Հայկի ինքնաճանաչողության արվեստը՝ թատրոն

September 1, 2025
Photoblog

«Քարը ես էի․․․ բայց չէ՞ որ քարի տակ կարող է մի սիրուն ծաղիկ լինել, որը միայն բարձրացնելով կարող ես տեսնել»,- պատմում է 13-ամյա Հայկն ու ստիպում մի պահ լռել ու մտածել։ Խոսքը ՔՈԱՖ-ի «Իմ թատրոնը» ծրագրի ներկայացման իր առաջին դերի մասին է։ «Քարի գաղտնիք»-ից մինչև «7 աստղակաթ հեքիաթ» ներկայացումների հերոսներից մեկը Հայկ Գալստյանն է։

Հայկը Լեռնագոգից է՝ գյուղ, որտեղ ինքն «ազատության մեջ է»։ Ասում է՝ կապ չունի՝ մեծ է իր գյուղը, թե ոչ, կարևորն ինքն այնտեղ իրեն տանն է զգում։ Այստեղ խաղում է իր ընկերների հետ ու շարունակ գյուղում չլսված ու չտեսնված անկյուններ գտնում։

Թատրոնն իր համար մի աշխարհ է, որը ստիպում է կյանքին այլ տեսանկյունից նայել, իրերն այլ կերպ տեսնել։ Ծրագրի շնորհիվ ինքն ու իր ընկերները ծանոթացել են բեմի աշխարհին, դերասանական կյանքին ու բեմադրություններ անելու վարպետությանը։ Ասում է՝ առաջին անգամ գնաց թատրոն, ու անսպասելի բաներ սկսեցին կատարվել։ «Ես վերջապես գտա ինքս ինձ»,- ասում է նա։

Բեմադրած ներկայացումներից բացի, ուսանողների համար հիշարժան են եղել հայտնի դերասանների կողմից անցկացված վարպետաց դասերն ու Երևանի Համազգային պետական թատրոն վերջերս կատարած այցը։ Հյուրընկալվելով թատրոնում՝ ՔՈԱՖցիները հնարավորություն ունեցան ներկա գտնվելու «Պյերետայի քողը» մնջախաղի պրիեմիերային, ներկայացման ավարտից հետո շփվելու դերասանական կազմի հետ ու ստանալու իրենց հետաքրքրող շատ հարցերի պատասխաններ։

Հիացած դերասանների խաղով՝ Հայկը նույն կերպ՝ լուռ ու մունջ արտահայտեց իր տպավորությունները՝ մեջբերելով․ «Ես կարող եմ ձեր լռությանը պատասխանել լռությամբ»․․․

Հայկի ստեղծագործելու ու «հորինել սիրելու» ցանկությունն արտահայտվում է նաև նկարչության մեջ։ Սիրում է իր զգացմունքների մի կտոր հանձնել թղթին ու գնահատականներ չտալ՝ լավն է նկարն արդյոք, թե ոչ։ Կարծում է՝ ինչպես քարին նայելով չես կարող իմանալ՝ ինչ է ետևում թաքնված, այնպես էլ չես կարող իմանալ «ամեն նկարի մեջ նկարիչն ինչ զգացմունքներ է դրել»,- եզրափակում է «Իմ թատրոնի» ներկայացումներից մեկի «քարը», ում մեջ կարծես շատ բան է թաքնված․․․

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

September 18, 2025
Կատեգորիա

Գոռ Պապոյան. կարատեի աշխարհի կրկնակի չեմպիոն ՍՄԱՐԹացին

September 1, 2025
Կատեգորիա

«ՍՄԱՐԹաՑատկահարթակին» է մոտենում Մարի Բաղդասարյանը

September 1, 2025
Կատեգորիա

Էլեն Խառատյան. «ՍՄԱՐԹ-ը Հայաստանի ու աշխարհի մակարդակով հնարավորություններ է ընձեռում»

September 1, 2025
Կատեգորիա

Սևադա Հովհաննիսյան. Clocker-ից դբա ՍՄԱՐԹ

September 1, 2025
Կատեգորիա

Նարեկ Աղեկյանի ՍՄԱՐԹ ճամփորդությունը

September 1, 2025
Կատեգորիա

Տարոն Պետրոսյան. «ՍՄԱՐԹ-ի շնորհիվ սովորեցի լայն նայել աշխարհին»