ՔՈ ԴԵՐԸ
ՔՈԱՖ-ը աճում է մեծ մասշտաբներով, և մենք փնտրում ենք մասնագետների, ովքեր պատրաստ են միանալու մեր դինամիկ թիմին։ Մենք փնտրում ենք կազմակերպչական և ռազմավարական հմտություններով օժտված վարչատնտեսական գործերի կառավարչի, ով կղեկավարի մեր Հիմնադրամի վարչական, լոգիստիկ և գնումների գործընթացները՝ ապահովելով դրանց համապատասխանեցումը կազմակերպության ընդհանուր նպատակներին։
ՔՈ ԹԻՄԸ
Վարչատնտեսական գործերի կառավարչի դերը ստանձնելով՝ դու միանալու ես ՔՈԱՖ-ի մեծ թիմին և աշխատելու ես ՔՈԱՖ-ի COO-ի անմիջական առաջնորդությամբ։
ԹԻՄԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ
- Ղեկավարել և վերահսկել կազմակերպության վարչական գործառույթները՝ ապահովելով, որ բոլոր օժանդակ ծառայությունները աշխատեն սահուն և արդյունավետ։
- Ղեկավարել և վերահսկել վարչական աշխատակցի, տեղեկատվական տեխնոլոգիաների պատասխանատուի և տարածքային գործառնական թիմերի աշխատանքները՝ ապահովելով վերջիններիս հստակ ուղղորդում, և խթանելով համագործակցությունը թիմերի միջև՝ խրախուսելով գիտելիքի փոխանակում և նորարարություն։
- Նպաստել վարչական թիմի աշխատանքային նպատակների իրականացմանը և աճին կազմակերպության ներսում։
ԼՈԳԻՍՏԻԿԱ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐ
- Վերահսկել լոգիստիկայի և գնումների համակարգողի աշխատանքը՝ ապահովելով գնումների գործընթացների արդյունավետ, թափանցիկ և ծախսարդյունավետ իրականացումը։
- Ապահովել աշխատակազմին լոգիստիկ աջակցությամբ՝ ներառյալ տրանսպորտային ծառայությունների կառավարումը։
- Վերահսկել կազմակերպության մատակարարման շղթան՝ ապահովելով ապրանքների և ծառայությունների ժամանակին և ճշգրիտ առաքումը։
- Կիրառել գնումների և մատակարարների կառավարման ոլորտում լավագույն փորձը՝ ծախսերը օպտիմալացնելու և որակը պահպանելու նպատակով։
- Վերահսկել և կառավարել SMART կենտրոնի այցելուների տրանսպորտային ծառայությունները, ներառյալ երթուղու պլանավորումը, մեքենաների հետևման համակարգերի ներդրումը, վառելիքի գնումը և տրանսպորտային պարկի սպասարկումը։ Վերահսկել վարորդների աշխատանքի արդյունավետությունը և ժամանակացույցը՝ ապահովելով ծառայությունների արդյունավետ մատուցում և անվտանգության նորմերին համապատասխանությունը։
ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
- Զարգացնել և բարելավել վարչական գործընթացները՝ ապահովելու արդյունավետություն բոլոր բաժիններում։
- Սերտորեն համագործակցելով ղեկավար թիմի հետ՝ ներդնել համակարգեր, որոնք կվերահսկեն և կբարելավեն կազմակերպության գործառնական արդյունավետությունը՝ ապահովելով, որ բոլոր բաժինները հետևեն իրավական և նորմատիվ պահանջներին։
- Ապահովել ընթացիկ տարվա ֆինանսական բյուջեի արդյունավետ օգտագործումը, հատկապես գնումների գործընթացներում՝ միաժամանակ պահպանելով և օպտիմալացնելով նյութական և ֆինանսական ռեսուրսները։
ՏՏ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
- Վերահսկել ՏՏ պատասխանատուի աշխատանքը՝ ապահովելու, որ կազմակերպության տեխնոլոգիական ենթակառուցվածքները լավագույնս նպաստեն գործառնական արդյունավետությանը։
- Վերահսկել այն գույքի պաշտպանությունը, պահպանությունը և ճիշտ օգտագործումը, որը հանձնված է աշխատակազմին։
- Վերահսկել աշխատակազմի կողմից օգտագործվող համակարգչային սարքավորումների և ծրագրային ապահովման սպասարկման ծառայությունները։
- Ղեկավարել տեխնոլոգիական լուծումների բարելավման նախաձեռնությունները կազմակերպության ողջ տարածքում, ներառյալ համակարգերի արդիականացումները, անվտանգության արձանագրությունները և օգտատերերի աջակցությունը։
ԴՈՒ
Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․
ԴՈՒ ԳԻՏԵՍ
- Բիզնես վարչարարության, կառավարման, լոգիստիկայի կամ հարակից ոլորտի բակալավրի աստիճան, մագիստրոսի աստիճանը կդիտվի որպես առավելություն,
- Գնումների գործընթացների, մատակարարների կառավարման և լոգիստիկայի գործընթացները,
- Տրանսպորտային լոգիստիկայի համապարփակ ըմբռնում, ներառյալ տրանսպորտային միջոցների կառավարման, երթուղիների օպտիմալացման և տրանսպորտային ծախսերի վերահսկման ուղղությամբ,
- Իրավական ոլորտի, պայմանագրերի կառավարման և վարչական վերահսկողության ոլորտում աշխատանքային պրակտիկ գիտելիքներ,
- ՏՏ հմտությունները և տեխնոլոգիական ենթակառուցվածքների կառավարման վերաբերյալ պատկերացումը կդիտվի որպես առավելություն։
ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ
- Ղեկավարել թիմեր,
- Կազմակերպել աշխատանքային գործընթացներ և լուծել բարդ խնդիրներ,
- Աշխատել արագընթաց, առաքելությամբ ղեկավարվող միջավայրում,
ԴՈՒ ԼԻՆԵՍ
- Վարչարարության, գործառնությունների, լոգիստիկայի կամ գնումների կառավարման ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձով,
- Ուժեղ միջանձնային և հաղորդակցական հմտություններով օժտված, համագործակցող և լուծումների վրա կենտրոնացած մոտեցումամբ,
- Առաջնորդ՝ կազմակերպչական և հաղորդակցման ուժեղ հմտություններով։
ՄԵՆՔ
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:
2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ կրկնօրինակվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։
ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
- Մրցակցային աշխատավարձ,
- Առողջական ապահովագրություն,
- Մասնագիտական աճի հնարավորություններ,
- Կատարողականի հիման վրա բոնուսներ,
- Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը՝ 2024թ․ նոյեմբերի 15-ի օրվա ավարտն է։
Կազմակերպությունն իրականացնում է դիմումների ընթացիկ դիտարկում, որի արդյունքներից կախված, համապատասխան թեկնածուի հավաքագրման գործընթացը և ընտրությունը կարող է կատարվել նախքան սահմանված վերջնաժամկետի ավարտը։