ՍՄԱՐԹ դասընթաց Թենի Ադամյանի հետ

Արվեստը երեխաների ինքնարտահայտման լավագույն միջոցներից մեկն է։ Ժամանակակից ճարտարագիտության ու ձեռներեցության ոլորտի ծրագրերին զուգահեռ՝ ՍՄԱՐԹ քաղաքացիության կրթակարգում արվեստն իր ուրույն տեղն ունի։

Այս ճյուղն ընդգրկող ծրագրերից են նկարչությունը, թվային նկարչությունն ու կատարողական արվեստը։ 

ՍՄԱՐԹ-ի կրթական ֆորմատներից մեկը ՍՄԱՐԹ դասընթացներն են, որոնք ուսանողներին հնարավորություն են տալիս կիրառական գիտելիքներ ստանալ ու կաղապարներից դուրս մտածել։ Դասընթացների ղեկավարներն ընտրվում են ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային մասնագետներից։

Փետրվարի 14-28-ը անց կացվեց առաջին ՍՄԱՐԹ դասընթացը գրաֆիկ դիզայներ Թենի Ադամյանի հետ։ Ծնվելով Իրանում՝ Թենին առաջին անգամ Հայաստան է եկել 2003 թվականին՝ ուսանելու Գեղարվեստի պետական ակադեմիայում։ Հետագայում, նա արդեն իր ամուսնու հետ տեղափոխվել է Անգլիա ու ապրել այնտեղ չորս տարի։ Կյանքը կրկին նրանց հետ բերեց Հայաստան 2015-2016 թվականներին, և նրանք այժմ ապրում են Դիլիջանում։  Թենին փորձառու գրաֆիկ դիզայներ և դիմանկարիչ է, ով նաև մանկավարժական փորձ ունի։

ՍՄԱՐԹ-ի նկարչության և թվային նկարչության 6-11 տարեկան 17 ուսանողներից բաղկացած խումբը հնարավորություն ստացավ ծանոթանալու Թենիի՝ դիզայնի յուրահատուկ մոտեցմանը։ Նրանք օգտագործեցին մանր-մունր իրեր՝ թղթեր, պլաստիկ նյութեր՝ պատրաստելով բացիկներ։ Ամենակարևորը՝ նրանց երևակայությունը հարթաչափությունից տեղափոխվեց եռաչափության դաշտ։

«Դասընթացի նպատակը ինտերակտիվ  բացիկներ պատրաստելն էր։ Երեխաների հետ աշխատելիս ամենանկատելին նրանց օգնելու ցանկությունն էր․ բոլորը շատ էին օգնում ու դասն ավարտվելուն պես մոտենում էին ինձ ու հարցնում, թե ինչպես կարող են օգնել՝ հավաքել աշխատասենյակը» ,- ժպիտով պատմում է Թենին։


«Դասընթացը զարգացնում է երեխաների ստեղծարար մտածողությունը, նրանց մեջ սերմանում իրերը, ինչպիսիք թուղթն ու պլաստիկն են, վերամշակելու կամ բազմակի օգտագործելու մշակույթը։  Թիմային աշխատանքի շնորհիվ նրանք նաև կիսում են աշխատանքային գործիքները, որն իր հերթին զարգացնում է նրանց համագործակցության հմտությունները․ իրարից կռվելու որևէ բան վերցնելու փոխարեն նրանք արդեն գիտեն միմյանց հետ համագործակցել»,- նշում է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ծրագրերի ղեկավար Շահանե Հալաջյանը։ 


Արդյունքում, մեր ուսանողները ձևավորեցին նամակներ, անձրևանոցի կառուցվածքով և «Իմ պատուհանից այն կողմ» թեմայով բացիկներ, որտեղ նրանք ներկայացրին իրենց համայնքները։

Այժմ մեր ուսանողները կիմանան՝ ինչպես անակնկալ մատուցել սիրելի մարդկանց իրենց ձեռագործ բացիկներով և որ փոքրիկ իրերին միշտ էլ կարելի է իմաստ ու նշանակություն հաղորդել` դրանք նոր իրերի պատրաստման մեջ կիրառելով։

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org