Երբ համավարակի պատճառով քիքբոքսինգի պարապմունքներն Արտենիում դադարեցվեցին, իսկ հետո տեղափոխվեցին ուրիշ համայնք, ամենից շատ տխրեց Զոհրաբը:
12-ամյա Զոհրաբ Նիկոլյանը երեք տարի պրոֆեսիոնալ քիքբոքսինգով է զբաղվել, համահայկական ու միջազգային մրցաշարերում առաջնային տեղեր զբաղեցրել:
Իսկ երբ անցյալ տարի ՔՈԱՖ-ի ձյուդոյի ծրագիրը մտավ Արտենի, Զոհրաբի ուրախությանը չափ ու սահման չկար: Սկզբից ինքը գրանցվեց, հետո փոքր եղբորը` Էդմոնին, «վարակեց» ձյուդոյով:
Առաջինը եղբայրներն են տնից դուրս գալիս, հետո, հարևան տղաներին ձեն տալով, շտապում են դպրոցի մարզադահլիճ: Մինչեւ մարզչի գալը նրանք պետք է հասցնեն տատամիները դասավորել ու պատրաստվել պարապմունքին:
Զոհրաբը դասերից հետո տուն է շտապում, որ չուշանա ձյուդոյի պարապմունքից։
Աշխարհագրության դասը Արտենիի համար 1 միջնակարգ դպրոցում։ Զոհրաբը դասընկերների հետ։
Աշխարհագրության դասին Զոհրաբը քարտեզի օգնությամբ դաս է պատասխանում:
Պարապմունքից առաջ Զոհրաբն ուղղում է եղբոր՝ Էդմոնի գոտին։
Դասամիջոցներին Զոհրաբը սիրում է պտտաձողի վրա նոր վարժություններ սովորել։
Արտենիում ՔՈԱՖ-ի ձյուդոյի ծրագրում ներգրավված են 22 երեխա։
Զոհրաբը ձյուդոյին լուրջ է վերաբերվում: Ասում է` ուզում է պրոֆեսիոնալ մարզիկ դառնալ:
Եթե կա մարզվելու հարմարանք, ուրեմն եղբայրներով մարզվելու հնարավորությունը բաց չեն թողնի։
Ընդհանրապես, ըստ չգրված օրենքի, ով առաջինը մոտեցավ հեծանիվին, նա էլ առաջինն է վարում։ Քանի որ հեծանիվը մեծ է, երբեմն երկուսով միաժամանակ են այն վարում։