Տիկո Մակունցն իր աշխատանքների վաճառքից գոյացած ողջ հասույթը կնվիրաբերի ՔՈԱՖ-ԻՆ

Սան Ֆրանցիկոյից տաղանդավոր հայ նկարիչ, ՔՈԱՖ-ի վաղեմի ընկեր Տիկո (Տիգրան) Մակունցը հանձնառել է իր աշխատանքների վաճառքից գոյացած ողջ հասույթը նվիրաբերել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին (ՔՈԱՖ):

Տիգրանը տարվեց գեղանկարչությամբ, երբ դեռ պատանի էր ու բնակվում էր Երևանում։ «Երբ ես 14 տարեկան էի, նկարելու անհագ ցանկություն ունեցա ու գնեցի յուղաներկի էժան մի տուփ, մի քիչ էլ թուղթ», – հիշում է նկարիչը,- «Մնացածը պատմություն էր»: Որպես ինքնուս նկարիչ՝ Տիգրանը սկսեց փորձարկումներ անել յուղաներկերի և պաստելների հետ՝ արվեստն օգտագործելով որպես կյանքի բարդ շրջանները հաղթահարելու միջոց: Նա սփոփանք գտավ բնության գեղեցկության մեջ. «Տպավորություն է, թե աշխարհը հատուկ կեցվածք է ընդունում ինձ համար իր փոքրիկ կանաչ անկյուններով, քաղաքային միջավայրով, անտառներով, լեռներով և նույնիսկ ծովափերով»։ Անկախ նրանից՝ խոսքը բակի հանգստության, լեռնային լանդշաֆտների վեհության և կամ թեյամանի հավաքածուի պարզ գեղեցկության մասին է, Տիգրանի արվեստը հավերժացնում է հանդարտության պահերը՝ պատկերելով մեր կապը բնության հետ նուրբ վրձինների ու ոչ հստակ գծերի միջոցով:

Հետխորհրդային Հայաստանում մեծացած նկարիչը ջերմությամբ է հիշում, թե իր մանկության վրա որքան խորը ազդեցություն են ունեցել կամավորների կողմից իրականացված արվեստի վարպետության դասերը: Արվեստի, երաժշտության, թատրոնի և դիցաբանության մասին դասերը հնարավորություն են տվել Տիգրանին ծանոթանալ արտաքին աշխարհի հնարավորություններին։ Տիգրանի խոսքերով՝ դա իր երբևէ ունեցած ամենահիշարժան և մտահորիզոնն ընդլայնող փորձառություն է եղել: Նա ՔՈԱՖ-ի կատարած աշխատանքը դիտարկում է՝ որպես իր պատանեկության տարիներին ունեցած փոխակերպող հնարավորությունների շարունակություն, քանի որ ՔՈԱՖ-ը երեխաներին հնարավորություն է ընձեռում բացահայտելու իրենց տաղանդները արվեստի, ճարտարագիտության, լեզվի և այլ ստեղծագործական ոլորտներում: «ՔՈԱՖ-ն այսպիսի փոխակերպող ծառայություններ է մատուցում ավելի քան 100,000 երեխայի»,-նշում է Տիգրանը,-«Ահա թե ինչու եմ ես այդչափ հատուկ վերաբերվում այս բարեգործական հիմնադրամին և կոչ անում բոլորին աջակցել հնարավորության սահմաններում»:

ՔՈԱՖ թիմի ու Հայաստանի մանուկների անունից շնորհակություն ենք հայտնում Տիգրանին՝ այս անգնահատելի աջակցության համար: Նրա հրաշալի աշխատանքներին ծանոթանալ կարող եք այստեղ. www.makunts.com:

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org