Դսեղ. մեր գյուղն էն է, որ հպարտ, լեռների մեջ միգապատ…

*Ce blog a été traduit à l’aide de l’IA
September 6, 2022
Photoblog

Լոռվա ձորի պռնկին՝ Դսեղի անծայր դաշտերում, ձիերն ազատ վազվզում են, իսկ գյուղամեջում եկվորներին Թումանյանի հեքիաթների հերոսների քարե արձաններն են դիմավորում։ Նրանք էլ հենց հուշում են թումանյանական այն բոլոր տողերը, որ անգիր գիտենք դեռ դպրոցից։

Բարի գալուստ Դսեղ` Հովհաննես Թումանյանի հայրենի գյուղ։ Բանաստեղծի շունչն այստեղ ամենուր է, և պատահական չէ, որ  ամեն երկրորդ դսեղցու հետ զրույցում պարզվում է, որ նա գրողի հեռու կամ մոտիկ ազգականն է։

Եկեք մի պտույտ անենք Դսեղում. ելնենք սարերը, իջնենք դաշտերը, ապա անցնենք մի քանի նեղլիկ փողոցներով, մի քանի տուն մտնենք, «զրից անենք»։

Ամառվա ամենամեծ ուրախությունն այն է, որ կարելի է խաղահրապարակում ժամերով խաղալ:

Մի բուռ «գունավոր» ժպիտ Դսեղից:

Տուկերը հավաքելով՝ պաշտոնապես փակում են խոտհունձի սեզոնը։

Սարվորների լավագույն փոխադրամիջոցը։

Եթե Լոռու գյուղերում ձեզ առաջարկեն «բաթատ» ուտել, չշտապեք մերժել։ Ձեզ մատղաշ արևածաղիկ են առաջարկում։

Դանիելյանները 44-օրյա պատերազմից հետո Դադիվանք գյուղից (Արցախ) տեղահանվել են ու ՔՈԱՖ-ի աջակցությամբ հաստատվել Դսեղում։

Եթե բակից ժիր ձայներ են լսվում, ուրեմն կանայք կամ բուրդ են չփխում, կամ գորգ լվանում։

Ձիերին այստեղ ազատ «բրախում են»։

Տպավորություն է, որ Թումանյանն այստեղից երբեք էլ չի գնացել։

Geography Should Not Determine a Child's Future

Վերջին հոդվածներ

September 2, 2026
Կատեգորիա

Զոյա Հովսեփյան. քիմիայի ուսուցչուհուց սոցիալական աշխատող

March 4, 2026
Կատեգորիա

ՔՈԱՖ-ի ամենաշարժուն թիմը կամ պտույտ մը Հայաստանի ճամփեքով

April 19, 2026
Կատեգորիա

Արփինե Ղազումյան. ՍՄԱՐԹ-ից դեպի օպերային մեծ բեմեր

October 29, 2025
Կատեգորիա

Ամփոփում ենք ՔՈԱՖ-ի «Դեպի դպրոց 2025» դրամահավաքի արդյունքները․ շնորհակալություն Հայաստանի ապագան քարտեզագրելու համար

October 6, 2025
Կատեգորիա

Տաթևի «գիտաֆանտաստիկ» ուղին ՔՈԱՖ-ի հետ