Տարոն Պետրոսյան. «ՍՄԱՐԹ-ի շնորհիվ սովորեցի լայն նայել աշխարհին»

Վանաձորից 14-ամյա Տարոն Պետրոսյանի արկածային փորձարկումները սկսվել են սպորտից (մինչ այսօր հասցրել է զբաղվել ֆուտբոլով, գիմնաստիկայով, ըմբշամարտով, թեթև ատլետիկայով ու բասկետբոլով) և շարունակվում են ՍՄԱՐԹ-ում՝ երաժշտական գործիքների, ծրագրավորման և ձայնային ձևավորման ծրագրերում ակտիվ ներգրավմամբ։

«Մինչև ՍՄԱՐԹ գալը չշփվող ու ինքնամփոփ երեխա էի։ Ընտանիքիս հորդորներով 9 տարեկանում հայտնվել եմ կենտրոնում ու չեմ էլ նկատել, թե ինչպես կամաց-կամաց դարձա բաց՝ մարդկանց ու աշխարհը բացահայտելու համար»,- հիշում է Տարոնը։

Երաժշտական գործիքները լրիվ ուրիշ աշխարհ բացեցին ՍՄԱՐԹացու համար։ Ծրագրում ներգրավվելով՝ նա ուզում էր կիթառ նվագել սովորել, բայց առաջին անգամ հարվածային գործիքները նվագելու փորձից հետո, մոռացել է կիթառի մասին։

«Ես ինձ համար գնել եմ հարվածային գործիքների էլեկտրական հարմարանք, որպեսզի տանը կարողանամ ՍՄԱՐԹ-ում սովորածս պարապել»,- պատմում է Տարոնը ու հավելում, որ ծրագրերի ընդմիջումներին վազում էր կենտրոնի ստուդիա նվագելու։

Արկածային փորձարկումները նրան բերեցին «Վահե և Լյուսի» հիմնադրամի ու ՔՈԱՖ-ի կողմից կազմակերպված «Հայկականի արդիականացում» մրցույթում հաղթանակին՝ հայկական արտադրության «Պինգվինաշեն» մուլտֆիլմի մի հատվածի վերահնչյունավորման աշխատանքով։

«Այս տարի էլ եմ դիմել ու այս անգամ արդեն երկու անվանակարգում եմ հաղթող ճանաչվել՝ ձայնային ձևավորում և երաժշտական գործիքներ»,- անթաքույց ուրախությամբ ասում է Տարոնը, ով երազանքները նպատակներ է դարձնում ու հասնում դրանց։

Միայն մի մանկական «փախած» երազանք ունի՝ «սարդ-մարդ» դառնալ։

Տարոնի դեմքը, երբ իմացավ, որ «Մեկ դար, երկու լեգենդ» մրցույթի երկու անվանակարգում մրցանակային տեղեր է զբաղեցրել։

Յոթ ամիս է, ինչ Տարոնը «Վանաձորի 2010 թվականների» բասկետբոլի հավաքականի խաղացող է։

Հարվածային գործիքների վրա նվագելու հմտությունները զարգացնելու համար Տարոնն ազատ ժամանակ օնլայն տեսանյութեր է նայում։

«ՍՄԱՐԹ-ն օգնեց մասնագիտական կողմնորշման հարցում։ Պլանավորում եմ «սպիտակ հաքեր» դառնալ։ Այս պահին աշխատում եմ ՔՈԱՖ-ի համար արհեստական բանականության վեբ դիզայնի վրա։ Ծրագրավար Նարեկի օգնությամբ արդեն ունեմ մակետը, որը ինձ շատ կօգնի ավարտին հասցնել այն»։

Երաժշտական գործիքների աշխատարանի ընթացքում ֆրանսիացի DJ Քրիսի օգնությամբ ՍՄԱՐԹացիները դիջեյական վահանակի օգնությամբ երաժշտական միքսեր անել են սովորում։

Տարոնն առիթը բաց չի թողնում պրոֆեսիոնալ գործիքի վրա նվագելու։

Այս անգամ Տարոնը «Մեկ դար, երկու լեգենդ» մրցույթից տուն է տանում միանագամից երկու մրցանակ. «Երաժշտական գործիքներ» անվանակարգում՝ առաջին, իսկ «Ձայնային ձևավորում» անվանակարգում՝ երրորդ տեղ։

Հեղինակ՝ Քնար Բաբայան

Վերջին հրապարակումները

ՔՈԱՖ-ի անգլերենի դասագրքերը՝ հանրակրթական դպրոցներում. ինչպե՞ս են դրանք փոխակերպում կրթությունը Հայաստանում

Թաթուլ  Բոստանչյան. «Երեխաների հետ աշխատանքն օգնում է նոր մարդկանց ու գույներ բացահայտել»

Տարոն Պետրոսյան. «ՍՄԱՐԹ-ի շնորհիվ սովորեցի լայն նայել աշխարհին»

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org