Սոցիալական աշխատող

ՔՈ ԴԵՐԸ

Եթե դու նպատակասլաց, լուծումների վրա կենտրոնացած, ստեղծագործ, ակտիվ, հեշտությամբ հաղորդակցվող մասնագետ ես, ապա Արմավիրի մարզի ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Քարակերտի երեխայի և ընտանիքի կենտրոնի սոցիալական աշխատողի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն․

Դեպքի կառավարում (70%)

  • Բացահայտել Քարակերտի Երեխայի և ընտանիքի կենտրոնի շահառու բնակավայրերի ռիսկային իրավիճակում հայտնված բնակիչներին՝ ուղղորդելով նրանց կենտրոն։
  • Մշակել յուրաքանչյուր ընտանիքի զարգացման պլան, հետևողական լինել դրա իրականացմանը, ապահովել որակյալ ծառայությունների մատուցում՝ որդեգրելով բազմամասնագիտական թիմային մոտեցում։
  • Ստեղծել և պահպանել աջակցային ցանց՝ ի պատասխան ռիսկային իրավիճակում հայտնված ընտանիքների զարգացման պլանների։
  • Նպաստել Քարակերտի Երեխայի և ընտանիքի կենտրոնի գործառույթների իրականացմանը։

Համայնքային զարգացում (30%)

  • Ներգրավվել Հիմնադրամի շահառու բնակավայրերում իրականացվող համայնքային զարգացման ծրագրերում։
  • Կազմակերպել և իրականացնել դասընթացներ համայնքներում տարածում ունեցող սոցիալական հիմնախնդիրների վերաբերյալ։
  • Նպաստել զարգացմանն ու սոցիալական հիմնախնդիրների կանխարգելմանն ուղղված նախագծերի իրականացմանը։
  • Նախաձեռնել թեմատիկ օրերին նվիրված միջոցառումներ՝ համայնքների իրազեկվածությունը բարձրացնելու, սոցիալական պատասխանատվություն ձևավորելու, տրամադրվող ծառայությունների կարևորությունը շեշտադրելու նպատակով։
  • Պարբերաբար ուսումնասիրել բնակավայրերի և դրա տնային տնտեսությունների սոցիալ-տնտեսական իրավիճակը, վեր հանել համայնքների և բնակիչների ուժեղ կողմերն ու ռեսուրսները։
  • Նպաստել կամավորական խմբերի ձևավորմանը և ուղղորդել նրանց՝ իրականացնելու համայնքում սոցիալական նշանակության ծրագրեր։

ՔՈ ԹԻՄԸ

Սոցիալական աշխատողի դերը ստանձնելով՝ միանալու ես ՔՈԱՖ-ի Գյուղական ծրագրերի մեծ թիմին և աշխատելու ես ՔՈԱՖ-ի սոցիալական աշխատանքի ղեկավարի և Քարակերտի Երեխայի և ընտանիքի կենտրոնի համակարգողի անմիջական առաջնորդությամբ։

ԴՈՒ

Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․

ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ

  • ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգին, պետական քաղաքականությանը և օրենսդրական դաշտին, քանի որ ունես սոցիալական աշխատանքի բարձրագույն կրթություն,
  • Գրավոր և բանավոր հայերենին,
  • Ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությանը,
  • Կրթական և առողջապահական քաղաքականությանը:

ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ

  • Մատուցել սոցիալական աշխատանքի որակյալ ծառայություններ, քանի որ ունես առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ սոցիալական աշխատանքի ոլորտում,
  • Համագործակցել բազմամասնագիտական թիմի հետ,
  • Օգտագործել G Suite և աշխատանքային այլ հարթակներ,
  • Կազմակերպել աշխատանքը՝ ըստ առաջնահերթությունների,
  • Վերլուծել և աշխատել տվյալների հետ,
  • Արդյունավետ աշխատել ծանրաբեռնված գրաֆիկով և հետևել վերջնաժամկետներին,
  • Գերազանց հաղորդակցվել։

ԴՈՒ ԼԻՆԵՍ

  • Սոցիալական պատասխանատվության կրող,
  • Փոփոխության ջատագով,
  • Ստեղծագործ, կաղապարներից դուրս մտածող,
  • Բաց՝ նորարարության համար և քննադատ,
  • Պատասխանատու և հաշվետու,
  • Մեդիագրագետ,
  • Շարունակական կրթության գաղափարի կրող։

ՄԵՆՔ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու բնակիչները:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղականաբնակների համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել ՍՄԱՐԹ-ը կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։

ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Կազմակերպությունն արագորեն ընդլայնում է իր մասշտաբները՝ մեծացնելով իր աշխատակազմը։ Մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով ևմենք փնտրում ենք պրոֆեսիոնալ թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։

ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ

  • Կյանք փոխող աշխատանքային փորձ,
  • Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
  • Մրցակցային աշխատավարձ,
  • Մասնագիտական աճի հնարավորություններ,
  • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։

ՄԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ 

Վերջնաժամկետը՝ 2024թ․ հունիսի 2-ի աշխատանքային օրվա ավարտն է։

Կազմակերպությունն ամենօրա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

2023-ը ՔՈԱՖ-ում տոկունության, ձեռքբերումների և հույսի մասին էր

ՔՈԱՖ-ի արցախյան թիմի այցը Երևան, Արմավիր ու Լոռի

Մեծ թիմ մեծ առաքելության ետևում

100 գյուղ 7 տարվա ընթացքում․ Անահիտի ՔՈԱՖ-յան պատմությունը

Գերմանական պարտաճանաչությամբ Արաքսը

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org