Օգնելով երեխաներին ինքնարտահայտվել անկաշկանդ

Երբևէ զգացե՞լ եք, թե որքան կարևոր է արտահայտվելիս ճիշտ բառերն ընտրելը։ Երբևէ տատանվե՞լ եք ճշմարտությունը կամ ճիշտ բան ասելու միջև։ Արդյոք դա չի՞ նշանակում պարզապես ի վիճակի լինել արտահայտել այն, ինչ իրապես նկատի ունեք։

Ի ծնե տարբեր են մեր հատկանիշները։ Հաղորդակցական ունակություններն սկսում են զարգանալ դեռ բարուրից։ Լաց լինելով, թոթովախոսությամբ և ժեստերով երեխան փորձում է լսելի դառնալ, իսկ մեծանալով՝ հաղորդակցվել ու կառուցել տարբեր հարաբերություններ․ այդպիսով, անվերջ կատարելագործվում են սոցիալական շփումների մեր կարողությունները։

Հաղորդակցության սահմանափակումներ ունեցող երեխան պետք է լոգոպեդական աջակցություն ստանա, որ կարողանա արտահայտել իր առօրյա ու հիմնական պահանջմունքները։ Լոգոպեդը կարող է և օգնում է զարգացնել հաղորդակցությանը վերաբերող տարբեր հմտություններ՝ գրավոր ու բանավոր։

2012 թվականից ի վեր ՔՈԱՖ-ի գյուղական ծրագրերի մաս է կազմում լոգոպեդական ծառայությունը։ Շահառուները Արմավիրի, Արագածոտնի և Շիրակի մարզերի 10 համայնքների 3-10 տարեկան երեխաներն են։ Մենք աշխատում ենք խոսքի դժվարությունների կանխարգելման և շտկման ուղղությամբ՝ հիմնվելով համակարգված և փորձված մոտեցումների վրա։ Շուրջ 8 տարիների ընթացքում ավելի քան 1200 երեխաներ կարողացել են հաղթահարել իրենց խոսքային դժվարությունները։ Աուտիզմ, դաունի համախտանիշ, մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաները թերապիան ստանում են շարունակաբար։ Կարող ենք հպարտոորեն արձանագրել, որ տարվա կտրվածքով ունենունում ենք 83․6 տոկոս հաջողության ցուցանիշ։

Եկեք պարզ խոսենք։ Լոգոպեդական աշխատանքը միայն խոսքի շտկում չէ։ Դա նոր կենսագրություն է այն երեխաների համար, ովքեր հաղթահարում են խոսքի դժվարությունները։ «Ընտանիքները հակված են տանը «թաքցնելու» սոցիալականացման խնդիրներ ունեցող իրենց երեխաներին։ Տարիներ առաջ մեր շահառուները հրաժարվում էին մասնակցել ծրագրին՝ լիովին չպատկերացնելով դրա էությունը։ Այսօր ծնողներն ու տատիկ-պապիկներն իրենք են դիմում հնարավոր ամեն ծրագրի, սեմինարի կամ միջոցառման, որը կարող է նպաստել իրենց երեխայի սոցիալականացմանը»,- բացատրում է ՔՈԱՖ-ի լոգոպեդական ծառայությունների համակարգող Մարուսյա Բազինյանը։

Ծրագրի շրջանակներում երեխաներն այցելում են Երևանի Կենդանաբանական այգի կամ մայրաքաղաքի տարբեր թանգարաններ։ Նրանց 90 տոկոսի համար սա առաջին այցն է Երևան, իրենց համայնքից դուրս առաջին բացահայտումը։

Մեկամսյա մեկուսացման այս օրերին մեր լոգոպեդներն անգամ իրենց շահառուների հետ աշխատում են առցանց։ Թեև երեխաների մեծամասնությունը հնարավորություն ունի ինտերնետ կապից օգտվելու, կան, սակայն, տասնյակ մացնակիցներ, որ կա՛մ համապատասխան սարքավորումը չունեն, կա՛մ ինտերնետ կապ։ Միևնույն ժամանակ, գերակտիվություն ունեցող երեխաներին խորհուրդ է տրվում սահմանափակել տեխնոլոգիաների հետ շփումը։ Քանի որ ժամանակը լոգոպեդի աշխատանքում հիմնարար գործոն է, մեր մասնագետները ուղիներ են գտնում՝ նաև նրանց հետ աշխատելու։ Հեռախոսով զրուցում են երեխաների կամ նրանց ընտանիքի անդամների հետ կամ ծրագրային նյութեր են ուղարկում ծնողներին նրանց հարևանների միջոցով, ովքեր կապի միջոց ունեն։

Մեկ հնչյունի սխալ արտաբերումը կարող է ազդել երեխայի ինքնագնահատականի վրա և նոր խնդիրներ առաջացնել։ Ինչևէ, դեպքերի մեծամասնությունը հաղթահարելի է։ Խնդիրները հաճախ հեշտությամբ չեն լուծվում։ Ամիսներ, երբեմն տարիներ, արհեստավարժ լոգոպեդի նվիրում ու ընտանիքի անդամների ակտիվ մասնակցություն է պահանջվում՝ 100%-անոց դրական արդյունք ստանալու համար։ Այն երեխաների ծնողերը, որ հաղթահարել են դժվարությունները, դառնում են այլ ընտանիքների համար խորհրդատուներ։ Սեփական մեծ ու փոքր հաղթանակներից են պատմում և ուժ տալիս մյուսներին էլ՝ հավատալու իրենց երեխայի ներուժին։

Խոսքի դժվարությունները հաղթահարած ամեն երեխա դառնում է ինքնավստահ, ու դա նաև մեզ համար է հաղթանակ։

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org