ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն

Այստեղ Հայաստանի համայնքների երիտասարդները սովորում են հասկանալ փոփոխվող աշխարհը, զարգացնել հմտություններն ու ձևավորել իրենց ապագան։

2000

Ուսանող Լոռիից (շաբաթական)

30+

համայնք

19

անվճար արտադպրոցական ծրագիր

7

օր (շաբաթական)

Modern building with curved white structures in a green valley surrounded by forested hills at sunset.

Բացահայտել

Ռոբոտաշինությունից ու ծրագրավորումից մինչև ձայնային ձևավորում և ագրոտեխնոլոգիա. ՍՄԱՐԹ-ում երեխաները բացահայտում են իրենց հետաքրքրություններն ու հնարավորությունները՝ ստեղծելով, փորձարկելով և սովորելով։

Զարգանալ

Հոգեբանները, լոգոպեդներն ու սոցիալական աշխատողներն օգնում են երեխաներին նոր հմտությունների հետ միասին զարգացնել ինքնավստահությունն ու դժվարությունները հաղթահարելու կարողությունը։

Առաջնորդել

Երեխաներն իրենց գիտելիքները կիրառում են համայնքների իրական խնդիրների լուծման համար՝ դեռ դպրոցական տարիքից մասնակցելով դրական փոփոխությունների ստեղծմանն ու իրագործմանը։

Ընդլայնելով ՍՄԱՐԹ մոդելի աշխարհագրությունը

Լոռու՝ Յուրեջյանի անվան ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը կրթության ու զարգացման հնարավորություններ է ստեղծում համայնքների երիտասարդներին։  

2028 թվականին Արմավիրի Մյասնիկյան համայնքում իր դռները կբացի երկրորդ ՍՄԱՐԹ կենտրոնը։ Հաջորդը Գորիսն ու Կապանն են։ Ձեր ամսական նվիրատվությունն օգնում է ընդլայնել այս ցանցը և կրթության ու զարգացման հնարավորությունները հասանելի դարձնել Հայաստանի ավելի շատ համայնքների երիտասարդների համար։

ՍՄԱՐԹԻ ՁԱՅՆԵՐԸ

«ՔՈԱՖ-ի շնորհիվ ես ձեռք բերեցի շատ ընկերներ Հայաստանի տարբեր մարզերից, ավելի ինքնավստահ դարձա և, իհարկե, ստացա կրթաթոշակ»։

Դավիթ Մուրադյան, ՔՈԱՖ կրթաթոշակառու

ՍՄԱՐԹԻ ՁԱՅՆԵՐԸ

«Գյուղերում ապրող երիտասարդները հաճախ չունեն այն հնարավորությունները, որոնք ՍՄԱՐԹ-ն է տալիս՝ ստեղծագործական մտածողությունից մինչև նախագծերի մշակում։ ՔՈԱՖ-ի ազդեցությունն իսկապես մեծ է»։

Ասյա Պողոսյան, ՍՄԱՐԹ ուսանող

ՍՄԱՐԹԻ ՁԱՅՆԵՐԸ

«Երաժշտական գործիքների ծրագրի շրջանակում առաջին անգամ կիթառ վերցրի ձեռքս։ Կողքիս նստած ընկերոջս ասացի՝ «Երազանքս հենց նոր իրականացավ»»։

Մարիա Գրիգորյան, ՍՄԱՐԹ ուսանող

Միասին անե՛նք հաջորդ քայլը

Մեկ նվիրատվությունը կարող է օգնել լուծել այսօրվա խնդիրը։ Ամսական նվիրատվությունը՝ վերափոխել ապագան։

Երեխաների կրթությունն ու զարգացումը մեկ ծրագրով չեն ավարտվում։ Ընտանիքների կարիքները նույնպես մշտական են, իսկ շահառու համայնքներն անընդհատ ընդլայնվում են։

Ձեր ամենամսյա աջակցությունը մեզ օգնում է այդ աշխատանքը շարունակել՝ ամիս առ ամիս։ Արարատից ներշնչված՝ հաստատուն, դիմացկուն և միշտ ներկա՝ «Արարատի կանչ»-ը համայնք է, որն ընտրում է ամեն ամիս կանգնել Հայաստանի կողքին։ Ձեր ամսական նվիրատվությունը ՔՈԱՖ-ին հնարավորություն է տալիս երկարաժամկետ ծրագրեր իրականացնել և ավելի շատ երեխաների, ընտանիքների ու համայնքների համար ստեղծել կրթության և զարգացման հնարավորություններ։

Երբ Հայաստանի համայնքներն են զարգանում, զարգանում է ողջ Հայաստանը

Հայաստանի յուրաքանչյուր համայնք լի է տաղանդավոր երեխաներով ու երիտասարդներով, որոնք կերտում են մեր երկրի վաղվա օրը։ Նրանց համար կրթության ու զարգացման հնարավորություններ ստեղծելը ներդրում է ոչ միայն համայնքների, այլև Հայաստանի ապագայի մեջ։

Կանգնի՛ր Հայաստանի կողքին։Արձագանքի՛ր «Արարատի կանչ»-ին։