Ցորենի արտեր ու պանրագործություն․ Վահագնի

Լոռու ամենաչքնաղ գյուղերից մեկը բազմել է Փամբակ գետի ափին։ Լեռնոտ Վահագնիում մի 900 մարդ է ապրում։ Օրվա հացը վաստակում են անասնապահությամբ, ցորենի, գարու, առվույտի, կարտոֆիլի, կաղամբի և այլ մշակաբույսերի աճեցմամբ։

Վահագնիում հանգիստ կարելի է զբոսնել․ ինչ կոշիկով էլ որ լինեք, վստահաբար չի վնասվի։ Սա թերևս այս շրջանի միակ գյուղն է, որի փողոցներն ասֆալտապատ են։ «Մի քանի տարի առաջ պետական պաշտոնյաներ պիտի մեր գյուղ այցելեին՝ միջոցառման մասնակցելու։ Ճանապարհները նորոգեցին, որ հյուրերի ժամանման պահին ամեն ինչ կոկիկ ու սարքին լինի»,- մանրամասնում է ՔՈԱՖ-ի շրջանավարտ Մարիամ Կիրակոսյանը։

Թեև Խորհրդային միությունը վաղուց չկա, Վահագնիի երիտասարդները գիտեն, որ Խորհրդային շրջանի մեծ քաղաքական գործիչ Անտոն Քոչինյանը հենց իրենց գյուղից էր։ Նման փոքրիկ համայնքներում հռչակավոր համագյուղացի ունենալն առանձնակի հպարտության առիթ է։

48613318482_ca4bd8aaaa_c.jpg (799×533)

Վահագնին պանրագործությամբ է հայտնի։ Համայնքում գործող երկու-երեք արտադրամասերն աշխուժացնում են տեղական տնտեսությունը, կաթ, թան ու «Լոռի» տեսակի պանիր են արտադրում։ Կաթի պահանջարկն այնքան մեծ է, որ երբեմն տեղացիներն անգամ այն գնելու դժվարություն են ունենում․ սպառված է լինում։

Ընդարձակ վարելահողեր ունի համայնքը, մեծ մասը տարիներ շարունակ անմշակ էր։ Բայց այս տարվա սկզբին գյուղացիները մեծ քանակությամբ կարտոֆիլ և ցորեն մշակեցին: Բարեբախտաբար, բերքն առատ էր ու հարուստ, ու դա ոգևորեց համագյուղացիներին արդեն հաջորդ տարի ավելի շատ հող մշակելու, ընդարձակելու գործը։

50273388758_64de7205fe_c.jpg (799×533)

Մեծերի սերունդը գյուղում ապրուստ վաստակելու հնարավորություններ գտնում է, այնինչ Վահագնիի երիտասարդենրի սպասելիքները շատ ավելի մեծ են։ Մերձակա ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը փոխել է Լոռու մարզի երիտասարդների կյանքը, իսկ գյուղում առկա հնարավորություններն ու առաջարկները դեռևս լայն չեն․ «Տղաները արտերկրում են աշխատանք փնտրում, իսկ աղջիկները երազում են տեղափոխվել․․․ կամ ամուսնանալ քաղաքում»,- ասում է Մարիամը։ Նա վստահ է, որ իրենց գյուղի աղջիկները շատ ավելի են հետաքրքրված կրթության ու հմտությունների զարգացման հեռանկարով, քան տղաները։ Ո՞վ գիտի՝ ինչու․․․

50274075126_1ea85d3e29_c.jpg (799×533)

Շնորհիվ ՔՈԱՖ-ի աջակիցների՝ 2019-2020 թվականները գյուղում նշանավորվեցին դպրոցի ճաշարանի ու ատամնակայանի (ատամները մաքրելու համար հատուկ լվացարաններ), ինչպես նաև համայնքի խաղահրապարակի բացմամբ։

50087492242_07b559ae6b_c.jpg (799×533)

Մեծ ու փոքր քայերով՝ Վահագնին զարգանում է նաև շնորհիվ իր այն բնակիչների, որոնք թեև համայնքում չեն ապրում, բայց պարբերաբար այցելում են և հանդես գալիս համայնքի զարգացման նախաձեռնություններով։

Ձեր աջակցության շնորհիվ Վահագնիում անցկազվող ՔՈԱՖ ծրագրերը գյուղացիներին համայնքում մնալու, աշխատելու և արարելու մղում են տալիս։ Եկե՛ք միասին ավելին անենք՝ coafkids.org/donate

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org