ՔՈ ԴԵՐԸ
Եթե ծրագրավորման մասնագետ ես և կրթության ջատագով, ով ունի երեխաների հետ աշխատանքի փորձ, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ծրագրավորման ծրագրավարի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն քո պարտականությունների մասին․
ՔՈ ԹԻՄԸ
Դու կմիանաս ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ծրագրերի թիմին և կաշխատես ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կրթական ծրագրերի գնահատման եւ զարգացման ղեկավար անմիջական ղեկավարությամբ։
ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ (80%)
- Մշակել ծրագրավորման ծրագրի նպատակներն ու վերջնարդյունքները, ինչպես նաև դրանց կից տեսական և գործնական բովանդակություն:
- Հընթացս ստեղծել և բարելավել համապատասխան ուսումնական պլանները, դասապլանները, օժանդակ նյութերը, վարժանքները։
- Մշակել ուսանողների առաջընթացի գնահատման համար նախատեսված գնահատման ռուբրիկները։
- Միաժամանակ ու կանոնավոր աշխատել 5 խմբերի հետ:
- Հետևողական լինել ուսանողների անհատական և թիմային առաջընթացին։
- Յուրաքանչյուր դասընթացի ընթացքում պլանավորել և իրականացնել ծրագրային նախագիծ:
- Օգտագործել դասապրոցեսի արդյունավետ կազմակերպման նորարարական տեխնիկաներ, հարթակներ։
- Բազմամասնագիտական թիմի աջակցությամբ՝ աշխատել և մշակել համապատասխան բովանդակություն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների համար:
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ (20%)
- Շարունակաբար արդյունավետ հաղորդակցվել և համագործակցել կրթական խորհրդատուի և ադմինիստրատիվ օղակների աշխատակիցների հետ՝ սովորողների կարիքների, դասերի գնահատման մեխանիզմների և հաճախության գրաֆիկի մասին։
- Արդյունավետ աշխատել նախագծահեն ուսումնառության մասնագետի հետ՝ կրթական ծրագրի նպատակներին և վերջնարդյունքներին համապատասխան նախագծերի պլանավորման և իրականացման աշխատանքների շրջանակում:
- Նպաստել անվտանգ, ստեղծարար և երևակայությունը խթանող աշխատանքային և ուսումնական միջավայրի ստեղծմանը՝ շարունակաբար համագործակցելով և սեփական փորձառությունը կիսելով այլ ծրագրավարների հետ։
- Մասնակցել հիմնադրամի և գործընկեր կառույցների կողմից կազմակերպվող թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ աշխատանքային վերապատրաստումներին։
ԴՈՒ
Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․
ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ
- Ծրագրավորման դասավանդման մեթոդներին, քանի որ ունես դրան համարժեք կրթություն (օրինակ՝ մանկավարժական որակավորում) կամ այլ համարժեք կրթություն և դասավանդման փորձ։
- JavaScript ծրագրավորման լեզվին (ծրագրավորման այլ լեզուների տիրապետումը կդիտարկվի որպես առավելություն),
- Ֆորմալ կամ ոչ ֆորմալ կրթական միջավայրում ծրագրավորման ծրագրերի իրականացման առնվազն մեկ տարվա փորձ:
- Գերազանց հայերենի գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններին։ Անգլերենի կամ ռուսերենի իմացությունը ցանկալի է։
ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ
- Սահուն աշխատել տեխնոլոգիաների հետ (հատկապես այն սարքավորումների, որոնք օգտագործվում են ծրագրավորման դասընթացների ժամանակ):
- Կառավարել կոնֆլիկտները և լինել թիմային խաղացող:
- Կազմակերպել աշխատանքն ըստ առաջնահերթությունների:
- Համագործակցել ավելի մեծ թիմի հետ:
- Արդյունավետ աշխատել ծանրաբեռնված գրաֆիկով և հետևել վերջնաժամկետներին:
- Գերազանց հաղորդակցվել բանավոր և գրավոր։
- Աշխատանքային գործընթացում կիրառել ԱԲ գործիքներ:
- Աշխատել 8-12 և 12-18 տարեկան աշակերտների հետ:
ԴՈՒ ԼԻՆԵՍ
- Աշխատանքային էթիկայի ջատագով:
- Նախաձեռնություն ստանձնող և կատարող:
- Ստեղծագործ, “out-of-the-box” մտածող:
- Բաց նորարարության համար և քննադատ:
- Պատասխանատու և հաշվետու:
- Մեդիագրագետ:
- Շարունակական կրթության գաղափարի կրող։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ
- Դու կաշխատես շաբաթական 5 օր՝ 11:00 – 20:00՝ չորեքշաբթիից կիրակի օրերին:
ՄԵՆՔ
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:
2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ տարածվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։
ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
- Կյանք փոխող աշխատանքային փորձ,
- Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
- Մրցակցային աշխատավարձ,
- Մասնագիտական աճի հնարավորություններ,
- Անվճար անգլերենի դասընթացներ՝ ըստ կարիքի,
- Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը՝ 2025թ․ մարտի 15-ի օրվա ավարտն է։
Կազմակերպությունն ամենօրյա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։