ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-Ը ԳԱԼԻՍ Է ՍՅՈՒՆԻՔ

*Ce blog a été traduit à l’aide de l’IA
ԱՆԻ ԱՎԱԳՅԱՆ
October 31, 2023
News

Հրաշալի նորություններ Բրյուսելից. հոկտեմբերի 25-ին ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Թոմաս Օստրոսը ստորագրել են 10 մլն եվրո դրամաշնորհի հատկացման համաձայնագրի վերջնականացման մասին հայտարարություն, ըստ որի՝ ՔՈԱՖ-ը կստանա 10 մլն եվրո ներդրումային դրամաշնորհ Սյունիքի մարզում երկու ՍՄԱՐԹ կենտրոն հիմնելու նպատակով։

Սա նշանակում է, որ ՔՈԱՖ-ը գալիս է ՍՄԱՐԹացնելու Սյունիքի մարզի միանգամից երկու խոշորացված համայնք՝ Գորիսն ու Կապանը։  Արդյունքում 3-18 տարեկան ավելի քան 6,000 երեխա ու երիտասարդ հնարավորություն կունենան ներգրավվել ամենատարբեր ուղղվածությամբ կրթական ծրագրերում, այդ թվում՝ օտար լեզուներ, ձեռներեցություն, ճարտարագիտություն, աթլետիկա։ Հասանելի կլինեն նաև սոցիալական և հոգեբանական անվճար ծառայություններ, միջազգային փորձագետների կողմից կանցկացվեն դասընթացներ:

Պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՔՈԱՖ-ի գլոբալ տնօրեն Արա Բարսամը և գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը։ Վերջինս խոսքով՝ «Սյունիքում ՍՄԱՐԹ կենտրոնների հիմնումը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի, հատկապես ներկայիս իրավիճակում»։

Դե ի՞նչ, սպասիր մեզ, Սյունի՛ք։

Geography Should Not Determine a Child's Future

Վերջին հոդվածներ

July 2, 2026
Կատեգորիա

Դեբեդը՝ գաղափարների փոխանակման հարթակ. ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը հյուրընկալեց Լոռու մարզի առաջին TEDx-ը

April 17, 2026
Կատեգորիա

270,000 ԱՄՆ ԴՈԼԱՐ՝ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ. ՔՈԱՖ-Ը ԴՐԱՄԱՀԱՎԱՔ Է ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ

February 12, 2026
Կատեգորիա

Երբ բառերը դառնում են գույն․ աշակերտներն արվեստի միջոցով նորովի բացահայտում են Սարոյանին

December 18, 2025
Կատեգորիա

$8M+ Raised to Support Rural Armenia at 22nd Annual COAF Holiday Gala

October 29, 2025
Կատեգորիա

Ամփոփում ենք ՔՈԱՖ-ի «Դեպի դպրոց 2025» դրամահավաքի արդյունքները․ շնորհակալություն Հայաստանի ապագան քարտեզագրելու համար

October 6, 2025
Կատեգորիա

ՔՈԱՖ-ը գալիս է Սյունիք՝ մեկնարկելով անգլերենի ուսուցիչների մենթորության ծրագիր