Հացիկի նոր կենտրոնը՝ վաղվա ուժեղ համայնքի համար

Հզորացնելով ընտանիքներին՝ կառուցում ենք վաղվա ուժեղ համայնքը։

Երբ 2015թ․-ին բացվեց Արմավիրի մարզի Հացիկ գյուղի՝ ՔՈԱՖ-ի կողմից հիմնովին վերանորոգված դպրոցը, բնակիչները այն կոչեցին «նոր կյանքի սկիզբ»։ 2021-ին Հացիկի բնակիչների համար հնարավոր դարձավ ևս մեկ նոր սկիզբ։ 

Սեպտեմբերի 10-ին Հացիկում բացվեց ՔՈԱՖ-ի Երեխայի և ընտանիքի ծառայությունների կենտրոնը՝ վայր, որտեղ մեկ տանիքի տակ են համախմբվում ՔՈԱՖ-ի հոգեբանական, սոցիալական աշխատանքի, լոգոպեդական ծառայություններն ու և երեխայի զարգացման ծրագրերը, որոնք ՔՈԱՖ-ը տարիներ շարունակ մատուցում է տասնյակ գյուղական համայնքներում։ 

Նոր կենտրոնում բարձր որակավորում ունեցող մասնագետները պատրաստ են հյուրընկալելու 120-ից ավելի երեխաների շաբաթական երկու անգամ։ Այստեղ առկա 5 սենյակները նախատեսված են ՔՈԱՖ-ի սոցիալ-հոգեբանական ծառայությունների համար, ինչպես նաև ներառում են խաղային տարածքներ, որ կահավորված են զարգացնող խաղերով՝ ԼԵԳՈ-յով, զգայական խաղալիքներով, մագլցման և գրատախտակ պատերով։    

Կենտրոնն առանձնահատուկ է ոչ միայն առաջարկվող ծառայություններով, այլև վառ միջավայրով և snkh studio-ի ձեռագրին հատուկ ժամանակակից ճարտարապետական լուծումներով։

Երեխաների ճանաչողական, սոցիալական, մանր և խոշոր մոտորիկայի հմտությունները զարգացնելուց զատ՝ կենտրոնում հոգեբանական ծառայություններ են մատուցվում համայնքի տարբեր սոցիալական խմբերին, այդ թվում արցախյան պատերազմից տուժած ընտանիքներին։

Հացիկի նոր կենտրոնի բացմամբ նաև համագործակցության նոր որակ է ստեղծվում ՔՈԱՖ-ի և պետական օղակի միջև․ կենտրոնի կոմունալ բոլոր ծախսերը մոտակա 10 տարին պատրաստակամություն է հայտնել հոգալ Հացիկի համայնքապետարանը, որի տարածքում էլ կենտրոնը գնտվում է։  

Ո՛չ մանկապարտեզ, ո՛չ երեխաների համար նախատեսված զարգացման այլ կենտրոն Հացիկում տարիներ շարունակ չի եղել։ Հացիկի ԵԸԾ կենտրոնը նոր հնարավորություններ է ստեղծում համայնքի երեխաների ու նրանց ընտանիքների համար՝ խոստանալով վեր հանել ու լուծել խնդիրներ, որոնք հաճախ հասարակության կողմից անտեսված են մնում։

«Երբ հոգեբանական խնդիրները չեն լուծվում վաղ տարիքում, անհատները դրանք տանում են հասուն կյանք՝ իրենց հետևանքների հետ միասին։ Մենք անհատական մոտեցում ենք ցուցաբերում յուրաքանչյուր երեխայի նկատամաբ և միաժամանակ աշխատում նրանց ծնողների հետ՝ զարգացնելով ծնողավարման հնտությունները»,- նշում է ՔՈԱՖ-ի Հոգեբանական ծառայությունների ղեկավար Թամարա Հարությունյանը։ 

*****

ԵԸԾ կենտրոնը հիմնվել է ի հիշատակ Անժելա Ասատրյանի, Արա Դավիթյանի, Արամ Բագամյանի, Արմենուհի Օղուրյանի, Պերճ Նազարյանի, Դր․ Ջոն Չագլասյանի, Ռոզի Բերբերյանի, Սահակ Սաֆաքյանի և «Newman’s Own Foundation»-ի ֆինանսական աջակցությամբ։ 

Վերջին հրապարակումները

ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած մրցույթում

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ՔՈԱՖ-ՈՒՄ

Ալավերդիից Գրիգորյան քույրերի կյանքը ՍՄԱՐԹ-ից առաջ ու հետո

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org