելի անվնաս լուծումներ»,- հավատացնում են Արագածավանի ՔՈԱՖցիները, որոնք ստեղծել են «RePen» էկոգրիչները։ Գրիչների էկոլոգիապես մաքուր այս տարբերակները ձեռագործ են՝ պատրաստված սևագրերից, չօգտագործվող ամսագրերից, թերթերից ու ոչ միայն։ Այսպես են ՔՈԱՖցիները նվազեցնում պլաստիկի օգտագործումն ու երկրորդ կյանք տալիս սևագրերին։

51959760838_3ba184fb8c_c-768x512-1.jpg (768×512)

Յասամանի թեյի տուփ

Եթե փնտրում եք նվեր, որը հայկական գյուղի շունչը կփոխանցի մեկ ումպով, ապա Շենիկ գյուղի երիտասարդների ստեղծած յասամանի թեյի տուփը ձեզ անտարբեր չի թողնի։

52152141122_81f6dff563_c-768x512-1.jpg (768×512)

Տուփն ամբողջությամբ բաղկացած է Շենիկի բարիքներից՝ անուշաբույր յասամանի թեյ, գյուղացիների պատրաստած քաղցրահամ մեղր ու փաթեթավորման ձեռագործ դետալներ։ Թեյը վայելելիս կծանոթանաք նաև վերջինիս օգտակարությանը` տուփում ներառված երկտողից, ինչպես նաև թեյի գրպանիկների վերաօգտագործման ուղեցույցից չէ՞ որ վերամշակման մշակույթն Աֆլաթուն ծրագրի կարևորագույն սկզբունքներից է։

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

September 18, 2025
Կատեգորիա

Դեբեդը նոր ուսումնական տարին դիմավորում է ժամանակակից նորակառույց դպրոցով

September 1, 2025
Կատեգորիա

Շնորհակալություն անմոռանալի ամառային դրամահավաք-երեկոյի համար

September 1, 2025
Կատեգորիա

Resources for the Los Angeles Community and Ways to Help In the Aftermath of Fires

September 1, 2025
Կատեգորիա

Տիկո Մակունցն իր աշխատանքների վաճառքից գոյացած ողջ հասույթը կնվիրաբերի ՔՈԱՖ-ԻՆ

September 1, 2025
Կատեգորիա

Ջո Մանգանելոյի ուխտագնացությունը դեպի Հայաստան. ճամփորդություն ժառանգության և հույսի ուղիներով

September 1, 2025
Կատեգորիա

Զարգացնելով գյուղական առողջապահության ոլորտը. Դսեղում բացվեց նոր առողջության կենտրոն