Դավիթ Գալստյան` ալտերնատիվ ռոքից մինչև խոհարարություն

September 3, 2025
Impact Profile

Նա հմտորեն կտրտում է աղցանի բանջարեղենն ու այն մի կողմ դնում, հետո անցնում է դդմիկով կոտլետ պատրաստելուն: Ծաղկակաղամբով տապական վաղուց արդեն պատրաստ է:

Պրոֆեսիոնալ երաժիշտ, մանկավարժ, մի քիչ ծրագրավորող,  ձայնային ձևավորող, սիրողական մակարդակի խոհարար ու համակարգչային ‘’World of tanks’’ խաղերի մեծ երկրպագու՝ ծանոթացեք ՍՄԱՐԹ-ի երաժշտական գործիքների ու ձայնային ձեւավորման ծրագրավար Դավիթ Գալստյանի հետ:

Նվագել, ինչպես և խոհանոցում փորձարկումներ անել, նա սկսել է դպրոցական տարիքից:

2005թ. ի վեր Վանաձորի «Որդան կարմիր» ռոք խմբի բաս կիթառահարն է:

«Շատ եմ սիրում նվագել ու մանկավարժություն: ՍՄԱՐԹ-ում էդ երկուսը համատեղում եմ»,-ասում է Դավիթը:

Դավիթը նվագել սկսել է 14 տարեկանից: Ասում է` երաժշտական կրթություն չունի, ինքնուս է:

Դավիթը դդմիկով կոտլետ է պատրաստում: Չնայած նա մսակեր է, բայց ամռանը նախընտրում է բանջարեղեն ուտել:

Ընկերներից ով սոված է լինում, առանց վարանելու Դավիթին հյուր է գալիս: Նրանք արդեն գիտեն, որ Դավիթը միշտ համով մի բան կհյուրասիրի:

Դավիթն ամառային աղցան է պատրաստում: Նա վաղուց մենակ է ապրում ու ինքնուրույն է կազմակերպում իր կենցաղը: Վանաձորում նա այն հատուկենտ երիտասարդներց է, որ ծնողներից առանձին է ապրում:

Համավարակի պատճառով Դավիթն այս օրերին հիմնականում տանն է ստեղծագործում:

Նվագելուց բացի Դավիթը սիրում է նաև ձայնային ձեւավորմամբ զբաղվել:

Կիթառ, բաս կիթառ, ստեղնաշարային ու հարվածային գործիքներ՝ սրանք երաժշտական գործիքների ոչ լրիվ ցանկն է, որ Դավիթը տիրապետում է: Հերթում ուդն ու ֆլեյտան են:

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

December 1, 2025
Կատեգորիա

COAF Celebrates the Tacorian Family, Recipients of the 2025 Empowering a Generation Award

September 1, 2025
Կատեգորիա

Լուսինե Անտոնյան. «Համայնքներում մեզ վստահում ու սպասում են»

September 1, 2025
Կատեգորիա

Թաթուլ Բոստանչյան. «Երեխաների հետ աշխատանքն օգնում է նոր մարդկանց ու գույներ բացահայտել»

September 1, 2025
Կատեգորիա

Լուսինե Սահակյան. 18 տարվա ճամփորդություն ՔՈԱՖ-ի հետ

September 1, 2025
Կատեգորիա

Արտյոմ Սարգսյան. «Պարից մինչև թատրոն»

September 1, 2025
Կատեգորիա

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ