Աշխարհը՝ ստարտափ․ որպես հիմնադիր մտածեք

Կորոնավիրուսի բերած ճգնաժամը նոր, անհավանական հնարավորություններ է բացում։ Հիմա ամենաճիշտ պահն է՝ իմանալու ամեն նոր բանի պատմությունը, ծանոթանալու նոր գաղափարների ծագման գործընթացին և տեսնելու դրանք իրագործելու ուղիները։ ՔՈԱՖ-ը ևս փոխակերպվեց թվայինի ու իր միջոցառումներն էլ բերեց առցանց հարթակ։ ՍՄԱՐԹամեջը դրանցից մեկն է, ու հենց առաջին օնլայն հանդիպումը ստարտափների թեմայով էր՝ փոքր բիզնեսների, որոնք հեղափոխություն են բերում։

Լավագույնից դասեր առնելու համար հրավիրեցինք ոլորտի գուրու Վանիկ Չալոյանին՝  Ստարտափ ակումբների համահիմնադիր և Ստարտափ Արմենիա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Նա նաև դասավանդում է Տավուշի մարզի Կոթի և Այգեհովիտ գյուղերի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ սենյակներում անցկացվող գյուղական ստարտափ ակումբներում։ Ֆեյսբուքի ու Zoom-ի հարթակներով ՈՒՂԻՂ կապով միանալով հարյուրավոր ՔՈԱՖ-ցիների ու մեր էջի հետևորդների՝ Վանիկ Չալոյանը ապագա հայտնագործողների հետ միասին բացահայտում էր ստարտափի անսահման աշխարհը։

Skype-ը, Airbnb-ն և Ֆեյսբուքը, կամ էլ հայկական PicsArt-ը, Earlyone-ը և Crisp-ը հին ու նոր, գործող ու ցնցող ստարտափներ են։ Նրանք հաջողել են, քանի որ հիմքում դրված գաղափարն էր նորարական և շեշտակիորեն հեշտացնում էր մարդկանց կյանքը։ Պարզապես պետք է ստանդարտից դուրս մտածել ու անընդհատ հնարամտություն ցուցաբերել։ Ցանկացած ոլորտում կարելի է ստարտափ հիմնել։

Հաջողակ ստարտափների բանաձևը հետևյալն է՝

  •  Կարևոր է հրաշալի գաղափար ունենալու և այն բիզնես-պլանի վերածել
  •  Կենսական անհրաժեշտություն է բացառիկ թիմ ունենալը։ «Ինչքան լավն է թիմդ, այնքան մեծ է ստարտափի հաջողությունը։ Միշտ ձգտեք ճիշտ մարդուն ճիշտ գործը վստահել, ընտրել մարդկանց, ովքեր իսկապես ուզում են աշխատել։ Ու որևէ բան մի՛ պահանջեք այն մարդուց, ով դա քեզ չի կարողանալու տալ»,- վստահեցնում է խանդավառ ստարտափցին։

Իսկ որտե՞ղ հիմնել ստարտափ։ Պատասխանը գուցե ոմանց զարմացնի՝ հենց այստեղ՝ Հայաստանում։ Չկա ստարտափի համար ավելի լավ երկիր, քան Հայաստանն է։ Երբեք մի դադարեք խնդիրների լուծումները փնտրել, շարունակ ուշադիր եղեք համայնքի անցուդարձին։ Պարզապես անընդհատ ընդլայնեք ձեր գիտելիքներն ու երբեք մի դադարեք հավատալ ձեր ուժերին:

«Դուք եք ապագայի փոփոխություններ բերողը, ապագայի Մարկ Ցուկենբերգը, Բիլ Գեյթսը, Իլոն Մասկը և մյուսները, ովքեր թեքել են մարդկության պատմության անիվը»,- այսպես է մոտիվացնում մեր ուսանողներին Վանիկը։

Անհրաժեշտությունը նորարարության մայրն է: Այն ժամանակակից հարմարությունները, սարքերն ու գործիքներն, որ ունենք, մի ժամանակ ստարտափեր են եղել։ Դրանք հաջողվել են, քանի որ այն մարդիկ, ում առաջնորդներ ենք կոչում, զգացել են այդ նորարարության անհրաժեշտությունը, հավատացել են իրենց մտքին ու այն առաջ տարել։ Մենք հավատում ենք, որ Հայաստանի գյուղերում ապրող բոլոր երեխաները վաղվա առաջնորդը լինելու և իրենց համայնքը լավագույն վայր դարձնելու ներուժն ունեն։

Վերջին հրապարակումները

«Մեկ դար, երկու լեգենդ». Փարաջանովի ակնահաճո գույներն ու Ազնավուրի՝ ականջ շոյող երգերը ՍՄԱՐԹ-ում

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org