Առողջ հասարակություն,
ամուր համայնքներ
Յուրաքանչյուր նվիրատվություն իրական քայլ է դեպի ավելի առողջ հասարակություն
Նվիրաբերե՛ք հիմա
Եկե՛ք միասին ապահովենք գալիք սերնդի առողջ ապագան։ Մեր նպատակն է.
✔️ Բարելավել առաջնային բուժօգնությունը 26 առողջության կենտրոնում
✔️ Ներդնել կանխարգելիչ ատամնաբուժության ծրագիր բոլոր մանկապարտեզներում
✔️ Վերապատրաստել բուժաշխատողներին
Կանխարգելիչ ատամնաբուժություն՝ բոլոր մանկապարտեզներում կանխարգելումը վաղ տարիքից սկսելը ոչ միայն առողջության, այլև երեխայի ինքնավստահության հիմքն է։

Տարեկան երկու այց
ՔՈԱՖ-ի շարժական կլինիկաների միջոցով իրականացվող անվճար միջամտություններ (ֆտորացում, մաքրում, պաշտպանիչ ծածկույթներ)

Սովորույթների ձևավորում
Կրթական ծրագիր ընտանիքների և խնամակալների համար

Մասնագիտական աջակցություն
Բարդ դեպքերի հայտնաբերում և բուժում

«Ցավալի է, երբ մտնում ես առաջին դասարան և տեսնում, որ ընդամենը ամիսներ առաջ ծկթած առաջին հիմնական սեղանատամներն արդեն քայքայված են»։
Լուսինե Սահակյան
ՔՈԱՖ-ի առողջապահական ծրագրերի ղեկավար

Արմավիրի համայնքներում երեխաները հաճախ բախվում են առողջական խնդիրների, որոնք կարող են լուրջ հետևանքներ ունենալ նրանց ամբողջ կյանքի վրա։

Նվիրաբերե՛ք այսօր և օգնե՛ք կանխարգելիչ ատամնաբուժությունը հասանելի դարձնել բոլոր մանկապարտեզներում

Առաջնային բուժօգնության արդիականացում 26 առողջության կենտրոնում, Համալիր մոտեցում երեխայի առողջությանը՝ հաշվի առնելով նրա բարեկեցությունը և ընտանեկան միջավայրը։

Մանկական բուժօգնություն և սքրինինգներ

Անհրաժեշտ սքրինինգների իրականացում և բժիշկների կարողությունների զարգացում՝ երեխաների առողջության պահպանման գործում կայուն արդյունքներ ապահովելու նպատակով։

Համապարփակ բուժօգնություն

Սոցիալական աշխատողների, հոգեբանների և լոգոպեդների ներգրավում՝ առողջության վրա ազդող սոցիալ-հոգեբանական գործոնները հասցեագրելու նպատակով։

Ընտանեկան բժշկություն

Քրոնիկ հիվանդությունների արդյունավետ կառավարում՝ ուղղված մեծահասակների շրջանում կանխարգելելի մահացության նվազեցմանը։

Աջակցե՛ք առողջ հասարակության ձևավորմանը

Հիմնվելով իր 20-ամյա փորձի և միջազգային լավագույն չափանիշների վրա՝ ՔՈԱՖ-ն ընդլայնում է առողջապահական ծրագրերը՝ որակյալ բուժօգնությունը հասանելի դարձնելով Արմավիրի մարզի ընտանիքների մեծ մասի համար։

Ժամանակահատված՝ ապրիլի 15 - հունիսի 21 | 2026
Նպատակ՝
270,000 ԱՄՆ դոլար
Առաջնային օղակի հզորացում

Որակյալ բուժօգնություն երեխաների և ընտանիքների համար 25-ից ավելի առողջության կենտրոնում։

Ատամնաբուժական ծրագրերի ընդլայնում

Կանխարգելիչ ատամնաբուժական ծառայությունների հասանելիություն Արմավիրի բոլոր մանկապարտեզներում:

Հմտությունների զարգացում

Երիտասարդ մասնագետների վերապատրաստում և հմտությունների կատարելագործում:

Ձեր աջակցությունն ուղիղ ներդրում է երեխաների առողջության և Հայաստանի հզորացման գործում։

$20

1 երեխայի աջակցություն

$100

5 երեխայի աջակցություն

$1000

50 երեխայի աջակցություն

$3000

1 առողջության կենտրոնի հզորացում