Լեռների երկրի երկար ու նեղ տառերը

*Ce blog a été traduit à l’aide de l’IA
February 18, 2020
Education

Մի պահ մտածե՛ք՝ ինչքա՞ն հաճախ եք գրում ձեռագիր նամակներ ու կատարում նշումներ․ արդյո՞ք թուղթն ու գրիչը նույնքան արդիական են Ձեր կյանքում, ինչպես առաջ․․․

Համաձայնվե՛ք, որ ակնթարթային հաղորդագրությունների ու ամենօրյա տասնյակ էլեկտրոնային նամակների մեջ ձեռագիր նշումն ու նամակը եզակի և յուրահատուկ է դառնում։ Էլեկտրոնային նամակներն այնքան շատ են, որ դրանք հատ-հատ նկատելը դժվար է, փոխարենը՝ ձեռագիր գրված երկտողը երբեք աննկատ չի մնա։

Փետրվարի 16-ին ՍՄԱՐԹամեջի հյուրը նկարիչ և գեղագիր Ռուբեն Մալայանն էր՝ մարդ, ով լավ գիտի տառի, բառի և ձեռագրի արժեքը, հատկապես երբ այն գեղեցիկ ձևով է գրված։ «Ձեռագիր երկտողը յուրահատուկ ու միակն է՝ գրված միայն քեզ համար»,- հաստատում է Ռուբենը՝ խորհուրդ տալով չմոռանալ հաղորդակցության ավանդական այս միջոցի ազդեցիկությունը։

Գեղագրությունը, կամ, ինչպես հայերը կոչել են նախկինում, վայելչագրությունը, գրի, գործիքների, բովանդակության և մշակութային ժառանգության ներդաշնակությունն է։ «Գեղեցիկ ձեռագիր ունենալը դեռևս գեղագրություն չէ։ Կա անմիջական կապ գրի ու պատկերի միջև»,- նշում է Ռուբենը։

Աշխարհի այբուբենները հաճախ արտացելում են երկրի աշխարհագրությունը։ Օրինակ՝ Հայաստանը լեռների երկիր է, ուստի տառերը երկար ու նեղ են, իսկ արաբական տառերը՝ լայն ու սփռված՝ նմանվելով ծովերին ու օվկիանոսներին, որոնք շրջապատում են արաբական երկրները։ Չինական տառերն էլ հաճախ ներառում են իմաստ հաղորդող պատկերային տարրեր․․․

Ցուցադրելով Վենետիկի Մխիթարյան միաբանության, Մետանադարանի և հայկական պատմամշակութային ձեռագրերի իր անձնական արխիվը՝ Ռուբենը նշեց, թե որքան կարևոր է մեր պատմությունն ու մշակույթն ուսումնասիրելը և այն ժամանակակից ոգով ներկայացնելը։ «Առանց մեր պատմությունն իմանալու ապագա չենք կարող ունենալ»,- ասում է նա։

Գեղագրության հազարամյակների պատմությունը մեզ ներկայացնելուց հետո Ռուբենը բոլորիս տարավ գեղագրության խորհրդավոր աշխարհ՝ իր վրձնով ցույց տալով այն, ինչի մասին պատմում էր։

Ռուբենի ձեռքով ամեն տառ ու բառ դառնում է արվեստի գործ՝ ստիպելով խորասուզվել գեղագրության մասնիկներում ու մտովի պատկերացնել դրանց դասավորվածությունը։

Տեխնիկան զարգանում է, և դա հրաշալի է, բայց եկեք չմոռանանք արվեստի հին ու բարի տեսակների մասին, որոնք ժամանակակից աշխարհում է՛լ ավելի յուրահատուկ են։

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

April 2, 2026
Կատեգորիա

Երբ երիտասարդները առաջնորդում են համայնքի զարգացումը, փոխակերպումն ավելի մեծ նշանակություն է ունենում

April 1, 2026
Կատեգորիա

Լոռու մարզից մինչև Սյունիք. անգլերեն սովորող 700 աշակերտ սկսում է իր հաջողության ուղին

April 1, 2026
Կատեգորիա

Սովորել՝ կառուցելով. ՍՄԱՐԹ-ի ուսանողները՝ ռոբոտների հաքաթոնում

March 17, 2026
Կատեգորիա

«Հուզական ինտելեկտ» ծրագիր. ՍՄԱՐԹ կրթական մոդելի նոր բաղադրիչը

February 2, 2026
Կատեգորիա

Արփինե Ղազումյան. ՍՄԱՐԹ-ից դեպի օպերային մեծ բեմեր

April 1, 2026
Կատեգորիա

Խրախուսելով ստեղծարարությունը Լոռիում. ՔՈԱՖ-ի և Վահէ և Լյուսի հիմնադրամի համատեղ արվեստի մրցույթի եռամյա ուղին