Տեսանկարահանման օպերատոր

ՔՈ ԴԵՐԸ

Եթե դու ստեղծագործ ես, նպատակասլաց և մոտիվացված, ունես փորձառություն տարատեսակ տեսանյութերի, տեսահոլովակների նկարահանման ու մոնտաժման աշխատանքներում, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Տեսանկարահանման օպերատորի և մոնտաժողի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն․

ՔՈ ԹԻՄԸ

Տեսանկարահանման օպերատորի և մոնտաժողի դերը ստանձնելով, դու միանալու ես ՔՈԱՖ-ի Հաղորդակցության թիմին և աշխատելու ես ՔՈԱՖ-ի Ստեղծագործական ղեկավարի անմիջական ղեկավարությամբ։

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Պատրաստել ՔՈԱՖ-ի գործունեությունն ու ծրագրերը լուսաբանող որակյալ նյութեր, ներառյալ՝ տեսահոլովակներ, անիմացիա, գրաֆիկա (motion graphics),
  • Մշակել տարբեր նախագծեր ու ծրագրեր լավագույնս ներկայացնող տեսահոլովակների կոնցեպտ, կազմել storyboard,
  • Պլանավորել, մշակել ու իրականացնել ՔՈԱՖ-ի առաքելությունն ու Հայաստանի գյուղական համայնքները լուսաբանող բացառիկ նյութերի նկարահանումը և պատրաստումը,
  • Իրականացնել տեսախցիկի կիրառման, ձայնի, լուսավորության ապահովման, տեղադրման և այլ պրոֆեսիոնալ գործառույթներ նկարահանման հրապարակում և դրանից դուրս,
  • Մասնակցել վիդեո, անիմացիոն ու գրաֆիկական նյութերի մշակման ռազմավարական նախաձեռնությունների զարգացման գործընթացին,
  • Մոնտաժել տեսանյութեր տարբեր տևողություններով ու տարբեր հարթակների համար,
  • Պատշաճ կերպով վարել ՔՈԱՖ-ի տեսաարխիվը,
  • Տարբեր նյութերի պատրաստման ընթացքում հետևողականորեն պահպանել բրենդային ինքնությունը, դիմագիծն ու ոճը,
  • Մշտապես տեղեկացված լինել տեսանյութերի արտադրության միջազգային զարգացումներից ու մոտեցումներից։

ԴՈՒ

Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․

ԴՈՒ ՈՒՆԵՆԱՍ

  • Տեսանկարահանման օպերատորի մասնագիտական կրթություն,
  • Տեսանյութերի մոնտաժման ժամանակակից ծրագրերի իմացություն և կիրառում,
  • Տեսանկարահանումների և տեսանյութերի մոնտաժման առնվազն 4 տարվա փորձառություն,
  • Ստեղծարար մտածողություն ու թիմային աշխատելաոճ,
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային լավ հմտություններ,
  • Հայերեն լեզվի բանավոր և գրավոր գերազանց տիրապետում,
  • Կազմակերպվածություն և պատասխանատվության բարձր զգացում,
  • Ծանրաբեռնված գրաֆիկին դիմակայելու ու արդյունավետ աշխատելու ունակություն,
  • Պարբերաբար Հայաստանի գյուղեր ճանապարհորդելու, ըստ անհրաժեշտության որոշակի օրեր շարունակ այնտեղ մնալու և աշխատելու պատրաստակամություն,
  • Տեսանյութերի միջոցով հետաքրքիր պատմություններ կերտելու գիտելիք ու փորձ,
  • Դոկումենտալ ոճում նկարահանումների ու մոնտաժի փորձ,
  • Սցենարային մշակում,
  • Կարճ ժամկետներում որակյալ տեսանյութերի պատրաստում,
  • Համոզիչ նյութերի ստեղծման մտահղացումներով հանդես գալու ունակություն,
  • Բոլոր տեսակի վիդեո սարքավորումների կիրառման փորձ (ներառյալ բարձրախոսեր ու լույս),
  • Մոնտաժի (վիդեո և ձայն) հմտություններ։

ՄԵՆՔ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու բնակիչները:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղականաբնակների համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել ՍՄԱՐԹ-ը կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբեդ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։

ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Կազմակերպությունն արագորեն ընդլայնում է իր մասշտաբները՝ մեծացնելով իր աշխատակազմը։ Մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով ևմենք փնտրում ենք պրոֆեսիոնալ թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։

ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ

  • Կյանք փոխող աշխատանքային փորձ,
  • Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
  • Մրցակցային աշխատավարձ,
  • Առողջապահական ապահովագրություն,
  • Բացի ամենամյա վճարվող արձակուրդային օրերից՝ լրացուցիչ վճարվող ազատ ժամեր և փոխհատուցվող օրեր,
  • Մասնագիտական աճի հնարավորություններ,
  • Անվճար անգլերենի և/կամ արևելահայերենի դասընթացներ՝ ըստ կարիքի,
  • Կատարողականի բոնուս,
  • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։

ՄԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ 

Վերջնաժամկետը 2024թ․ օգոստոսի 20-ի օրվա ավարտն է։

Կազմակերպությունն ամենօրա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

2023-ը ՔՈԱՖ-ում տոկունության, ձեռքբերումների և հույսի մասին էր

ՔՈԱՖ-ի արցախյան թիմի այցը Երևան, Արմավիր ու Լոռի

Մեծ թիմ մեծ առաքելության ետևում

100 գյուղ 7 տարվա ընթացքում․ Անահիտի ՔՈԱՖ-յան պատմությունը

Գերմանական պարտաճանաչությամբ Արաքսը

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org