Լուսինե Անտոնյան. «Համայնքներում մեզ վստահում ու սպասում են»

ՔՆԱՐ ԲԱԲԱՅԱՆ
September 1, 2025
Impact Profile

Եթե գոնե մեկ անգամ ՔՈԱՖ-ի առողջապահական ծրագրերի ղեկավար, ընտանեկան բժիշկ Լուսինե Անտոնյանի հետ ճանապարհ եք գնացել, ապա հաստատ նկատել եք, որ նա անգամ ճանապարհին հանգիստ չի կարողանում «տեղը նստել»։ Մինչ կհասնենք հերթական համայնք, բժշկուհին հասցնում է հեռախոսով շփվել հիմնադրամի շահառու գյուղերի առողջության կենտրոնների բուժանձնակազմերի հետ։

«2007 թվականին Գյումրիից Երևան եմ տեղափոխվել ու չուզեցի միայն պոլիկլինիկայի աշխատանքով բավարարվել։ Երիտասարդ էի, էներգիաս՝ շատ»,- հիշում է Լուսինեն ու, շարունակելով պատմությունն, ասում, որ ՔՈԱՖ-ում բժշկի թափուր հաստիքի համար չի շտապել դիմել, մինչև ընկերուհին չի պնդել։

«Ընկերուհիս զանգեց ու ասաց, որ իսկն իմ «հագով» գործ է գտել։ Իմ դեպքում դա ենթադրում էր ընտանեկան բժշկի աշխատանք, ազատություն ու աշխատելու լայն դաշտ»:

-Լուսինե Անտոնյան

Սկզբում Լուսինեն Արմավիրի 6 գյուղերի բուժհաստատություններում օգնում էր տեղի մասնագետներին բուժառուների բուժզննման ու խորհրդատվության հարցում։ ՔՈԱՖ-ի «Աջակցող վերահսկողություն» ծրագրի շրջանակում բժշկուհին գյուղաբնակ բուժաշխատողներին աջակցում է տեղում մասնագիտական ուղղվածությունը ընդլայնելու ու վերապատրաստվելու։

«Այսօր մենք նախապատրաստական աշխատանքներ ենք տանում ծրագիրը համայնքին փոխանցելու ուղղությամբ»,- բացատրում է բժշկուհի Անտոնյանը և հավելում, որ այս պահին ինքն ակտիվ ներգրավված է Արմավիրի և Լոռու մարզերում «0-5 տարեկան երեխաների խնամք» ծրագրի վերահսկման ու վերապատրաստման գործում։

«0-5 տարեկան երեխաների խնամք» ծրագրի շրջանակում մենք օգնում ենք տեղացի բուժաշխատողներին ճիշտ իրականացնել նշված տարիքի երեխաների խնամքն ու տարեկան պարտադիր բուժզննումը։ Հաճախ նաև ծնողավարման հմտություններ ենք սովորեցնում նորաթուխ մայրիկներին»,-պատմում է բժիշկ Անտոնյանը, ով ներգրավված է նաև Դսեղի առողջության կենտրոնի բուժանձնակազմի վերապատրաստման ծրագրերում։

Այստեղ ՔՈԱՖ-ի առողջապահական թիմը համայնքի մասնագետներին օգնում է ճիշտ իրականացնել շաքարային դիաբետի և զարկերակային գերճնշման հսկողությունը։

Վերջաբանի փոխարեն…

«ՔՈԱՖ-ը լավագույն հնարավորությունն ու հարթակն է, որն ինձ հնրավորություն է տվել այս տարիների ընթացքում ընտանեկան բժշկի հմտություններս ու գիտելիքներս փոխանցել գյուղաբնակ գործընկերներիս։ Սա ինձ համար պարզապես աշխատանք չէ, այլ էներգիայի ու ոգևորության աղբյուր»։

-Բժիշկ Անտոնյան

Փոքրիկ բուժառուների հետ Լուսինեն ծանոթությունը սիրում է սկսել խաղով։

Խաղին հաջորդում է «իսկական» բուժզննումը։

Երեխաների հետ բժիշկների ամենահավես խաղը «շնչիր,մի շնչիր»-ն է։

Լուսինեն բուժառուին նախապատրաստում է բժշկական առաքելությամբ Հայաստան ժամանած մասնագետների հետ խորհրդատվության։

Երեխաների հետ աշխատող բժիշկները լավ գիտեն, որ հաջող բուժզննման գրավականը փոքրիկ բուժառուի լավ տրամադրությունն է։

Բուժառուն ապահով ձեռքերում է։

Լուսինեն համայնքային բժշկուհուն ներկայացնում է ՔՈԱՖ-ի՝ հղիների համար նախատեսված բրոշյուրին։

Բուժզննման բոլոր էտապներից հետո միայն տեղի բժշկի հետ միասին մշակում են պացիենտի բուժման պլանը։

Առողջ ապրելակերպի համապետական քարոզարշավի շրջանակում Լուսինեն ՔՈԱՖ-ի տաղավարի այցելուներին պատմում է զարկերակային բարձր ճնշման վտանգների ու վերահսկման կարեւորության մասին։

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

September 1, 2025
Կատեգորիա

Լուսինե Անտոնյան. «Համայնքներում մեզ վստահում ու սպասում են»

September 1, 2025
Կատեգորիա

Թաթուլ Բոստանչյան. «Երեխաների հետ աշխատանքն օգնում է նոր մարդկանց ու գույներ բացահայտել»

September 1, 2025
Կատեգորիա

Լուսինե Սահակյան. 18 տարվա ճամփորդություն ՔՈԱՖ-ի հետ

September 1, 2025
Կատեգորիա

Արտյոմ Սարգսյան. «Պարից մինչև թատրոն»

September 1, 2025
Կատեգորիա

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

September 1, 2025
Կատեգորիա

ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԻ ԱՊԱԳԱ. ԱՆՆԱ ԵՎ ՆՈՒԲԱՐ ԱՖԵՅԱՆՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ