Առողջ ապրելակերպը՝ սովորություն

Հանրային իրազեկման արշավ

Smiling boy in white shirt and shorts runs on a block with colorful heart shapes in an orange background.

Առողջ ապրելակերպը՝ սովորություն

Հանրային իրազեկման արշավ
Smiling boy in white shirt and shorts runs on a block with colorful heart shapes in an orange background.

Առողջ ապրելակերպը սկսվում է ամենօրյա պարզ քայլերից, որոնք կարող են դրական  ներազդել մարդու առողջության վրա ողջ կյանքի ընթացքում։ Այս համոզմունքով ՀՀ առողջապահության նախարարությունը երեք տարի անընդմեջ իրականացրել է «Առողջ ապրելակերպը սովորություն է» խորագրով հանրային իրազեկման արշավ։ Այս տարի այն կիրականացվի «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) անմիջական ներգրավվածությամբ և Պարենի համաշխարհային ծրագրի մասնակցությամբ։

Նախաձեռնությունը կընդգրկի հանրապետության 10 մարզերն ու մայրաքաղաքը՝ իրազեկելով հազարավոր մարդկանց ու փոխակերպելով նրանց մոտեցումներն առողջ ապրելակերպի վերաբերյալ։

Արշավի հիմնական նպատակներն են

Simplified orange and yellow gradient icon of a smartwatch from a side angle.

Ձևավորել առողջ սնվելու սովորություն

Abstract orange and red gradient geometric shapes forming a stylized question mark.

Խրախուսել ֆիզիկական ակտիվությունը

Abstract outline of a human head in orange and red gradient lines on white background.

Զարգացնել հոգեկան առողջության հանդեպ գիտակցված վերաբերմունք

White hand wiping with an orange gradient cloth, with two sparkling stars nearby.

Բարձրացնել հիգիենայի կարևորության ընկալումը

Curved gradient shape transitioning from red at the bottom to yellow at the top on white background.

Միացի՛ր առողջ ապրելակերպի արշավին

Ե՞րբ, որտե՞ղ

Սյունիքի մարզ

Սիսիան

Սեպտեմբերի 8

Վայոց ձորի մարզ

Ռինդ

Սեպտեմբերի 9

Շիրակի մարզ

Արթիկ

Սեպտեմբերի 12

Գեղարքունիքի մարզ

Գավառ

Սեպտեմբերի 15

Լոռու մարզ

Ալավերդի

Սեպտեմբերի 17

Տավուշի մարզ

Դիլիջան

Սեպտեմբերի 22

Արագածոտնի մարզ

Ապարան

Սեպտեմբերի 24

Կոտայքի մարզ

Չարենցավան

Սեպտեմբերի 26

Արարատի մարզ

Մասիս

Հոկտեմբերի 1

Արմավիրի մարզ

Մեծամոր

Հոկտեմբերի 6

Երևան

Անգլիական այգի

Հոկտեմբերի 9

Ո՞ւմ համար է արշավը

Առողջ ապրելակերպը սովորություն դարձնել հնարավոր է յուրաքանչյուր տարիքում, և այս արշավի նպատակն է ուղղորդել ու աջակցել քեզ այդ ճանապարհին։ Մասնավորապես, տեղեկատվական տաղավարների բովանդակությունը մշակվել է՝ հաշվի առնելով բոլոր տարիքային խմբերի կարիքներն ու առողջության առկա վիճակագրական տվյալները։

Smiling woman with glasses doing seated yoga stretch on a block with a heart shape background.

Ի՞նչ սպասել

Արշավի շրջանակում սպասվում են քայլերթ, մարզական խաղեր, տեղեկատվական տաղավարներ և այլ նախաձեռնություններ, որոնք առողջ ապրելակերպը կդարձնեն գրավիչ։

10։00 – 10։30

Տեղեկատվական պաստառներով քայլերթ՝ որպես արշավի մեկնարկ

10։30 – 10։40

Միջոցառման բացում

10։40 – 11։55

Միջդպրոցական մարզական խաղեր, որոնք խթանում են թիմային աշխատանքն ու ֆիզիկական ակտիվությունը

11:55 – 12։45

Շրջայց առողջ սննդի տաղավարներում, հյուրասիրություն

12:45 – 13:45

Նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերում առողջ ապրելակերպի տեղեկատվական-ինտերակտիվ տաղավարներում

13:45 – 14:00

Խմբային պարեր, պարային շարժումների ուսուցում

14:00 – 14:20

Մասնակից դպրոցների տեղեկատվական պաստառների ներկայացում

14:20 – 14:25

Միջդպրոցական մարզական խաղերի մրցանակաբաշխություն

14:25 – 14:45

Խմբային պար, միջոցառման փակում

Հայաստանում առողջ ապրելակերպը կարող է վերածվել նոր մշակույթի՝ կանխարգելելով հիվանդություններն ու բարելավելով կյանքի որակը։

Curved gradient shape transitioning from red at the bottom to yellow at the top on white background.

Միացի՛ր մեզ քո համայնքում

Բացահայտե՛նք առողջ ապրելակերպի հրաշքը

ՀՀ առողջապահության նախարարության և ՔՈԱՖ-ի համատեղ «Առողջ ապրելակերպը՝ սովորություն» 2025 արշավի ընթացքում դու հնարավորություն կունենաս շրջելու թեմատիկ ինտերակտիվ տաղավարներով, որոնցից յուրաքանչյուրը նախագծված է՝ խթանելու ձեր ֆիզիկական, հոգեկան և սոցիալական բարեկեցությունը։ Մարմնի զանգվածի ցուցանիշի որոշումից մինչև ձեռքերը հաճախ լվանալու կարևորություն, բերանի խոռոչի հիգիենայինց մինչև սթրեսի կառավարում, ճիշտ սննդակարգ և շատ ավելին. բաց մի՛ թող խաղային, ճանաչողական ու ուսուցողական ձևաչափով մեր նախաձեռնությունները համապատասխան տաղավարներում։

Orange gradient stylized telephone handset with sparkle effects representing cleanliness or shine.

Բերանի խոռոչի հիգիենա

Ճի՛շտ խնամիր ատամներդ, դրանք ավելի առողջ պահելու համար | COAF

Abstract orange shape with circular dial featuring green, white, and orange segments resembling a clock.

Զարկերակային ճնշման և շաքարային դիաբետի սքրինինգ

Վերահսկի՛ր և կանխարգելի՛ր առողջ լինելու համար | COAF

Stylized orange gradient icon of a train car with two seats and a window.

Մարմնի զանգվածի ցուցանիշի որոշում

Ճի՛շտ սնվիր և շա՛տ շարժվիր առողջ քաշ ունենալու համար | COAF

White hand wiping with an orange gradient cloth, with two sparkling stars nearby.

Մաքուր ձեռքեր

Պահպանի՛ր հիգիենայի կանոնները չհիվանդանալու համար | COAF

Abstract outline of a human head in orange and red gradient lines on white background.

Հոգեկան առողջություն

Հո՛գ տար ներքին աշխարհիդ մասին ավելի ներդաշնակ լինելու համար | COAF

Stylized orange gradient human head profile with curved lines suggesting sound waves.

Արտաբերական ապարատի մարզում/խոսքի շտկում

Հղկի՛ր խոսքդ միտքդ հստակ արտահայտելու համար | COAF

Simplified orange and yellow gradient icon of a smartwatch from a side angle.

Առողջ սնունդ

Սնվիր ճի՛շտ առողջ լինելու համար | WFP

Curved gradient shape transitioning from red at the bottom to yellow at the top on white background.

Դարձրո՛ւ առողջ ապրելակերպը սովորություն

Yellow shapes with letters C, O, A, F in black on the left and black pixelated text on the right.
Logo of the World Food Programme with blue text and agricultural icon inside a laurel wreath.
Logo of Ministry of Health of the Republic of Armenia with Armenian text and blue leaf design.

Միացի՛ր մեզ քո մարզում/բնակավայրում և դարձրո՛ւ առողջ ապրելակերպը սովորություն։ Մասնակցությունն անվճար է և բաց (նույնիսկ՝ պարտադիր) բոլորի համար։