«Հովեր»․ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ում Կոմիտաս էր հնչում

April 24, 2019
Events

«ՔՈԱՖ-ի համար կարևորագույն նպատակ է մեր գյուղական համայնքների բնակիչներին բարձր արվեստին հաղորդակից դարձնելը, նրանց մտահորիզոնն ընդլայնելը։ «Հովեր» երգչախումբը այդ արժեքների, լուրջ մասնագիտական որակների կրողն է և արվեստի մեծ նվիրյալը»։

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի Գործընկերությունների և միջոցառումների համակարգման ղեկավար Իրինա Իգիթխանյանը մեկնաբանեց ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում կայացած համերգի կարևորությունը։

Ապրիլի 20-ին «Հովեր» պետական կամերային երգչախումբը «Կոմիտաս-150» մշակութային ծրագրերի շրջանակներում Լոռու մարզում էր։ Ըստ Իրինա Իգիթխանյանի՝ «Հովերը» հայտնի է Կոմիտասի իր մեկնաբանություններով, և, որ հատուկ է հենց իրենց, երգացանկում ընդգրկել են Կոմիտասի ոչ այնքան հայտնի գործեր, և այդ բացառիկ ստեղծագործություններն ունկնդրելու հնարավորություն ունեին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի հյուրերը։

«Առաջին անգամ ենք ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում։ Շատ ուրախ եմ, որ էսպիսի լուրջ վերաբերմունք կա մեր երեխաների արտադասարանական կրթության հանդեպ»,- ասաց «Հովերի» խմբավար, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը։

«Հովեր» պետական կամերային երգչախումբը կատարում է երգչախմբային, թատերական, վոկալ-սիմֆոնիկ, օպերային և ավանդական կամերային երաժշտության հարուստ երգացանկ, ինչպես նաև փորձարարական նախագծեր:

Համագործակցում է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի ազգային կամերային նվագախմբի, «Երևանյան հեռանկարներ» փառատոնի հետ, ինչպես նաև մի շարք այլ նվագախմբերի, երգչախմբերի և փառատոնների հետ Հայաստանում և արտասահմանում:

Երգչախումբը հիմնադրվել է 1992 թ.` իր մշտական խմբավար և դիրիժոր Սոնա Հովհաննիսյանի կողմից, ով ներկայումս կատարում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:

«Նման հռչակավոր երգչախմբին ունկնդրելու հնարավորություն ամեն օր չէ, որ ունենում ենք։ Մենք չէինք կարող բաց թողնել այս առիթը»,- ասում էին մարզի բնակիչները։

Մեկ ժամ շարունակ ներկաները վայելում էին Կոմիտասի անխառն արվեստ՝ «Հովերի» մեկնաբանությամբ։ ՔՈԱՖ-ի շահառու համայնքներից, Ալավերդուց և Վանաձորից ժամանած ունկնդիրներին էր միացել նաև Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր Դեսպան Ջուն Յամադան։

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

February 12, 2026
Կատեգորիա

Երբ բառերը դառնում են գույն․ աշակերտներն արվեստի միջոցով նորովի բացահայտում են Սարոյանին

September 1, 2025
Կատեգորիա

«Գյուղական համայնքների զարգացում» թեմայով համաժողովը

September 1, 2025
Կատեգորիա

Դբա մաս-մաքուր Դեբետ կամ մաքրության օր Դեբետում

September 1, 2025
Կատեգորիա

Մեր տասներորդ գարունը Արտենի գյուղում

September 3, 2025
Կատեգորիա

Չինական խոհանոց՝ երբ ուտեստը մշակույթներ է միավորում