ՔՈ ԴԵՐԸ
Եթե վարորդ ես, ունես «B» կարգի վարորդական իրավունք և 5 տարվա ուղևորափոխադրումների փորձ, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Լոռու մարզի ՍՄԱՐԹ կենտրոնի վարորդի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն քո պարտականությունների մասին․
ՔՈ ԹԻՄԸ
Դու կմիանաս ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոնի թիմին և կաշխատես ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի տրանսպորտի և լոգիստիկայի համակարգողի անմիջական ղեկավարությամբ։
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Ժամանակին և ըստ գրաֆիկի ներկայանալ աշխատանքի։ Համապատասխան ակտով կատարել տրանսպորտային միջոցի ընդունում-հանձնում։
- Ամեն աշխատանքային օր անցնել պարտադիր բժշկական զննում։
- Ամեն աշխատանքային օր մասնակցել տրանսպորտային միջոցի տեխնիկական զննման գործընթացին և աջակցել տրանսպորտային միջոցի տեխնիկական սպասարկմանը։
- Հետևել տրանսպորտային միջոցի անխափան շահագործմանը և մեքենայի մաքրությանը։
- Իրականացնել ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոնի ուսանողների ուղևորափոխադրումներ՝ ըստ նախապես տրամադրված ցանկի և համայնքների։
- Խստորեն պահպանել երթերի իրականացման ժամանակացույցը։
- Խստորեն պահպանել ճանապարհատրանսպորտային երթևեկության և ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոնի կողմից սահմանված երթևեկության կանոնները։
- Հետևել ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոնի կողմից սահմանված ուղևորների հետ հաղորդակցման կանոններին։
- Անցնել վերապատրաստումներ։
- Կատարել անմիջական ղեկավարի առանձին ծառայողական հանձնարարականները։
- C կարգի վարորդական իրավունքի առկայությունը կդիտվի որպես առավելություն
ԴՈՒ
Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․
- Գերազանց վարում ես փոքր մարդատար ավտոմեքենա,
- Աշխարհագրորեն ծանոթ ես Լոռու մարզին և ՀՀ բոլոր ճանապարհներին,
- Կարողանում ես վեր հանել մեքենայի տեխնիկական խնդիրները,
- Տիրապետում ես մեքենայի կառուցվածքին և կարողանում ես սպասարկել այն,
- Կարողանում ես հաղորդակցվել երեխաների, ծնողների, թիմի հետ,
- Մշտապես հետևում ես մեքենայի մաքրությանը,
- Թիմային ես, կարողանում ես համագործակցել ավելի մեծ թիմի հետ,
- Կարողանում ես արդյունավետ աշխատել ծանրաբեռնված գրաֆիկով և հետևել վերջնաժամկետներին,
- Գերազանց հաղորդակցվել բանավոր և գրավոր։
ԴՈՒ ԼԻՆԵՍ
- Աշխատանքային էթիկայի ջատագով:
- Երեխաների հանդեպ հոգատար
- Ուշադիր, պատասխանատու և հաշվետու:
- Սթրեսակայուն և ոչ կոնֆլիկտային։
- Արագ կողմնորոշվող։
ՄԵՆՔ
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:
2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ կրկնօրինակվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։
ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
- Կյանք փոխող աշխատանքային փորձ,
- Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
- Մրցակցային աշխատավարձ,
- Անվճար անգլերենի դասընթացներ՝ ըստ կարիքի,
- Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը՝ 2024թ․ դեկտեմբերի 04-ի օրվա ավարտն է։
Կազմակերպությունն ամենօրյա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։
Աշխատանքի սկիզբը՝ Հունվար, 2025 թվական։