Նվերի 8 ինքնատիպ տարբերակ՝ ի աջակցություն Հայաստանի մանուկների

Անի Մուրադյան
September 1, 2025
Social Enterprises

Փնտրո՞ւմ եք նվեր, որը հիշվող, յուրօրինակ, միաժամանակ նաև իմաստալից լինի, դուք ճիշտ հոդված եք կարդում։ ։) Անկախ առիթի/իրադարձության բովանդակությունից (լինի դա ծննդյան օր, հոբելյան կամ էլ պարզապես «այսօր քո մասին էի մտածում»)` ձեր նվերը կարող է իրական փոփոխություն բերել ինչ-որ մեկի կյանքում։ Ստորև դուք կգտնեք յուրահատուկ նվերների ցանկ, որտեղ ներկայացված յուրաքանչյուր արտադրանք ստեղծվել է՝ նպաստելու Հայաստանի մանուկների պայծառ ապագայի կառուցմանը։ Նվերներից գոյացած հասույթն ամբողջությամբ ուղղվելու է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին (ՔՈԱՖ)։

Ավելի քան 20 տարի ՔՈԱՖ-ը կրթության, առողջապահության, երեխաների ու ընտանիքի աջակցության, ինչպես նաև տնտեսական զարգացման ծրագրեր է իրականացնում Հայաստանի 82 համայնքում՝ փոխակերպելով 100,000-ից ավելի մարդու կյանք։ Յուրաքանչյուր նվեր, որ դուք կընտրեք՝ սկսած նորաձև հուդիից մինչև ձեռագործ իրեր, ուղղակիորեն կնպաստեն այս ծրագրերի իրականացմանը՝ դարձնելով ձեր նվերը նույնքան տպավորիչ, որքան գաղափարական:

Անկախ նրանից, թե ում համար եք գնումներ կատարում ՝ ընտանիքի, ընկերների, գործընկերների կամ էլ գուցե ձեզ համար, այս նվերներից յուրաքանչյուրը ներդրում է Հայաստանի մանուկների ապագայի մեջ։

1. Արվեստի սիրահարների համար

Տիկո Մակունցի արվեստն ու artադրանքը

Սան Ֆրանցիկոյից տաղանդավոր հայ նկարիչ, ՔՈԱՖ-ի վաղեմի ընկեր Տիկո Մակունցը հանձնառել է իր աշխատանքների առցանց վաճառքից գոյացած ողջ հասույթը նվիրաբերել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին (ՔՈԱՖ): Նրա յուրօրինակ ստեղծագործություններն օգնում են ընդլայնել երեխաների համար նախատեսված ստեղծարար և կրթական ծրագրերը Հայաստանի մարզերում։ Ծանոթացեք նրա ոգեշնչող գործերին makunts.com կայքում և գնեք կատարյալ նվեր ձեր արվեստասեր ընկերների համար:

2. Սեղանի խաղերի սիրահարների համար

Հայկական պաշտոնական «Մոնոպոլիա»

Առաջին հայկական «Մոնոպոլիա» խաղը նոր շունչ կհաղորդի ձեր հերթական խաղային երեկոյին։ Hasbro-ի այս հատուկ հրատարակությունում ներկայացված են Հայաստանի տեսարժան վայրերն ու խորհրդանիշները, ինչը հետաքրքիր և ուսուցողական է դարձնում Հայաստանի ժառանգության հետ ծանոթությունը: Գոյացած հասույթի մի մասն ուղղվում է ՔՈԱՖ-ի նախաձեռնություններին, այնպես որ դուք կարող եք միաժամանակ վայելել ընտանեկան ժամանցն ու փոխակերպել կյանքեր։

3. Գունեղ գուլպաների սիրահարների համար

Kulbas գուլպաներ՝ հայկական ոգեշնչմամբ

Kulbas-ը համատեղում է ոճը, հարմարավետությունն ու հայկական ժառանգությունը։ Այս նորաձև գուլպաները ներկայացնում են մեր ավանդական գորգանախշերն ու պատմության խորհրդանիշները: Հասույթն ուղղվում է ՔՈԱՖ-ի կրթական ու համայնքային զարգացման ծրագրերին։ Փոքր նվեր՝ մեծ իմաստով։

4. Նորաձևության սիրահարների համար

CultureWork հուդիներՀասանելի է միայն ԱՄՆ-ում

Լոս Անջելեսից քույր-եղբայր Սանդրո և Քոլեթ Բեգլարյանների նախագծած Culture Work հուդիները համատեղում են ոճը, հարմարավետությունն ու հայրենասիրությունը։ Դրանք հասանելի են բացառապես ԱՄՆ-ում, և դրանց վաճառքից գոյացած ամբողջ հասույթն ուղղվում է ՔՈԱՖ-ի ծրագրերին: Գնեք ձեր հուդին culturework.us առցանց խանութից հիմա։

5. Բնությանը մոտ հանգիստ նախընտրողների համար

ՔՈԱՖ Կոնցեպտ հյուրանոցՀասանելի է միայն Հայաստանում

Նվիրեք անմոռանալի հանգիստ լեռներում՝ Լոռու ՔՈԱՖ Կոնցեպտ հյուրանոցում: Երկօրյա հանգիստը ներառում է կացություն դելյուքս սենյակում, տեղական համեղ ուտեստների փորձարկում և ընտանեկան հաճելի ակտիվություններ։ Հասույթն ամբողջությամբ ուղղվում է ՔՈԱՖ-ի կրթական ծրագրերին։ Այս նվերը միաժամանակ և՛ հանգիստ է, և՛ ներդրում Հայաստանի ապագայի մեջ։

6. Քաղցրասերների համար

BEES մեղրՀասանելի է միայն Հայաստանում

Բնական, չմշակված ու համեղ BEES մեղրն արտադրվում է Լոռիում՝ ՔՈԱՖ-ի սոցիալական ձեռնարկություն հանդիսացող BEES ծրագրի շրջանակում։ Յուրաքանչյուր տարրա արտացոլում է տեղական մեղվաբույծների քրտնաջան աշխատանքը և խթանում ինչպես Հայաստանի մանուկների կրթական հնարավորությունների ընդլայնմանը, այնպես էլ գյուղական համայնքների հզորացմանը։

7. Պանրի սիրահարների համար

Լեմոնտանի պանիր – Հասանելի է միայն Հայաստանում

Հայկական հարուստ համերի արտահայտումը՝ Լեմոնտանիի մի կտոր պանրի մեջ։ ՔՈԱՖ-ի CheeseUp նախագծի շրջանակում փոքր ընտանեկան ֆերմերային տնտեսությունների կողմից արտադրված պանրի գնումը կնպաստի տեղական ֆերմերային տնտեսության կայուն զարգացմանը: Ընտրեք նախընտրելի տեսակը՝ «Լոռի» կամ «Չանախ» և վայելեք այն՝ միաժամանակ աջակցելով ՔՈԱՖ-ի ծրագրերին։ Պանրային արտադրանքը վաճառվում է Հայաստանի և Վրաստանի սուպերմարկետներում։

8. Փոքրիկ սովորողների համար

ՔՈԱՖ-ի անգլերենի դասագրքերն ու աշխատանքային տետրերը – Հասանելի է միայն Հայաստանում

Խրախուսեք երիտասարդ սովորողներին ՔՈԱՖ-ի անգլերենի դասագրքերի և աշխատանքային տետրերի միջոցով։ Մեր թիմի կողմից մշակված 3-րդ, 6-րդ և 8-րդ դասարանների դասագրքերը, որ ստեղծվել են համատեղ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և երաշխավորել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից, խթանում են խոսքի զարգացումն ու քննադատական մտածողությունը։ Դրանցից գոյացած հասույթն ամբողջությամբ ուղղվում է ՔՈԱՖ-ի անգլերենի ծրագրերի ընդլայնմանը, որոնք ուղղված են Հայաստանի ապագա առաջնորդների մոտ 21-րդ դարի հմտությունների զարգացմանը:

Ընտրեք նվեր, որ նպաստում է համայնքների զարգացմանը

Այս նվերներից յուրաքանչյուրը, որ եզակի հնարավորություն է աջակցելու Հայաստանի համայնքների զարգացմանը, կջերմացնի ձեր հարազատներին: Ընտրելով մեկ (կամ գուցե մի քանի) նվեր՝ դուք նպաստում եք ՔՈԱՖ-ի առաքելությանը և օգնում հզորացնել Հայաստանի վաղվա առաջնորդներին։

Դե ի՞նչ, կատարեք ձեր ընտրությունը հիմա, դարձեք իրական փոփոխության մասնակից։

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

September 1, 2025
Կատեգորիա

Լավանդայի կախարդանքը Լոռիում․ ՔՈԱՖ-ի նոր այգին հրաշալի հնարավորություններ է ստեղծում ՍՄԱՐԹ ավանում

September 1, 2025
Կատեգորիա

Նվերի 8 ինքնատիպ տարբերակ՝ ի աջակցություն Հայաստանի մանուկների

September 1, 2025
Կատեգորիա

Հեքիաթային Ամանոր սարերում | Կոնցեպտ հյուրանոց

September 1, 2025
Կատեգորիա

Մեղվաբուծությունը՝ զարգացող ոլորտ ու եկամտեր բիզնես Լոռիում

September 1, 2025
Կատեգորիա

Անաղմուկ հանգստի կղզին՝ Լոռու Կոնցեպտ հյուրանոցը

September 3, 2025
Կատեգորիա

ՔՈԱՖ-ի Կոնցեպտ հյուրանոցում իջևանելու 5 պատճառ