Ստեփանակերտից Բաղրամյան. Մարիայի նոր խաղալիքներն ու հին խաղերը

Ստեփանակերտից 3-ամյա Մարիան մի քիչ «մոլորվել» է ժամանակի ու տարածության մեջ։ Բայց մի հասցե նա լավ է հիշում՝ գյուղ Հացիկ։

Սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանվելուց հետո Մարիայի ընտանիքը հաստատվել է Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում։ Շաբաթը երկու անգամ նա հայրիկի ուղեկցությամբ հաճախում է ՔՈԱՖ-ի Հացիկի Երեխայի և ընտանիքի կենտրոն ու մասնակցում մանկան զարգացման անկյան պարապմունքներին։

Կենտրոնում նա ընկերների հետ շփվում է արցախյան բարբառն ու իր սովորած գրական հայերենն իրար խառնելով։ Մանկան զարգացման անկյան հոգեբան Ռուբինան կատակով ասում է, որ Մարիան իրենց հետ խոսում է «պարզեցված բարբառով»։ Արդեն բոլորը գիտեն, նա միշտ իր կարծիքն ու դիտարկումներն ունի, անկաշկանդ արտահայտում է դրանք։

«Եթե հանկարծ խմբում մեկը տխուր է կամ հուզված, Մարիան անպայման մոտենում է ու փորձում հետը զրուցել»,-ասում է Ռուբինան։

Մարիան Ստեփանակերտի իր ծննդյան տոնի լուսանկարներն է ցույց տալիս ու թվարկում այնտեղի իր ընկերների անունները։

Մարիան իհարկե գիտի «ոսկե ձկնիկի» հրաշագործ ունակությունների մասին, բայց, այնուամենայնիվ, ձուկ որսալուց նա նախընտրում է վարդագույնը։

3-ամյա արցախցին հասակակից ընկերների համար երբեմն «ռուսերեն է հնչում», բայց խաղը ջնջում է բոլոր լեզվական պատնեշները։

Մարիան ասում է, որ ինքը ինքնագլոր (սամակատ) ունի և չունի, քանի որ այն Արցախում է մնացել, ինչպես և նրա խաղալիքների մեծ մասը։ Նա մի քիչ մոլորվել է «մեծերի աշխարհում»։

Մարիայի լավագույն խաղընկերներն ու «հանցակիցներն» ավագ եղբայրներն են։

-Շնչի, հիմա քիչ շնչի (արտաշնչի),- այսպես Մարիան օրը մի քանի անգամ «լսում» է հայրիկի սիրտը։

Մարիան մայրիկին վրդովված պատմում է, որ տիկնիկ Մաշան էլի հիվանդացել է, ու ինքը ստիպված է դիմել ռադիկալ քայլերի և սրսկել տիկնիկին։

Արքայադուստրն ու հավատարիմ ասպետները։

Հեղինակ՝ Քնար Բաբայան

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org