«Մեղվաբուծությունը՝ տնտեսական զարգացման շարժիչ ուժ»-ը (BEES) «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) յուրատիպ ծրագրերից է, որն իրագործվում է 2022 թվականից ՀՀ Լոռու մարզի Դեբետ գյուղում։ Մեր առաքելությունն է արտադրել բարձրորակ բնական մեղր՝ միաժամանակ նպաստելով Լոռու մարզի կայուն տնտեսական աճին, համայնքների հզորացմանը, ինչպես նաև գյուղաբնակ երեխաների կրթությանը: BEES մեղրի վաճառքից գոյացած յուրաքանչյուր դրամ ուղղվելու է Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի կրթական ծրագրերի իրականացմանը։
BEES-ն ավելին է, քան պարզապես մեղր. մեր ապրանքանիշը հիմնված է որակի, կայունության և համայնքային հզորացման սկզբունքների վրա: Ահա թե ինչն է մեզ յուրահատուկ դարձնում.
Մենք հետևողական ենք, որ մեղրն ունենա որակի հնարավոր ամենաբարձր ցուցանիշը
Մեր նպատակն է՝ նպաստել Հայաստանի գյուղական համայնքների տնտեսական զարգացմանը
Հասույթի 100%-ն ուղղվում է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի կրթական ծրագրերին
Նշված թիրախային խմբի մեղվաբույծների համար պարբերաբար կազմակերպում ենք դասընթացներ
Նպաստում ենք մեղվաբուծության արժեշղթայի զարգացմանը
Կիրառում ենք մեղվաբուծության ժամանակակից, առաջատար տեխնոլոգիաներ
Մենք համագործակցում ենք տեղի մեղվաբույծների հետ՝ նպաստելով նրանց նոր հմտությունների ձեռքբերմանը
Մենք խթանում ենք գործարար կապերի հաստատումը տեղական և միջազգային մեղվաբույծների հետ
BEES ընկերության կառուցվածքի հիմքում մեղրի արտադրության համար կայուն և արդյունավետ էկոհամակարգի ստեղծումն է:
Բարձրորակ մեղրի արտադրության և վերապատրաստման կենտրոն
Մեղվաբույծների որակավորման բարձրացում
Փեթակների ապահովում շահառուների համար
Բարձրորակ մեղրի արտադրության ապահովում
Մեղրի հավաքում և փաթեթավորում
Առաքում ՔՈԱՖ Կոնցեպտ հյուրանոց, Այցելուների կենտրոն և այլ գործընկերների
Վերլուծության կիրառում պահանջարկի կանխատեսման համար
ՔՈԱՖ-ի մեղվաբուծական կենտրոնում պարբերաբար անց են կացվում վերապատրաստման դասընթացներ՝ մեղվաբուծության տեղական և միջազգային փորձագետների կողմից: Դասընթացներն ուղղված են տարածաշրջանի մեղվաբույծների գիտելիքների ձեռքբերմանն ու հմտությունների զարգացմանը։ Դասընթացներն ընդգրկում են մի շարք առանցքային թեմաներ, այդ թվում՝ նորարարական մեղվաբուծություն, մեղուների տեսակներ, փեթակների տեսակներ, մեղվաբուծության տնտեսության կառավարում, սարքավորումների օգտագործում և այլն: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում ներառականությանը և գենդերային հավասարությանը՝ ակտիվորեն ներգրավելով կանանց մեր ուսումնական ծրագրերում:
Մեր մեղվաբուծարանը գտնվում է Լոռու մարզի Դեբետ համայնքում՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնին կից։
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով:
Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234
coaf@coaf.org
Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ