ՔՈ ԴԵՐԸ
Եթե դու նպատակասլաց, լուծումների վրա կենտրոնացած, ստեղծագործ, ակտիվ, հեշտությամբ հաղորդակցվող մասնագետ ես, ապա Լոռու մարզի ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) ՍՄԱՐԹ Կենտրոնի սոցիալական աշխատողի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն․
Դեպքի կառավարում (70%)
- Բացահայտել ՍՄԱՐԹ Կենտրոնի շահառու բնակավայրերի ռիսկային իրավիճակում հայտնված բնակիչներին՝ ուղղորդելով նրանց Կենտրոն։
- Մշակել յուրաքանչյուր ընտանիքի զարգացման պլան, հետևողական լինել դրա իրականացմանը, ապահովել որակյալ ծառայությունների մատուցում՝ որդեգրելով բազմամասնագիտական թիմային մոտեցում։
- Ստեղծել և պահպանել աջակցային ցանց՝ ի պատասխան ռիսկային իրավիճակում հայտնված ընտանիքների զարգացման պլանների։
- Նպաստել ՍՄԱՐԹ Կենտրոնի գործառույթների իրականացմանը։
- Իրականացնել Հիմնադրամի «Բնակարանաշինություն արցախցիների համար» բարեգործական ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի Դեբեդ ու Դսեղ բնակավայրերում կառուցված տների ամսական, եռամսյակային մոնիթորինգ և կազմել հաշվետվություն։
- Իրականացնել մարդու հիմնարար իրավունքներին վերաբերող ներածական հանդիպումներ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի սկսնակ ուսանողների համար:
Համայնքային զարգացում (30%)
- Ներգրավվել Հիմնադրամի շահառու բնակավայրերում իրականացվող համայնքային զարգացման ծրագրերում։
- Կազմակերպել և իրականացնել դասընթացներ համայնքներում տարածում ունեցող սոցիալական հիմնախնդիրների վերաբերյալ։
- Նպաստել զարգացմանն ու սոցիալական հիմնախնդիրների կանխարգելմանն ուղղված նախագծերի իրականացմանը։
- Նախաձեռնել թեմատիկ օրերին նվիրված միջոցառումներ՝ համայնքների իրազեկվածությունը բարձրացնելու, սոցիալական պատասխանատվություն ձևավորելու, տրամադրվող ծառայությունների կարևորությունը շեշտադրելու նպատակով։
- Պարբերաբար ուսումնասիրել բնակավայրերի և դրա տնային տնտեսությունների սոցիալ-տնտեսական իրավիճակը, վեր հանել համայնքների և բնակիչների ուժեղ կողմերն ու ռեսուրսները։
- Նպաստել կամավորական խմբերի ձևավորմանը և ուղղորդել նրանց՝ իրականացնելու համայնքում սոցիալական նշանակության ծրագրեր։
ՔՈ ԹԻՄԸ
Սոցիալական աշխատողի դերը ստանձնելով՝ միանալու ես ՔՈԱՖ-ի Գյուղական ծրագրերի մեծ թիմին և աշխատելու ես ՔՈԱՖ-ի սոցիալական աշխատանքի ղեկավարի և Լոռու մարզի Երեխայի և ընտանիքի ծառայությունների համակարգողի անմիջական առաջնորդությամբ։
ԴՈՒ
Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․
ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ
- ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգին, պետական քաղաքականությանը և օրենսդրական դաշտին, քանի որ ունես սոցիալական աշխատանքի բարձրագույն կրթություն,
- Գրավոր և բանավոր հայերենին,
- Ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությանը,
- Կրթական և առողջապահական քաղաքականությանը:
ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ
- Մատուցել սոցիալական աշխատանքի որակյալ ծառայություններ, քանի որ ունես առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ սոցիալական աշխատանքի ոլորտում,
- Համագործակցել բազմամասնագիտական թիմի հետ,
- Օգտագործել G Suite և աշխատանքային այլ հարթակներ,
- Կազմակերպել աշխատանքը՝ ըստ առաջնահերթությունների,
- Վերլուծել և աշխատել տվյալների հետ,
- Արդյունավետ աշխատել ծանրաբեռնված գրաֆիկով և հետևել վերջնաժամկետներին,
- Գերազանց հաղորդակցվել։
ԴՈՒ ԼԻՆԵՍ
- Սոցիալական պատասխանատվության կրող,
- Փոփոխության ջատագով,
- Ստեղծագործ, կաղապարներից դուրս մտածող,
- Բաց՝ նորարարության համար և քննադատ,
- Պատասխանատու և հաշվետու,
- Մեդիագրագետ,
- Շարունակական կրթության գաղափարի կրող։
ՄԵՆՔ
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու բնակիչները:
2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղականաբնակների համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել ՍՄԱՐԹ-ը կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։
ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Կազմակերպությունն արագորեն ընդլայնում է իր մասշտաբները՝ մեծացնելով իր աշխատակազմը։ Մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով ևմենք փնտրում ենք պրոֆեսիոնալ թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։
ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
- Կյանք փոխող աշխատանքային փորձ,
- Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
- Մրցակցային աշխատավարձ,
- Մասնագիտական աճի հնարավորություններ,
- Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։
ՄԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը՝ 2024թ․ մայիսի 31-ի աշխատանքային օրվա ավարտն է։
Կազմակերպությունն ամենօրա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։