Հրանտ Թոխատյան․ մանկավարժից դերասան

September 3, 2025
Events

Սմարթամեջի բեմն այս անգամ սիրված ու հայտնի դերասան, մշակութային գործիչ Հրանտ Թոխատյանինն էր։

Մի քիչ դժվար է պատկերացնել, բայց սիրված դերասանը 10 տարի ռուսաց լեզու ու գրականություն է դասավանդել Օշական գյուղում։ «Շատ լավ հիշում եմ այն առավոտը, որ պետք է որոշեի՝ գնում եմ դպրոց, թե թատրոն։ 10 տարի ուսուցչություն անելուց հետո, հեշտ չէր ինքս ինձ խոստովանել, որ թատրոնը մի թիզ ավելի եմ սիրում»,- ասում էր Թոխատյանը։

Նա թողեց դասավանդելը, բայց մինչ այսօր էլ ոչ մի հարմար առիթ բաց չի թողնում  երեխաների հետ աշխատելու։ Վերջերս էլ ընկերների հետ սկսել են «խելացի գրքերի» շարք ստեղծել։ Թոխատյանը դերասան է դարձել պատահական, ինչպես ինքն է այսօր հիշում՝ ասացին՝ պետք է ներկայացման մեջ խաղալ, ես էլ համաձայնեցի։ «Համապատասխան կրթություն շատ ուշ եմ ստացել, երբ թատրոնում խաղալու համար դերասանի որակավորում էր պահանջվում»։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում  անհնար էր չխոսել նաև սմարթ տեխնոլոգիաների ու թատրոնի սինթեզի մասին։ «Ես վստահ եմ, որ նորագույն տեխնոլոգիաները թատրոնը միայն ավելի «սմարթ» կդարձնեն, իսկ բեմի ձևավորման հնարավորությունները՝ անսահմանափակ»,- վստահեցրեց դերասանը։

43 տարի դերասանական փորձ ունեցող Թոխատյանը համոզված է՝ քանի դեռ մարդկանց մոտ կա հետաքրքրասիրությունից դրդված բանալու անցքից ծիկրակելու հակումը, թատրոնը կապրի։

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

September 1, 2025
Կատեգորիա

«Գյուղական համայնքների զարգացում» թեմայով համաժողովը

September 1, 2025
Կատեգորիա

Դբա մաս-մաքուր Դեբետ կամ մաքրության օր Դեբետում

September 1, 2025
Կատեգորիա

Մեր տասներորդ գարունը Արտենի գյուղում

September 3, 2025
Կատեգորիա

Չինական խոհանոց՝ երբ ուտեստը մշակույթներ է միավորում

September 3, 2025
Կատեգորիա

Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ. բացօթյա կինոթատրոն Դսեղում